Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը: |1lurer.am|
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քվեարկության արդյունքում նա բավարար ձայներ չհավաքեց։
ԱԺ-ն քննարկում է ՔՊ կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը։ Սիրունյանի՝ ՔՊ-ին անդամակցության մասին հարցին պատասխանելով՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Պարոն Սիրունյանը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, և ընտրվելուց հետո, այո՛, պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով»։ Անդրադառնալով անպարկեշտ գրառումներին, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսք պարունակող, Սիրունյանը նշեց, որ պատգամավորները դրանք «կոնտեքստից անջատված են մեջբերում», և իսկ էջը, որտեղ կատարվել են գրառումները «կոլեկտիվ կառավարվող է»։ Գեղամ Մանուկյանն էլ անդրադարձավ Սիրունյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը։ Պատգամավորը նշեց, որ զեկույցի դրվագներից մեկով՝ Սիրունյանը Ծաղկաձորում 2,000 քմ տարածք է գնել ընդամենը 300,000 դրամով և ասել է, որ ֆիկտիվ պայմանագիր է կնքել, քանի որ հողը ընկերն է նվիրել։ Սիրունյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե Ծաղկաձորի, այլ Հանքավանի ամենավերջում գտնվող հողակտորի մասին է, և այն նվեր է ստացել «շատ մոտ մարդուց»։
Արարատ Միրզոյանը վաղը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ծրագրված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
ԿԸՀ որոշմամբ Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է ԱԺ «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին։
ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշել է մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օր: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ։
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրառում էր կատարել՝ նշելով․ «ԱԱԾ աշխատակիցները փորձում են ինտերնետ պրովայդերներին պարտադրել գաղտնահսկող սարքերի գնումներ և տեղադրումներ պրովայդերի սարքերի շարքում, այնպես, որ իրենք ազատորեն իմանան, թե ինտերնետի բաժանորդներ, ՀՀ բնակիչների ինտերնետ թրաֆիկը (ուր են մտնում, ինչ են կարդում, դիտում և այլն) ինչ բովանդակություն ունի. հստակ տեսնեն և դիտարկեն, գաղտնահսկեն այսպես ասած»։ Նրա խոսքով՝ տեղական ինտերնետ պրովայդերները (մատակարարները), հատկապես մարզերում գործողներն այս մասին չեն համարձակվում հրապարակավ խոսել։ Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ-ից նշել են, որ «ենթադրությունները չեն մեկնաբանում»՝ չպատասխանելով այլ հարցերի, Դատախազությունից էլ հայտնել են, որ «այս պահի դրությամբ պատշաճ հաղորդում և ուսումնասիրություն առկա չէ»։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողվի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մեկնաբանելով Սիրունյանի թեկնածության հարցը, ասել է. «...Ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում, առաջնորդվում այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում այն պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և Սահմանադրությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որը ԵԴ-ն դիտարկում է ընդունելի»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ՀՀ և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին: «Եկել, հայրենավաճառության գլխին նստել կանչում են՝ «Էստի Համեցեք, Հայաստանից դեռ բան է մնացել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ ակնարկելով ԱԺ պատին Փաշինյանի ներկայացրած քարտեզի մակետի մեծ տարբերակը փակցնելու փաստը։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ պետական գերատեսչությունների վրա փակցվող դրոշ, զինանշան, ՀՀ տարածքի մակետ պետք է համապատասխանի պահանջներին և հարցրեց, թե որ ակտի հիման վրա է այս մակետը պատրաստվել:
Թուրքական լրատվամիջոցներում տեսանյութ է հրապարկվել, որտեղ թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում են երեկ Հայաստանից արտահանձնված երկու անձի։ Daily Sabah-ը հայտնել է նրանց անունները՝ Էրքան Յըլմազ և Իբրահիմ Քայմակ։ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան ասել է, որ Յըլմազը վերջին 15 տարիների ընթացքում ազատության մեջ է եղել, Թուրքիայի տարածքում 43 առանձին ձերբակալման օրդեր է ստացել և վերջին 14 տարվա ընթացքում Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում է։ Քայմակը փախուստի մեջ է եղել վերջին վեց տարիների ընթացքում՝ փախչելով Թուրքիայի կողմից տրված 10 ձերբակալման օրդերից և մեկ տարի առաջ տրված ձերբակալության միջազգային օրդերից: Նախարարը սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին արտահանձնման գործում համագործակցության համար։ Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։ |factor.am|
Թրամփը խոստացել է դադարեցնել բոլոր պատերազմները |factor.am|
22:40 - 20 հունվարի, 2025Ո՞րն է համընդհանուր հայտարարագրի պատճառը․ վարչապետը պարզաբանումներ է ներկայացրել
22:16 - 20 հունվարի, 2025Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը |1lurer.am|
21:37 - 20 հունվարի, 2025ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
21:05 - 20 հունվարի, 2025Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը |armenpress.am|
20:32 - 20 հունվարի, 2025Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
19:28 - 20 հունվարի, 2025Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
19:23 - 20 հունվարի, 2025ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ընթացիկ քաղաքական հարցեր
18:55 - 20 հունվարի, 2025Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
18:39 - 20 հունվարի, 2025Մոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ |tert.am|
18:22 - 20 հունվարի, 2025Թրամփը խոստացել է դադարեցնել բոլոր պատերազմները |factor.am|

18:22 - 20 հունվարի, 2025