Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 Գազայում հրադադարը մեկնարկել է 13։15-ից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազատ արձակվող գերիների ցուցակը ստանալուց հետո։

Գազայում հրադադարը մեկնարկել է 13։15-ից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ազատ արձակվող գերիների ցուցակը ստանալուց հետո։

‼️ «Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր։ Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։

‼️ «Համաս»-ը 3 իսրայելցի գերու անուն է հրապարակել, որոնք ազատ են արձակվելու այսօր։ Հիշեցնենք, որ սա հրադադարի մեկնարկի պայմանն էր Իսրայելի կողմից։

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]

ՀՀ–ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում հայ գերիների դատավարության հետ կապված։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]

TikTok-ը արգելափակվել է ԱՄՆ-ում։ Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ում Apple և Google հավելվածների խանութներից՝ այն անհասանելի դարձնելով ներբեռնման համար: Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք էր ստորագրել, ըստ որի՝ TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությունը պարտադրում էր վաճառել TikTok-ը ոչ չինացի սեփականատիրոջ, հակառակ դեպքում այն կարգելվի: Գերագույն դատարանն ուրբաթ օրն ուժի մեջ է դրել օրենքը՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ում հավելվածի փակման համար։ |news.am|

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթնյահուն հայտարարել է, որ հրադադարը չի լինի, մինչև «Համաս»-ը չհայտնի այն գերիների անունները, որոնք ազատ են արձակվելու: «Համաս»-ը հայտնել է, որ գերիների անունների տրամադրումը տեղի չի ունեցել տեխնիկական պատճառներով, և իրենք հավատարիմ են հրադադարի համաձայնագրին։

 Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության վերաբերյալ։ 
 «Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանություններից, դատավարության ծաղր է և որևէ արդարացում չունի»,- «X»-ի իր էջում գրել է Լևոն Արոնյանը։

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության վերաբերյալ։ «Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանություններից, դատավարության ծաղր է և որևէ արդարացում չունի»,- «X»-ի իր էջում գրել է Լևոն Արոնյանը։

 Սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ հայտնել է ՔԿ խոսնակը։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը  հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ |1lurer.am|

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ը արձագանքել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»,-նշել է Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։ |armenpress.am|

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի կարողացել հասնել երկրի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետեւից, որը լքել է կառավարության նիստը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նիստի ժամանակ Շոլցն արգելափակել է Ուկրաինայի օգնության նոր փաթեթը։ Այս մասին գրել է գերմանական Bild պարբերականը՝ նշելով, որ տարաձայնության պատճառը 3 մլրդ եվրոյի օգնության փաթեթն էր, որի ընդունման հարցը պնդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Բերբոքը եւ Պիստորիուսը փաստաթղթերի փաթեթը կազմել են մի քանի ամսվա ընթացքում։ Նոյեմբերի սկզբին Շոլցն ինքը մեղադրել էր Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդներին Ուկրաինային խիստ անհրաժեշտ միջոցներն արգելափակելու մեջ, բայց այս անգամ ինքն է արգելափակել այդ փաթեթը։ |news.am|

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ

19:33 - 19 հունվարի, 2025
Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար

Մայր Տաճարում կատարվել է աղոթք գերիների համար

19:25 - 19 հունվարի, 2025
Հունվարի 20-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Հունվարի 20-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

18:45 - 19 հունվարի, 2025
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ․ ԱԳՆ

Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ․ ԱԳՆ

18:12 - 19 հունվարի, 2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի |armenpress.am|

15:51 - 19 հունվարի, 2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
 |azatutyun.am|

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

15:47 - 19 հունվարի, 2025
Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
 |shantnews.am|

Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում |shantnews.am|

15:03 - 19 հունվարի, 2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
 |tert.am|

Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ |tert.am|

14:50 - 19 հունվարի, 2025
 «Թալիբան»-ի անդամը հայտարարել է, որ արդարացում չկա կանանց կրթությունն արգելելու համար. AP
 |news.am|

«Թալիբան»-ի անդամը հայտարարել է, որ արդարացում չկա կանանց կրթությունն արգելելու համար. AP |news.am|

14:15 - 19 հունվարի, 2025
Գազայում հրադադարն ուժի մեջ է

Գազայում հրադադարն ուժի մեջ է

13:57 - 19 հունվարի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Այս գործով դատախազը փոխվել է, այժմ դատաքննությանը մասնակցում են հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը եւ Վարդան Վարդանյանը։ Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողները սկսեցին տուժողների հարցաքննությունը՝ նրանց խնդրելով հանգամանորեն ներկայացնել դեպքին առնչվող իրենց հայտնի մանրամասները։ Հանրային մեղադրողներ Արշակ Մարտիրոսյանը՝ ձախից, Վարդան Վարդանյանը՝ աջից Ըստ զոհվածի հոր՝ Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել զորքի շարժի մասին Երդվելով ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից, զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ի կեսօրին։ Արթուրը հորն ասել է՝ մեզ տանում են «աջ»՝ նկատի ունենալով իր տեղակայման վայրից աջ գտնվող տարածքը, որը, հոր հիշելով, համընկնում է Մարտունի, Հադրութ, Ջաբրայիլ ուղղությանը․ «Ասավ՝ էլ չզանգեք, կապի չի լինի, որ լինի, ես կապի դուրս կգամ»,- պատմեց տուժողը։ Որոշ ժամանակ անց արդեն Մարտունու իրենց Բերդաշեն գյուղում սկսել են լուրեր պտտվել, որ տղաները չկան։ 7-րդ վաշտում, ըստ Զարգարյանի, Բերդաշենից 7 հոգի է եղել․ «Ահագին ժամանակ անցավ, գնացի զորամաս, հարցնում էի՝ որտեղ են երեխեքը, ասում էին՝ բան չկա, անտառներում են։ Սպասում էինք օրերով, մի քանի օրից ասում են՝ անցել են Իրան»,- ասաց Համբարձում Զարգարյանը։ Նա դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։ Նա հիշեց նաեւ, որ Արցախի՝ այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին տեղեկացրել է, որ հակառակորդը հասել է մինչեւ «9կմ» կոչվող խաչմերուկ, այսինքն՝ Հադրութը եւս հակառակորդի վերահսկողության տակ է։ Համբարձում Զարգարյանին եւս ամենաշատն էր հուզում այն հարցը, թե ինչու են զորքն առանց ուղեկցողի ուղարկել Հադրութ։ Նա գիտեր միայն այն, որ անմիջական վերադասներից անձնակազմի հետ եղել են երկու հոգի՝ Սլավիկ եւ Գեւորգ անուններով։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ Իշխանյանը իր հետ հանդիպման ժամանակ Ջալալ Հարությունյանի հրամանը ցույց տվե՞լ է, ինչին Զարգարյանը բացասական պատասխան տվեց․«Առաջ ես էլ էի համոզված, որ Ջալալը հրաման կլինի տված, մեկ էլ նախագահի մոտ նստած, նախագահն ասում ա՝ ամսի 10-ին Ջալալին զեկուցել եմ, որ մինչեւ «9կմ» տված ա [հակառակորդին]»։  Պաշտպանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրա եւ դատարանում հայտնած տեղեկությունների միջեւ հակասություն նկատեց։ Դատարանը միջնորդությունը բավարարեց, եւ Դավիթ Կարապետյանն ընթերցեց տուժողի նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս նշել է, որ երբ Գոռ Իշխանյանն ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել «9կմ», ծնողները չեն հավատացել, եւ Իշխանյանը հանել, ցույց է տվել հրամանը։ Մինչդեռ հիմա դատարանում տուժողն ասում է, որ Իշխանյանը ոչ միայն հրաման ցույց չի տվել, այլեւ ինքն է ասել, որ զորքին ուղարկել է Այգեստան (Քոշբեկ)։  Նախաքննական ցուցմունքի այդ հատվածը լսելուց հետո տուժող Զարգարյանը զարմացական հարց տվեց՝ «էդ ե՞ս եմ ասել», եւ լսելով հաստատում՝ ասաց, որ քննիչն իր հետ խոսում, ինքն էլ գրում էր։ Տուժողին ցույց տվեցին նախաքննական ցուցմունքի տակ դրված ստորագրությունը, նա հաստատեց, որ ինքն է ստորագրել, սակայն պնդեց դատարանում հայտնած իր տեղեկությունների իսկությունը։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ քննիչի կողմից որեւէ ուղղորդում եղե՞լ է, ինչին տուժողը բացասական պատասխան տվեց։ Եվ դիտարկմանը, որ տարիքով է, գուցե մոռացել է, Զարգարյանն այսպես պատասխանեց․ «Ես երեխա եմ կորցրել, ոչ թե հիշողությունս, երեխայի վերաբերյալ ոչ մի հիշողություն չեմ կորցրել»։ Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞՝ ինչից են զոհվել զինծառայողները, հրաձգային զենքից վիրավորումներից, թե՞ հրետանային միջոցների, Զարգարյանը պատասխանեց, որ իր որդուն առանց գլուխ է հուղարկավորել, ուստի կասկած կարող է լինել, որ հակառակորդի հետ անմիջական մարտ է եղել։ Արթուր Համբարձումի Զարգարյանի անունը Արցախի ՊՆ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ ապրիլի 3-ին։ «Իմ ութ ամսվա ծառայող տղան ավտոմատով ի՞նչ պիտի աներ գրավված Հադրութում» Զոհված զինծառայող Արթուր Առստամյանի մայրը՝ Նունե Առստամյանը, դատարանում ցուցմունք տալիս ասաց, որ պատերազմի ժամանակ հաճախ չի խոսել որդու հետ՝ ելնելով անվտանգությունից։ Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի զինծառայող Արթուրը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով, պատերազմի ժամանակ 8 ամսվա ծառայող է եղել։ Մոր խոսքով՝ որդին կարճ է կապել զրույցները, ասել ՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղ եմ, շատ հարցեր մի տուր։ Արթուրի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին․ «Հետո իմացա, որ ամսի 11-ին վաշտն ուղարկել են Հադրութ։ Ո՞նց կարող էին երեխեքին ուղարկել, երբ Հադրութը գրավված էր, ինձ այդ հարցն է տանջում, ուզում եմ իմանալ՝ Գոռ Իշխանյանը (գումարտակի հրամանատարը, որն այս գործով մեղադրյալներից մեկն է,- հեղ․) ապահովե՞լ է երեխեքի անվտանգությունը։ Իմ ութ ամսվա ծառայող երեխեն ավտոմատով ի՞նչ պիտի աներ Հադրութում ամսի 11-ին»,- հարցրեց Նունե Առստամյանը։ Նունե Առստամյանը Տուժողի ամուսինն ու եղբայրներն էլ են զինվորական եղել, սակայն նրանք որեւէ տեղեկություն չեն հայտնել Նունե Առստամյանին, ասում է՝ գուցե իրեն խնայելու համար։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում։ Առստամյանը գնացել է այնտեղ, որպեսզի ինչ-որ տեղեկություններ իմանա որդու մասին, որից արդեն օրերով լուր չուներ․  «Մի օր գնացի Ուլնեցի՝ էրեխուց տեղեկություն իմանայի (աշխատանքային խմբի հասցեն նկատի ունի,- հեղ․), որ ասացի՝ Մարտունի 3-ի 7-րդ վաշտ, մի հոգի փորձում էր քարտեզի վրա Այգեստան գյուղը ցույց տալ, մեկը կողքից մոտեցավ, ասում է՝ ճիշտ լսեցի՞, 7-րդ վա՞շտ, ասացի՝ հա, երեխաս 7-րդ վաշտից է, ասաց՝ քույրիկ ջան, դա հանելուկ ա։ Ասում եմ՝ ո՞նց, 73 հոգին հանելուկ ա՞։ Ոչ մեկը ոչ մի բան չէր ասում»,- պատմեց Նունե Առստամյանը, սակայն չհիշեց՝ ով էր այդ մարդը, որն ասել էր, թե վաշտի ճակատագիրը հանելուկ է։ Նունե Առստամյանը համացանցից, ծնողների հետ զրույցներից է իմացել Հադրութի գրավման մասին, եւ նրան մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչու են հրամանատարները զորքին ուղարկել հակառակորդի կողմից գրավված տարածք։ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը տուժողից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա է այն կարծիքը, որ զորքին ուղարկել են Հադրութ, այն պարագայում, երբ ըստ գործի նյութերի՝ վաշտը պետք է հասնել «9կմ» կոչվող տեղանք։ Նունե Առստամյանը պատասխանեց, որ նույնիսկ եթե «9կմ» պետք է գնային, ոչ թե Հադրութ, Գոռ Իշխանյանը պարտավոր էր ապահովել զորքի անվտանգությունը․ «Եթե Կարեն Առստամյանը (18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար,-հեղ․) պատրաստ չէր երեխեքին դիմավորել, ինչի՞ ուղարկեց զորքին»։ Արթուր Կարենի Առստամյանի անունը Արցախի ՊԲ-ն զոհվածների ցուցակում հրապարակել է 2021թ․ մարտի 15-ին։ Այսօր հարցաքննված վերջին տուժողը Արաքսի Գասպարյանն էր՝ զոհված զինծառայող Հովհաննես Գասպարյանի մայրը։ Նրա որդին պատերազմի ժամանակ 1 ամսվա զինծառայող է եղել, այդ ընթացքում Հովհաննեսի հետ շատ քիչ են խոսել, հրամանատարներին էլ չեն հասցրել ծանոթանալ։ Հովհաննեսի հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 8-ին, դրանից հետո կապը կորել է։ Գասպարյանը որեւէ մանրամասնության չէր տիրապետում, նրան ամենից շատ մտատանջում էր այն հարցը, թե ինչու են իր մեկ ամսվա ծառայող որդուն պատերազմ տարել։ Կողմերը Գասպարյանին գրեթե հարցեր չտվեցին։ Արաքսի Գասպարյանը Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին։ Ինչում են մեղադրվում սպաները Արցախի Պաշտպանության բանակի Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները զոհվել են Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, երբ նրանց վրա հարձակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերը։ Նրանք Այգեստան չպիտի գնային, այլ համապատասխան երթուղով մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նշյալ զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը պատերազմի ընթացքում իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել եւ չեն կատարել դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Ըստ մեղադրանքի՝ ՊԲ հրամանատարի կողմից հոկտեմբերի 11-ին արձակած՝ մեկ վաշտ 18-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո ուղարկելու մարտական կարգադրության հիման վրա զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը 7-րդ վաշտին նույն օրը տվել է մարտական կարգադրություն, որում չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։ Ապա նույն օրը կեսօրին Իշխանյանը ՊԲ օպերատիվ շտաբ է զեկուցել անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Ջալալ Հարությունյանը հանձնարարել է վաշտի երթի մասին տեղեկացնել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանն այդ ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել՝ երթի սկսման մասին չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը։ Այսպիսով, նրանց դիմավորող չի եղել եւ վաշտի անձնակազմը նախանշված տեղից ավելի է անցել ու հայտնվել շրջափակման մեջ։ Գլխավոր լուսանկարում Համբարձում Զարգարյանը Հայարփի Բաղդասարյան

Loading...