Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
[Թուրքիայի հետ] ընթանում է ակտիվ, ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, հողի վրա դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ․ հայտարարել է Արարատ Միրզոյանը։ «Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին»,- Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ |tert.am|
Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Է Բաքվում ընթացող հայ գերիների շինծու դատավարությանը վերաբերող հարցը։ «Եթե խոսենք հայ֊ադրբեջանական հակամարտության մասին ընդհանրապես, որը երկար տարիներ չի դադարեցվել` չնայած տարբեր փորձերին, ապա այն հանգեցրել է մեծ խնդիրների, այդ թվում` ահռելի հումանիտար խնդիրների Երևանի և Բաքվի միջև։ Եվ հենց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ պրոցեսի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳ պաշտոական ներկայացուցիչը։ |armenpress.am|
ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա։ Պարոն Օվերչուկը բացատրել է օրինաչափությունները, այլ ոչ թե արել է քաղաքական և իրականությունից կտրված հայտարարություններ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը։ Զախարովան նաև հավելել է, որ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ հարցերը։ |armenpress.am| |armenpress.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքը՝ շեշտելով ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը պատրաստ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ նախագծում ամրագրված սկզբունքների հիման վրա։ [ՀՀ կառավարություն]
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում: Ֆիլմը հավակնորդ է հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր» - Շոն Բեյքեր, «Lավագույն դերասանուհի» - Միքի Մեդիսոն, «2-րդ պլանի լավագույն դերասան» - Յուրա Բորիսով, «Լավագույն մոնտաժ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար։ «Ես խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն խթանելու ջանքերը», - գրել է Մարկ Ռյուտեն՝ Դավոսում Փաշինյանի հետ հանդիպումից X-ում լուսանկար հրապարակելով։ Ռյուտեն նշել է, որ լավ քննարկում է ունեցել Փաշինյանի հետ ՆԱՏՕ-Հայաստան երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու մասին։
Այսօր կառավարության շենքի մոտ տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկը 5-ից մոտ 10 տոկոսի բարձրացնելու դեմ։ «Դա սնանկացնելու է մեր բոլոր ԱՁ-ներին։ Դեռ նոր օրենքը ուժի մեջ է մտել, բայց արդեն բոլոր մարդկանց ուշքն ու միտքը փակել, փախնել է Հայաստանից։ Սա փոքր բիզնեսի վերջն է։ Չի կարելի այսպես վարվել սեփական ժողովրդի հետ», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ ինչպես այս այնպես էլ նախկին կարգավորմամբ տնտեսվարողները կարող են կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված կլինի։ Տնտեսվարողները, սակայն, նշում են, որ կան գործառույթներ, որոնք իրենք չեն կարող փաստաթղթավորել։
Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը։ Այս մասին Սիմոնյանն ասել է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած Հայաստան ժամանած պատվիրակությունները։ «Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի», - նշել է Սիմոնյանը:
Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյանի կարծիքով՝ սա հեշտ չէ, բայց անհնար էլ չէ։ Այս մասին նա ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Փաշինյանի խոսքով՝ կարևոր է հնարավորինս փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում․ «Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ |armenpress.am|
Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը
22:34 - 23 հունվարի, 2025ՀՀ և Թայլանդի վարչապետները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը
22:29 - 23 հունվարի, 2025Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին
22:28 - 23 հունվարի, 2025Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ
22:12 - 23 հունվարի, 2025Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
21:22 - 23 հունվարի, 2025Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան |tert.am|
21:20 - 23 հունվարի, 2025Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
21:08 - 23 հունվարի, 2025Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|
21:00 - 23 հունվարի, 2025Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա |armenpress.am|
20:38 - 23 հունվարի, 2025Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր
20:37 - 23 հունվարի, 2025Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը
22:34 - 23 հունվարի, 2025ՀՀ և Թայլանդի վարչապետները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը
22:29 - 23 հունվարի, 2025Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին
22:28 - 23 հունվարի, 2025Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ
22:12 - 23 հունվարի, 2025Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
21:22 - 23 հունվարի, 2025Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան |tert.am|
21:20 - 23 հունվարի, 2025Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
21:08 - 23 հունվարի, 2025Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|
21:00 - 23 հունվարի, 2025Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա |armenpress.am|
20:38 - 23 հունվարի, 2025Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր
20:37 - 23 հունվարի, 2025