Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկե մեդալակիր: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.133 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: |armenpress.am|
Ինքնության հարցերն ու գիտությունը, միջազգային ամսագրերում գաղութացման վտանգն ու հայերեն տպագրությունների խնդիրները, ակադեմիական ազատությունն ու բարեվարքության խնդիրները։ «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը միավորել էր հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչներին։
Կիրառական խնդիրներ, որոնք կառավարությունը կարող է պատվիրակել հումանիտար և հասարակագիտական ուղղությունների գիտնականներին, հետազոտական թեմաներ, որոնք կարևոր են հատկապես հետպատերազմական իրականությունում, խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ինչպես կառավարությունից, այնպես էլ գիտական համայնքից։ «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա․ դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը միավորել էր հումանիտար և հասարակական գիտությունների ներկայացուցիչներին։
«Ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Խոջալուի շրջանում ականի պայթյունից ևս մեկ բնակիչ է վիրավորվել, և որ «ականի պայթյունից այդ շրջանում՝ 2020-ի պատերազմի ավարտից ի վեր զոհերի թիվը հասցել է 383-ի»։ «Հաշվի առնելով հումանիտար լուրջ հետևանքները և ականների շարունակական առկայությունը, որ խոչընդոտում է խաղաղության և հաշտեցման ջանքերին, Ադրբեջանն ակնկալում է միջազգային հանրության համարժեք քաղաքական և գործնական աջակցությունն՝ ականազերծման գործում», - ասված է հայտարարությունում: |azatutyun.am| |azatutyun.am|
Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանականների հանդիպմանը չի մասնակցել պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանը: «Ազատություն» ռադիոկայանին պատգամավորը հայտնել է, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից: «Չեմ կարող ասել, թե հանդիպման նախաձեռնությունն ումն է։ Ինձ տեղեկացրել են հանդիպման մասին և ես մերժել եմ։ Իմ տեսակետներն ընդհանրապես ագրեսոր, ցեղասպան երկու երկրների մասին՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի մասին, ես հայտնել եմ իմ պաշտոնական ելույթում՝ թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ առհասարակ՝ օգտագործելով ԵԱՀԿ բոլոր հնարավոր հարթակները», - ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Սպիտակ-Գյումրի, Արտաշավան-Ծիլքար հատվածները, «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Մեղրի (Երևան-Մեղրի ավտոճանապարհ) բոլոր ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք), Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: [Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյան]
Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Քննչական կոմիտե՝ ծանր հանցագործությունների բաժին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կիաստուտիս Բուդրիսի հետ։ «Ամրապնդելով երկկողմ ամուր կապերը, մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ-ի հետ՝ մեր քաղաքացիների իղձերին համապատասխան գործընկերության հետագա կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ընդգծվել է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ»,- գրել է Միրզոյանը։
Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից: [Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայան]
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր |armenpress.am|
22:57 - 22 փետրվարի, 2025Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում
21:24 - 22 փետրվարի, 2025Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով
21:23 - 22 փետրվարի, 2025Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ
20:51 - 22 փետրվարի, 2025Հանրապետության ճանապարհները ժամը 20:00-ի դրությամբ
20:19 - 22 փետրվարի, 2025Տաջիկստանն ու Ղրղըզստանն ավարտել են սահմանազատումը |azatutyun.am|
18:01 - 22 փետրվարի, 2025ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածի արդյունքում Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ է ոչնչացվել |armenpress.am|
17:55 - 22 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը
17:50 - 22 փետրվարի, 2025«Համաս»-ը շարունակում է ազատ արձակել իսրայելցի պատանդներին |azatutyun.am|
16:48 - 22 փետրվարի, 2025Ձյունը՝ ժամանակավոր լուծում. քաղաքապետարանը Երևանի օդը մաքրելու քառամյա պլան է մշակել |hetq.am|
15:20 - 22 փետրվարի, 2025Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր |armenpress.am|
22:57 - 22 փետրվարի, 2025Ո՞վ է Հայաստանում գիտության քաղաքականության «տերը»․ խնդիրները հումանիտար և հասարակագիտական ուղղություններում
21:24 - 22 փետրվարի, 2025Ինչ խնդիրներ է հնարավոր լուծել հումանիտար ու հասարակական գիտությունների միջոցով
21:23 - 22 փետրվարի, 2025Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ
20:51 - 22 փետրվարի, 2025Հանրապետության ճանապարհները ժամը 20:00-ի դրությամբ
20:19 - 22 փետրվարի, 2025Տաջիկստանն ու Ղրղըզստանն ավարտել են սահմանազատումը |azatutyun.am|
18:01 - 22 փետրվարի, 2025ԱՄՆ-ի օդուժի ավիահարվածի արդյունքում Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ է ոչնչացվել |armenpress.am|
17:55 - 22 փետրվարի, 2025Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը
17:50 - 22 փետրվարի, 2025«Համաս»-ը շարունակում է ազատ արձակել իսրայելցի պատանդներին |azatutyun.am|
16:48 - 22 փետրվարի, 2025Ձյունը՝ ժամանակավոր լուծում. քաղաքապետարանը Երևանի օդը մաքրելու քառամյա պլան է մշակել |hetq.am|
15:20 - 22 փետրվարի, 2025