Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի փակ լինելու պատճառով։ 2022 թվականի ամռանը անցման կետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն՝ ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար։ [Նիկոլ Փաշինյան]
ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդեց՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակում կա: «Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն։ Իրավունքները սահմանափակված չեն, ազատության հետ կապված միգուցե մասնակի սահմանափակումը կա՝ պայմանավորված արդարադատության շահով», - ասաց Բաղդասարյանը: |azatutyun.am|
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է «Լիդիան-Արմենիայի» վերաբերյալ ՀՀ կառավարության երեկվա որոշմանը. «Հրաշալի լուր։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Lydian-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնությունը Հայաստանում վերսկսելու Ամուլսարի հանքարդյունաբերության լայնածավալ ծրագիրը՝ միլիոնավոր ԱՄՆ դոլարի ներդրումով տնտեսության մեջ, որը կստեղծի աշխատատեղեր և բարգավաճում Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Հայաստանը բաց է ԱՄՆ-ի բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցելու համար, երբ մենք միասին աշխատում ենք դեպի ավելի բարեկեցիկ ապագա»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է իր գործունեության 2-ամյակը, ինչպես նաև առաքելության երկարաձգումը ևս 2 տարով: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է. «Երկու կողմն էլ [Հայաստանն ու Ադրբեջանը -խմբ.] ամրաշինական աշխատանքներ է անում իր դիրքերում, ես չեմ կարող ասել, թե կողմերն ինչի են պատրաստվում, իսկ նպատակի մասին հարցերը կարող եք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչություններին տալ», - շեշտեց նա: Նրա խոսքով՝ իհարկե, Բրյուսելում էլ գիտեն, որ Ադրբեջանն այնքան էլ երջանիկ չէ իրենց ներկայությունից. «Ես կարող եմ միայն ասել, որ մենք հետևում ենք սահմանի իրավիճակին: Մենք չենք լրտեսում, դիտարկում ենք, թե ինչ են անում երկու կողմերը, պատկեր ենք ստանում դրանից ու Բրյուսելին զեկուցում, ո՛չ լրտեսում ենք, ո՛չ էլ որևէ մեկին վնասում»։ |azatutyun.am|
Մարտ ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
Աշխատանքը, որը տարվում է բոլոր գերիների ազատվելու և Հայաստան գալու համար, ամենօրյա է, ամենժամյա է, հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ։ Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշել է՝ շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Դիտարկմանը, որ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»: |news.am|
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պատվիրակությունները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։ «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար»:
Քաղաքացիները հավաքվում են ՀՀ ԱԳՆ դիմաց՝ պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։ «ՀՀ ԱԳՆ-ի՝ րոպեներ առաջ արված հայտարարությունը վերաբերում է մտահոգությանը: Մտահոգվելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, սակայն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ԱԳՆ-ն ոչ թե պետք է մտահոգվի, այլ պետք է գործողություններ իրականացնի: Առաջարկում ենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հրավիրվեն ՀՀ ԱԳՆ և ՀՀ կողմից հստակ պահանջ ներկայացվի, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները պետք է օր առաջ ազատ արձակվեն: Միջազգային հանրության առաջ պետք է հստակ պահանջ դրվի, քանի որ դա միջազգային իրավունքների, նորմերի խախտում է, սա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս չի կազմում, ինչպես սահմանազատումն է և այլ հարցեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:
Վարդան Ղուկասյանը (Դոգ) այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER). հայտնում է «Հետք»-ը։ Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ըստ հայտարարության՝ փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսօր նրա աջակիցները բողոքի ցույց են իրականացնելու ԱՄՆ դեսպանատան դիմաց։ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով էլ «Հետք»-ը գտել է Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ |hetq.am|
Հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար։ [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը]
Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով․ վարչապետ
Այսօր 21:08Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը
Այսօր 20:57Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|
Այսօր 20:57Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել |armenpress.am|
Այսօր 19:54Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է
Այսօր 19:47Ռազմավարական նշանակության մարզ է. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձոր
Այսօր 19:45ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր 18:58Վերսկսում ենք ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները․ ՖԱՖ
Այսօր 18:55ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել
Այսօր 18:50«Ղուկասյանը կալանավորված չէ, միգուցե ազատության մասնակի սահմանափակում կա». փաստաբանը մանրամասներ է պատմում |azatutyun.am|
Այսօր 18:48Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով․ վարչապետ
Այսօր 21:08Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը
Այսօր 20:57Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|
Այսօր 20:57Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել |armenpress.am|
Այսօր 19:54Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին բուք է
Այսօր 19:47Ռազմավարական նշանակության մարզ է. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձոր
Այսօր 19:45ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր 18:58Վերսկսում ենք ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները․ ՖԱՖ
Այսօր 18:55ԶՈՒ ԳՇ պետն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղկեպսակ է խոնարհել
Այսօր 18:50«Ղուկասյանը կալանավորված չէ, միգուցե ազատության մասնակի սահմանափակում կա». փաստաբանը մանրամասներ է պատմում |azatutyun.am|
Այսօր 18:48