Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը որոշ ցուցմունքներ են տվել։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։ |factor.am|
Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Սահակյանը նշում է, որ դատական նիստը կայացել է եւ չկա որեւէ տեղեկատվություն, որ ադրբեջանական իրավապահ մարմինները փորձում են հետաքննել վնասվածքների առաջացման պատճառները: «Այստեղ ակներեւ է դառնում, որ ճնշումների, խոշտանգումների ներքո նաեւ հայտարարություններ, ցուցմունքներ կորզելու գործելակերպ է առկա»,- հավելեց նա:
Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում են մի շարք կազմակերպությունների հայտարարություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։ «Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է, ասված է մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ: «Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։ Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրությունների», - նշում են լրագրողական կազմակերպությունները։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Մխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հարցին՝ արդյոք 1978 թվականի քարտեզով է սահմանզատումն իրականացվելու, Գրիգորյանն ասաց․ «1978 թվի քարտեզ թե ով է ասել, ես չեմ տեսել»։ |factor.am|
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին այսօր հայտարարություն անել, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան: «Սա օրինական պահանջն է, սա նվազագույնն է, որ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը կարող է անել: Այսօր այդ տղաների Հայաստան վերադառնալու հարցը, դրա բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է: Սա հասկանալի կլինի բոլորի համար, միջազգային հանրության համար։ Իսկ եթե որևէ մեկը մտածում է, որ սա պետք չէ անել, որովհետև մենք վտանգում ենք մեզ և մեր գլխին կարող ենք պատերազմ բերել, և այդ դեպքում, երբ մենք պատրաստ չենք մեզ պաշտպանել, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալու։ Ուղղակի իրավունք չունենք», - նշել է Օսկանյանը։ Օսկանյանը նաև կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը․ «Սա միայն իմ ցանկությունը չէ, իր շրջապատից տարբեր մարդիկ դիմել են իրեն այս հարցով: Եթե նա շարունակի հացադուլը, կյանքը լրջորեն վտանգված կլինի»: |news.am|
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։ Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ նաև պահեր՝ արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»:
Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ: Նամակում, մասնավորապես, ասվում է. Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել՝ Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար: Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։ Ապահովել ափանցիկություն և հաշվետվողականություն դատական վարույթներում՝ թույլ տալով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։ Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։ |aravot.am|
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին: «Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ: Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում: Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում»,- «Արմենպրես»-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից:
Թրամփն ու Սթարմերը քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը |tert.am|
22:48 - 27 փետրվարի, 2025Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը |factor.am|
22:08 - 27 փետրվարի, 2025Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ |news.am|
21:46 - 27 փետրվարի, 2025Թրամփը հայտարարել է, որ Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքեր կսահմանի մարտի 4–ից |armenpress.am|
21:27 - 27 փետրվարի, 2025Կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը և նորարարական էկոհամակարգի զարգացմանը. Մհեր Գրիգորյան
21:03 - 27 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
20:38 - 27 փետրվարի, 2025Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
20:34 - 27 փետրվարի, 2025Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի կոչը
20:20 - 27 փետրվարի, 2025«Ազատություն» ռ/կ-ը թիրախավորելու ալիք է նկատվում, ինչը խիստ մտահոգիչ է. հայտարարություն
20:04 - 27 փետրվարի, 2025ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են արտահանման և ներմուծման հնարավորությունները
20:02 - 27 փետրվարի, 2025Թրամփն ու Սթարմերը քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը |tert.am|
22:48 - 27 փետրվարի, 2025Բաքվում այսօր շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը |factor.am|
22:08 - 27 փետրվարի, 2025Ակնհայտ է, որ կան բռնության հետքեր. դատարանը պարտավոր է քննություն պահանջել Ռուբեն Վարդանյանի վնասվածքների վերաբերյալ |news.am|
21:46 - 27 փետրվարի, 2025Թրամփը հայտարարել է, որ Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքեր կսահմանի մարտի 4–ից |armenpress.am|
21:27 - 27 փետրվարի, 2025Կառավարությունը շարունակելու է ջանքերը՝ ուղղված երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը և նորարարական էկոհամակարգի զարգացմանը. Մհեր Գրիգորյան
21:03 - 27 փետրվարի, 2025ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
20:38 - 27 փետրվարի, 2025Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
20:34 - 27 փետրվարի, 2025Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ի կոչը
20:20 - 27 փետրվարի, 2025«Ազատություն» ռ/կ-ը թիրախավորելու ալիք է նկատվում, ինչը խիստ մտահոգիչ է. հայտարարություն
20:04 - 27 փետրվարի, 2025ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են արտահանման և ներմուծման հնարավորությունները
20:02 - 27 փետրվարի, 2025