ՔՊ-ն որոշում է կայացրել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ [«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան] |azatutyun.am|
Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսին, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները չէր ներկայացնի։ «Եթե Հայաստանը իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք ցուցաբերի և խաղաղության կոնկրետ քայլեր կատարի, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափ վերականգնելու վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել և որի մասնակիցներն այժմ բաց խոստովանում են դրա գործելու անհնարինության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։ |azatutyun.am|
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ: Զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:
Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազամատակարարումը դադարեցվելու է՝ պայմանավորված մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով։ [«Արցախգազ» ՓԲԸ]
Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, «Դիմադրություն» շարժումը հանրահավաք կանի Ֆրանսիայի հրապարակում: Այս մասին հայտնել է Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշել է. «... Թշնամին այդ [նոր պատերազմի] «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը»:
Խծաբերդում գերեվարվածների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք ռուսական կողմից պահաջում են ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ։ |factor.am|
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավոք, ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին: [ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրո]
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]
Զինծառայողը, «ok.ru»-ի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է, որից հետո 2 միլիոն ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նրան է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:
Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ [ՏԿԵՆ]
Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]
21:30 - 28 հունիսի, 2022Էդուարդ Աղաջանյանը վարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առցանց հանդիպումը
21:11 - 28 հունիսի, 2022Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը |1lurer.am|
20:51 - 28 հունիսի, 2022Հետազոտվել են Քոչարյանի և Գևորգյանի գործով փաստաթղթերը |1lurer.am|
20:07 - 28 հունիսի, 2022Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները
19:30 - 28 հունիսի, 2022Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
19:02 - 28 հունիսի, 2022ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լեհաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցեր
18:13 - 28 հունիսի, 2022ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ
18:05 - 28 հունիսի, 2022ՔՊ խմբակցությունը որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին |azatutyun.am|
18:02 - 28 հունիսի, 2022Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը |aliq.ge|
17:59 - 28 հունիսի, 2022Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

17:59 - 28 հունիսի, 2022