Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ էպիկենտրոնը գտնվել է Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք։ Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։

Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ էպիկենտրոնը գտնվել է Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք։ Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։

Ջրականի 5-րդ գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ռուսլան Թումանյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու. քաոսային վիճակը, հրամանների անկազմակերպ լինելը, զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարության միջեւ կապը․․․ Դրա համար, ըստ նրա, մի շարք գործոններ կային։
Թումանյանը մեկն է այն 6 զինծառայողներից, որոնք, 70 օր շրջափակման մեջ լինելով հակառակորդի վերահսկողության տակ անցած գյուղերում, թաքնվել են անտառներում եւ տներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ վերադարձվել հայրենիք։

Ջրականի 5-րդ գումարտակի նախկին ժամկետային զինծառայող Ռուսլան Թումանյանի խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու. քաոսային վիճակը, հրամանների անկազմակերպ լինելը, զորքի բարոյահոգեբանական վիճակը, զորքի եւ հրամանատարության միջեւ կապը․․․ Դրա համար, ըստ նրա, մի շարք գործոններ կային։ Թումանյանը մեկն է այն 6 զինծառայողներից, որոնք, 70 օր շրջափակման մեջ լինելով հակառակորդի վերահսկողության տակ անցած գյուղերում, թաքնվել են անտառներում եւ տներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ վերադարձվել հայրենիք։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, որը շարունակվում է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բլինքենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ |tert.am|

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան։ [ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյան] |tert.am|

Earlyone ընկերության նոր լուծման շնորհիվ բուժառուներն այսուհետ կարող են նախապես ժամ ամրագրել բժշկի այցելելու համար, իսկ բժշկական անձնակազմը՝ կառավարել գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը։ 

Գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներբեռնել Earlyone անվճար հավելվածը, մուտք գործել «Առողջություն» բաժին, ընտրել համապատասխան կազմակերպությունը, մասնաճյուղը, ծառայությունը, այնուհետև օրն ու ժամը և հերթագրվել նախապես։

Earlyone ընկերության նոր լուծման շնորհիվ բուժառուներն այսուհետ կարող են նախապես ժամ ամրագրել բժշկի այցելելու համար, իսկ բժշկական անձնակազմը՝ կառավարել գրաֆիկն ու ծանրաբեռնվածությունը։ Գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներբեռնել Earlyone անվճար հավելվածը, մուտք գործել «Առողջություն» բաժին, ընտրել համապատասխան կազմակերպությունը, մասնաճյուղը, ծառայությունը, այնուհետև օրն ու ժամը և հերթագրվել նախապես։

Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: [Արցախի ԱԳՆ]

Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել  ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։ [ՀՀ ՊՆ]

❗️Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի դիրքեր գնալիս ադրբեջանցիներն առեւանգել են Խնձորեսկի բնակչի։ Համացանցում տարածվող այս տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ Վերջինս նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, Խնձորեսկի բնակիչը քառասունին մոտ տղամարդ է։ Այլ տեղեկություններ քաղաքապետի տեղակալը չհայտնեց՝ նշելով միայն, որ նրա ճակատագրի մասին տեղեկություններ են փորձում ստանալ։
Մինչ այս պահը  Infocom-ին չի հաջողվել կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ։

❗️Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի դիրքեր գնալիս ադրբեջանցիներն առեւանգել են Խնձորեսկի բնակչի։ Համացանցում տարածվող այս տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հաստատեց Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ Վերջինս նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, Խնձորեսկի բնակիչը քառասունին մոտ տղամարդ է։ Այլ տեղեկություններ քաղաքապետի տեղակալը չհայտնեց՝ նշելով միայն, որ նրա ճակատագրի մասին տեղեկություններ են փորձում ստանալ։ Մինչ այս պահը Infocom-ին չի հաջողվել կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ։

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում շեշտվում է, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում չեն արձանագրվել քաղաքական բանտարկյալների առկայության մասին արժանահավատ հաղորդումներ: Սակայն, առկա են հաղորդումներ, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչներն արգելանքի տակ գտնվող անձանց շարունակել են ենթարկել խոշտանգումների կամ թույլ են տվել այլ ոտնձգություններ: |amerikayidzayn.com|

Խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ [Էնթոնի Բլինքեն]

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Անի և Սիսիան համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Անի և Սիսիան համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հարցեր

22:49 - 21 մարտի, 2023
Աֆղանստանում  6.8 մագնիդուտով երկրաշարժ է գրանցվել

Աֆղանստանում 6.8 մագնիդուտով երկրաշարժ է գրանցվել

21:48 - 21 մարտի, 2023
Ամեն ծրագիր քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ սուբսիդավորման դեպքեր. ԱՀ պետնախարար

Ամեն ծրագիր քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ սուբսիդավորման դեպքեր. ԱՀ պետնախարար

21:40 - 21 մարտի, 2023
«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

«Խուռհատ սարի պաշտպանությունն ի սկզբանե դատապարտված չէր արդյունավետ լինելու»․ 70 օր շրջափակման մեջ մնացած զինծառայողի հարցաքննությունը

20:59 - 21 մարտի, 2023
Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ծինփինի բանակցությունները |armenpress.am|

Կրեմլում ավարտվել են Պուտինի և Ծինփինի բանակցությունները |armenpress.am|

20:38 - 21 մարտի, 2023
ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Բլինքեն
 |tert.am|

ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Բլինքեն |tert.am|

20:33 - 21 մարտի, 2023
ՀՀ վարչապետը և Բունդեսթագի պատգամավորները մտքեր են փոխանակել անվտանգային մարտահրավերների և խաղաղության օրակարգի շուրջ

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի պատգամավորները մտքեր են փոխանակել անվտանգային մարտահրավերների և խաղաղության օրակարգի շուրջ

19:44 - 21 մարտի, 2023
«Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալին
 |tert.am|

«Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ-ի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալին |tert.am|

19:38 - 21 մարտի, 2023
Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

18:58 - 21 մարտի, 2023
Earlyone-ը շարունակում է կրճատել սպասելաժամանակն  առողջապահության ոլորտում

Earlyone-ը շարունակում է կրճատել սպասելաժամանակն առողջապահության ոլորտում

18:41 - 21 մարտի, 2023

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...