Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը արգելված է Թուրքիայում, պատասխանատվություն է վերցրել Անկարայի կենտրոնում՝ ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության համար։ Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ «ակցիայի» ժամանակ կուսակցության անդամները մտել են ՆԳՆ շենք և սպանել պահակին։ Իսկ Թուրքիայի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել, մահվան դեպքեր չեն գրանցվել։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ [Արցախի տեղեկատվական շտաբ]
Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ Այս մասին նա հայտնել է X-ի իր էջում։
Ստեփանակերտից Գորիս, Գորիսից Վայք, Վայքից Երեւան․ նախկինում սովորական թվացող այս ուղեգիծը այսօր անսովոր տեսք է ստացել․ աղետի միջով անցած, աղետով բարձված մեքենաներում՝ թեւաթափ ու թեւատ մարդիկ, որ գնում են առաջ, գնում են անվերջ ու անվերջ, գնում են՝ մի նոր տանիք, մի նոր երկինք, մի չեղած անդորր գտնելու հույսով։ Վերհիշելով սեպտեմբերի 19-ը՝ տիկին Միրան պատմում է՝ աղջիկ թոռը, որ առաջին դասարան է, դպրոցում էր, ուզել էր միայնակ տուն վերադառնալ, չէին թողել․ «էրեխուն վերցրի, եկա, ասում եմ՝ Անի ջան, ցավդ տանիմ, էլ ասես ոչ մինակ գամ, կացա, հլը կռիվ ա, փիս ժամանակաշրջան ա, խաղաղությունը կըլի, էն վախտ ուժե մինակ կգաս»,– թոռան հետ խոսելով՝ տուն է վերադարձել դպրոցի ճամփով վերջին անգամ։
ԱԽ քարտուղարը Իրանի պաշտոնակցին հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները, որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: [ՀՀ ԱԽ]
Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն Հայաստանում է, հաշվառված է 85 975-ը։ Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար: Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար: [Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան]
Այսօր «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաժամանակյա ակցիաներ է իրականացրել Մարսելում, Բրյուսելում, Նիկոսիայում, Աթենքում, Կոպենհագենում, Վիեննայում, Ստոկհոլմում, Սոֆիայում, Լիսաբոնում, Պրահայում և մի շարք այլ եվրոպական քաղաքներում։ Շարժման մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում, դատապարտում են Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ԵՄ-ից պահանջում են թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ և այլն։ |hetq.am|
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն անապահովություն և անկայունություն է բերում ու սրացնում է ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի-Ակբար Ահմադիանը Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ «Տարածաշրջանի երկրների միջև թափանցիկ և կառուցողական երկխոսությունները հիմք են ստեղծում կայուն անվտանգության, համաչափ զարգացման ու տարածաշրջանի բնակիչների բարգավաճման և հարմարավետության համար։ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հիմք ապահովել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև»,- ասել է իրանցի պաշտոնյան։ |mehrnews.com|
2020-ի պատերազմից մինչև սեպտեմբերի 19-ը ամեն անգամ, երբ էսկալացիա է լինում մեր տարածաշրջանում, մենք գիտենք, որ Ադրբեջանի «Silk way ավիաուղիներ»-ը հաճախակի թռիչքներ է իրականացնում Իսրայելից զենքեր տեղափոխելու համար։ Նախքան վերջին էսկալացիան ԼՂ-ից հյուսիս գտնվող Գյանջա քաղաք ուղիղ թռիչք է իրականացվել Իսրայելից։ [Իսրայելում ՀՀ դեսպան]
Հարյուր հազարավոր մարդիկ Վարշավայի կենտրոնում էին՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին
22:42 - 01 հոկտեմբերի, 2023Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը
22:17 - 01 հոկտեմբերի, 2023Արցախի նախագահը ու մի շարք պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչ որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
21:55 - 01 հոկտեմբերի, 2023Վրաստանում ԵՄ և ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիաներ են եղել՝ հաջակցություն Արցախի
21:30 - 01 հոկտեմբերի, 2023Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը
21:06 - 01 հոկտեմբերի, 2023Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․
20:50 - 01 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանը Իրանում խոսել է ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման մասին
20:31 - 01 հոկտեմբերի, 2023Այսօրվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված 31 անձ է եկել Հայաստան
20:19 - 01 հոկտեմբերի, 2023Արցախից Գորիս հասավ վերջին ավտոբուսը՝ 15 ուղևորներով
20:07 - 01 հոկտեմբերի, 2023«Ահաբեկիչներին երբեք չի հաջողվի տապալել խաղաղությունը Թուրքիայում»․ Էրդողան |news.am|
19:55 - 01 հոկտեմբերի, 2023Հարյուր հազարավոր մարդիկ Վարշավայի կենտրոնում էին՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին
22:42 - 01 հոկտեմբերի, 2023Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը
22:17 - 01 հոկտեմբերի, 2023Արցախի նախագահը ու մի շարք պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչ որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
21:55 - 01 հոկտեմբերի, 2023Վրաստանում ԵՄ և ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիաներ են եղել՝ հաջակցություն Արցախի
21:30 - 01 հոկտեմբերի, 2023Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը
21:06 - 01 հոկտեմբերի, 2023Մեր Ղարաբաղեն քաղցր տեղ չկա, իմ պապի խոսքն է, մեծ սարը վկա․․․
20:50 - 01 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանը Իրանում խոսել է ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման մասին
20:31 - 01 հոկտեմբերի, 2023Այսօրվա ընթացքում Արցախից բռնի տեղահանված 31 անձ է եկել Հայաստան
20:19 - 01 հոկտեմբերի, 2023Արցախից Գորիս հասավ վերջին ավտոբուսը՝ 15 ուղևորներով
20:07 - 01 հոկտեմբերի, 2023«Ահաբեկիչներին երբեք չի հաջողվի տապալել խաղաղությունը Թուրքիայում»․ Էրդողան |news.am|
19:55 - 01 հոկտեմբերի, 2023