[Արցախի ղեկավարության ձերբակալությունների հարցում] ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում։ Այս մասին ասաց Շահրամանյանը՝ նշելով, որ չի կարող պատասխանել, թե ինչու կայացվեց իրեն և շատ այլ ներկա պաշտոնյաների չձերբակալելու որոշում։ «Կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»։ Նա նշեց, որ ինքը Արցախից Սիսիան տեղափոխվել է ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ։
Կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ եւ փորձել ճշտել, թե կա՞ Արցախում ուրիշ թեկնածու, ում հետ պատրաստ են բանակցել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող։ Ադրբեջանական կողմից ստացել եմ բացասական պատասխան։ Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր, եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: [Սամվել Շահրամանյան]
Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում, որը մինչեւ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, քանի որ նախատեսված էր հենց դրանց սկսման դեպքում օգտագործելու համար։ Մեր բնակչությունը խուճապի պայմաններում հայտնվել է այդ զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները․ իրականացվում էր այդ պահեստից ինքնուրույն դուրսբերում, և կանոնների խախտման պայմաններում տեղի է ունեցել պայթյունը։ [Սամվել Շահրամանյան]
Տեղյակ եմ, որ կան հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել, թողնվել Արցախում։ Դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է։ [Սամվել Շահրամանյան]
Ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում, պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չէ մշակվել ռազմական գործողությունների այդ պլանը․ դա նախօրոք պատրաստված էր, և դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ, ինչ խնդիրներ ենք ունեցել ներքին կյանքում։ Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը, և մենք պարբերաբար քննարկում էինք, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով, նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակով անձնակազմ՝ այդ թվում հատուկ նշանակության։ Եվ խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է՝ ճիշտ չի ու կեղծ թեզ է։ [Սամվել Շահրամանյան]
Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ: Քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները: [ՀՀ ԱԽ գրասենյակ]
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրուցի ընթացքում հաստատել են եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։ [ՌԴ ԱԳՆ]
[Արամ] Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մենք իբր պատրաստ ենք եղել ինչ-որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն։ Երևանցիները լավ են հիշում, որ ավագանու ընտրություններից հետո ես հստակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում կոալիցիոն հուշագրեր ստորագրել որևէ ուժի հետ՝ առաջարկելով բոլոր ոչ-իշխանական ուժերին, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությանը՝ առանց նախապայմանների բացառել ՔՊ վերարտադրությունը Երևան քաղաքում։ Մենք մնացինք մեր դիրքերում՝ մեկ քայլ անգամ չնահանջելով մեր սկզբունքներից։ Ի հակառակ դրա, ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններից հետո փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին՝ փաստացի դառնալով ՕԵԿ-2։ [Հայկ Մարության]
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության մասին բանաձեւ է ընդունել․ կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45։ Բանաձեւը կոչ է անում «անհապաղ, տեւական եւ անխախտ մարդասիրական հրադադարի, որին կհաջորդի ռազմական գործողությունների դադարեցումը»։
Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք։ [Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի] |armenpress.am|
Շահրամանյանը Արցախից Սիսիան է տեղափոխվել ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ
23:30 - 28 հոկտեմբերի, 2023Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան
23:14 - 28 հոկտեմբերի, 2023Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահը՝ վառելիքի պահեստի պայթյունի մասին
23:12 - 28 հոկտեմբերի, 2023Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին
22:52 - 28 հոկտեմբերի, 2023Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է․ Սամվել Շահրամանյան
22:48 - 28 հոկտեմբերի, 2023Կեղծ թեզ է, թե Ադրբեջանի հարձակումը եղավ նոր նախագահի ընտրության պատճառով․ ես՝ որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը վերջին ամիսներին
22:39 - 28 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Բլինքենի և Մակրոնի օգնականների հետ
19:37 - 28 հոկտեմբերի, 2023Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին․ Արսեն Բաբայան
18:46 - 28 հոկտեմբերի, 2023Ոստիկանությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով որոնվող 21 եւ 30-ամյա քաղաքացիների է ձերբակալել
18:40 - 28 հոկտեմբերի, 2023Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր
18:29 - 28 հոկտեմբերի, 2023Շահրամանյանը Արցախից Սիսիան է տեղափոխվել ուղղաթիռով պաշտպանության նախարարի ու իր 2 անվտանգության աշխատակիցների հետ
23:30 - 28 հոկտեմբերի, 2023Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ, հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների․ Շահրամանյան
23:14 - 28 հոկտեմբերի, 2023Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում. Արցախի նախագահը՝ վառելիքի պահեստի պայթյունի մասին
23:12 - 28 հոկտեմբերի, 2023Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին
22:52 - 28 հոկտեմբերի, 2023Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից, և այսօր խոսել ծանր տեխնիկայի դուրսբերման մասին, անիմաստ է․ Սամվել Շահրամանյան
22:48 - 28 հոկտեմբերի, 2023Կեղծ թեզ է, թե Ադրբեջանի հարձակումը եղավ նոր նախագահի ընտրության պատճառով․ ես՝ որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը վերջին ամիսներին
22:39 - 28 հոկտեմբերի, 2023Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Բլինքենի և Մակրոնի օգնականների հետ
19:37 - 28 հոկտեմբերի, 2023Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին․ Արսեն Բաբայան
18:46 - 28 հոկտեմբերի, 2023Ոստիկանությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով որոնվող 21 եւ 30-ամյա քաղաքացիների է ձերբակալել
18:40 - 28 հոկտեմբերի, 2023Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր
18:29 - 28 հոկտեմբերի, 2023