«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- Բերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է. «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»,- ադրբեջանական «APA»-ի փոխանցմամբ ասել է Բերբոքը:
Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Կարեն Վանեցյանը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբայրն է։ |factor.am|
Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։ Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։ [Ադրբեջանի նախագահի աշխատակազմ]
Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը ՀՀ-ում այցելել է ԵՄ առաքելության պարեկության վայրեր։ «Մեզ համար պատիվ էր ընդունել Գերմանիայի ԱԳ նախարարի պատվիրակությանը և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Երասխում և Պարույր Սևակում պարեկության ժամանակ: Առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի գրասենյակի ներկայացուցիչները պատվիրակությանը տեղեկացրին տեղում իրավիճակի մասին»,- նշված է Հայաստանում Եվրամիության առաքելության X-ի միկրոբլոգում: Հայ-ադրբեջանական սահման այցից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնել է Բաքու։ |1lurer.am|
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ հարաբերությունների կարգավորման համար, իսկ այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը՝ «Ռուսաստան» համաժողովի շրջանակում: |tass.ru|
ՀՀ ԱԳՆ-ում Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բորբոքի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ առաջ քաշված Հայաստանի կողմից որպես մի նախաձեռնություն, որը կարող է տնտեսապես շահավետ լինել ոչ միայն մեր տարածաշրջանի և անմիջական հարևանների համար, այլև ավելի լայն իմաստով, և դառնալ խաղաղության յուրահատուկ երաշխավոր։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որը նախագահել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Պարզվել է, որ Կ.Վ.-ն (Կարեն Վանեցյան-խմբ․), հանդիսանալով Կիպրոսում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թ․ ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 12.5 տոկոս բաժնետոմսերը:Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թթ․ի ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ.-ին (Միքայել Մինասյանի-խմբ․) և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Կ.Վ.-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: [Գլխավոր դատախազություն]
Հակակոռուպցիոն դատարանում այսօր վերսկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով: [ՀՀ կառավարություն]
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|
22:26 - 04 նոյեմբերի, 2023Կարեն Վանեցյանը երկու ամսով կալանավորվել է |factor.am|
21:29 - 04 նոյեմբերի, 2023ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ
20:19 - 04 նոյեմբերի, 2023Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
19:54 - 04 նոյեմբերի, 2023Փաշինյանը ներկա է գտնվել «Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը
18:37 - 04 նոյեմբերի, 2023Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծել է բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը
17:57 - 04 նոյեմբերի, 2023Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ |azatutyun.am|
17:04 - 04 նոյեմբերի, 2023Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև |hetq.am|
17:01 - 04 նոյեմբերի, 2023Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը
16:55 - 04 նոյեմբերի, 2023Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանի հետ
16:53 - 04 նոյեմբերի, 2023Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

16:53 - 04 նոյեմբերի, 2023