Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Առգրավվել են 25 փաթեթում առանձնացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ [ՔԿ]

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում։ [ԱՄԷ ԱԳՆ] |armeniasputnik.am|

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Արարատի մարզում մառախուղ է:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

[ՆԳՆ փրկարար ծառայություն]

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Արարատի մարզում մառախուղ է:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

Նիկոլ Փաշինյանի կարծիքով Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն «անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»։ «Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը»,- ասել է Փաշինյանը  ՔՊ նախաձեռնող խմբի նիստում։

Թուրքիայի ԱԳ Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում նույն դիրքորոշումն ունեն»,- ասել է Ֆիդանը։ |news.am| |news.am|

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,  որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից․ «Մեզ համար խնդիր է հետևյալը, որ մենք առավելագույնն անենք, որպեսզի կուսակցությունում մնան այնպիսի մարդիկ, որոնք որոնք հստակ հասկանում են, թե ինչի համար ենք հավաքվել (նկատի ունի՝ կուսակցության անդամները,- խմբ․), և այդ ըմբռնումը նրանց համար ընդունելի է գաղափարապես և անկեղծորեն։ Մենք պետք է հստակ միջոցներ ձեռնարկենք այս տարբերակումն անելու համար, և նրանց, ովքեր այս ըմբռնումը լիարժեք չունեն, մենք ընկեր ընկերաբար, անկեղծորեն, առնվազն սկզբնական շրջանում առանց կուսակցության վարչական լծակներ գործադրելու պետք է ուղղակի խնդրենք դիմում գրել և կուսակցությունից դուրս գալ»։

Ապարանի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։ [ՆԳՆ փրկարար ծառայություն]

ՌԴ քաղաքացներ Կ. Ա․-ն և Յ․ Մ․-ն վնասել են Թումանյան 29 հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24 հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յ․Մ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին: [ՔԿ]

Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով դատարան էր ներկայացել գործով տուժող, 44-օրյա պատերազմի ժամանակ քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա մեկն է այն զինծառայողներից, որին 2020 թ․ հոկտեմբերի 21-ին ուղարկել են Կովսականի ուղղությամբ գտնվող Կիրի հանքի տարածք՝ սանրման աշխատանքների։ Արզումանյանը, սակայն, քիմիկ լինելով, լիարժեք պատկերացում չուներ, թե դա ինչ է։ Տուժողի իրավահաջորդներից մեկը հարցրեց՝ բա դուք քիմիկ եք, չե՞ք ասել՝ մեզնից ինչ սանրող։ Ի պատասխան՝ տուժողն ասաց՝ շատ հարցեր են ծագել, բայց երկրի վիճակից ելնելով՝ չեն տվել։ Չեն հարցրել նաեւ, թե ինչու մարտի մեկնելիս իրենց զրահաբաճկոններ չեն հատկացրել։ Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։

 Ուրիշի գույքի դիտավորյալ վնասման և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել 2 օտարերկրացի քաղաքացիներ՝ կին և տղամարդ։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից՝ անդրադառնալով համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին: Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։ |tert.am|

Բացահայտվել է ամուսինների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք․ նրանց մեղադրանք է ներկայացվել

Բացահայտվել է ամուսինների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք․ նրանց մեղադրանք է ներկայացվել

21:47 - 10 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

20:18 - 10 դեկտեմբերի, 2023
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

18:27 - 10 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը |1lurer.am|

18:26 - 10 դեկտեմբերի, 2023
Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

17:34 - 10 դեկտեմբերի, 2023
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

17:31 - 10 դեկտեմբերի, 2023
Իսրայելը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու համակարգված քաղաքականություն է վարում. Հորդանանի ԱԳՆ |news.am|

Իսրայելը պաղեստինցիներին Գազայից դուրս մղելու համակարգված քաղաքականություն է վարում. Հորդանանի ԱԳՆ |news.am|

17:20 - 10 դեկտեմբերի, 2023
Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. Forbes |tert.am|

Հայաստանը վերածվել է տարածաշրջանում տեխնոլոգիական հանգույցի՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և կենսունակ ստարտափ էկոհամակարգով. Forbes |tert.am|

16:53 - 10 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

15:09 - 10 դեկտեմբերի, 2023
Նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին

Նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին

14:31 - 10 դեկտեմբերի, 2023

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն

2024 թվականը «Ինֆոքոմում»․ թվեր և ոչ միայն

Եթե սոցցանցերում այս օրերին հրապարակվող բոլոր հնարավոր ու անհնար ամփոփումներից դեռ չեք հոգնել կամ եթե հոգնել եք, բայց նրբաբլիթ փաթաթելն ու աղցանի բաղադրիչները մանր կտրատելը պակաս գրավիչ է, առաջարկում ենք «Ինֆոքոմի» հետ վերհիշել անցնող տարին, մեր առանցքային հրապարակումները, ծանոթանալ մեր կատարած աշխատանքի ու մի քիչ էլ՝ մեզ հետ։  Եթե դուք դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, բայց ճամպրուկները չեք հավաքել ու հանգստի չեք մեկնել ու հիմա փորձում եք 1 օրում հասցնել ամեն ինչ, չտխրեք․ մենք էլ այս հրապարակումը Մալդիվներից չենք գրում ու ձեզ համար սկզբում գրում ենք կարճ, որ կարդաք ու արագ անցնեք չսպասող ամանորյա գործերին։  2024-ին «Ինֆոքոմի» մոնիթորինգի թիմը գտել, կարդացել, ստուգել, հաճախ նաև թարգմանել և վերահրապարակել է շուրջ 24 հազար 600 լուր՝ տեղական և միջազգային լրահոսից։ «Ինֆոքոմի» լրագրողների թիմը պատրաստել և հրապարակել է 420 նյութ, ներառյալ՝ 28 հետաքննական և փաստերի ստուգման հոդված,  14 հետազոտական/բացատրական հոդված,  9 տվյալահեն հոդված, 45 դատական նիստերի լուսաբանում,  19 գիտության լուսաբանում։  Իրականացրել ենք 3 նախագիծ՝ նվիրված գիտության հանրահռչակմանը՝  «Գիտարբուքի» 11 բանախոսություն,  «Փոքրումեծ հարցերի» 5 թողարկում, որի շրջանակում գիտությամբ հետաքրքրվող երեխաները հնարավորություն ստացան հանդիպելու և հարցեր ուղղելու գիտնականներին, «Լաբորատորիայից ներս» շարքի 5 հոդված, որոնց միջոցով հանրամատչելի պատմեցինք Հայաստանում գործող  գիտական տարբեր թիմերի մասին։ Իրականացրել ենք փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված «Երեկոյան հոթ դոգ» նախագիծը․ հրապարակված 9 թողարկումների շրջանակում տարբեր մասնագետների հետ քննարկել ենք կեղծ լուրերի ամենաթարմ օրինակները ու տարածված միֆերը։  Ընդհանուր առմամբ նկարել, մոնտաժել ու հրապարակել ենք 73 տեսանյութ։  Մեր լրագրողներն իրենց նյութերը պատրաստելիս  վերլուծել են ավելի քան 1 000 հայտարարագիր,  ուսումնասիրել են  ավելի քան 2 000 գնման մրցույթ, ուղարկել են տեղեկություն ստանալու շուրջ 330 հարցում։  Ի վերջո, 2024-ին «Ինֆոքոմի» լրագրողները հասցրել են նաև գնահատվել՝  ստանալով  լրագրողական 5 մրցանակ։   Ավելի երկար ամփոփում, եթե դուք հիմա մեզ ինչ-որ տաքուկ երկրից կամ բուխարու մոտից եք հետևում  Եթե դուք էլ դեկտեմբերի 25-ին ասել եք՝ մենք էս տարի ոչ մի բան չենք անելու, հավաքել եք ճամպրուկներն ու մեկնել հանգստի, հիմա էլ ինչ-որ տաքուկ երկրի տաքուկ ծովափում կամ Հայաստանի ջերմ գյուղերից ու քաղաքներից մեկում՝ տաքուկ բուխարու մոտ, նստած եք ու ձեր սքրոլում պատահմամբ հայտնվեց այս նյութը, մենք ձեզ նախանձում ենք ծովափի, բուխարու ու ամփոփումը մինչև վերջ կարդալու ժամանակի համար։  «Ինֆոքոմը» տարին սկսեց մեծ հետաքննությամբ. պարզեցինք, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ կազմակերպված դրամահավաքին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կազմակերպված մեխանիզմի միջոցով անհայտ ծագման գումարներ են նվիրաբերվել, որոշ դեպքերում՝ գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ Մեր այս հետաքննությանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն խնդրեց կատարվածի համար, սակայն գրեթե մեկ տարի է` տեղի ունեցածին իրավական գնահատական չի տրվել։ Այս հետաքննությունից հետո «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը սկսեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները, հրապարակեց ևս մեկ հետաքննություն, սակայն որոշ ժամանակ անց, հոգնելով ամեն անգամ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնին բացատրելուց՝ ինչու է հարցումներ ուղակում, որոշեց թողնել այդ գործը և սկսեց համապարփակ ուսումնասիրության ենթարկել պաշտոնյաների հայտարարագրերը։ Բարեբախտաբար, պարզվեց, որ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերջապես տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու ունի։  «Ինֆոքոմի» լրագրող Ջուլիետտա Հովհաննիսյանն ավելի համառ գտնվեց ու չնայած աշխատանքի հնարավոր ու անհնար խոչընդոտներին՝ շարունակեց ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի գնումները՝ հրապարակելով 4 նյութ՝ նորոգված, բայց մի քանի օրում քանդվող փոսերի, «Փակ շուկայի»՝ այդպես էլ վերջնականապես չբարեկարգվող անցումի, թերի տեխհսկողության, Նորքի այգու՝ ձգձգվող  բարեկարգման թեմաներով: Միլենա Խաչիկյանն այս տարի շարունակեց ուսումնասիրել արդարադատության ոլորտի բարեփոխումները։ Որպես մեր խմբագրության միակ անդամ, որը տարբերում է «որոշում», «վճիռ», «վերդիկտ», «դատավճիռ», «միջանկյալ ակտ», «գործն ըստ էության լուծող ակտ» և իրավական մյուս տերմինները՝ Միլենան պարզ և հանրամատչելի բացատրեց, թե ինչ է մասնավոր մեղադրանքը, ինչ թերի կարգավորումներ կան ՍԷԿՏ համակարգում, հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգում և այլն։  2024-ին «Ինֆոքոմը» շարունակեց լուսաբանել Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերող դատական գործերը՝ ունենալով 44 հրապարակում։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել կլոնավորել դատաիրավական լրագրող Միլենային, և նա կարողացավ ներկա գտնվել զուգահեռ ընթացող դատական նիստերից միայն մեկին։ Բարեբախտաբար, «Ինֆոքոմում» կա Հայարփի Բաղդասարյանը, որ հասցրեց լուսաբանել թե՛ իրավիճակը Կիրանցում, թե՛ աղետը Ալավերդիում, թե՛ այն դատական նիստերը, որոնց ներկա չի գտնվել Միլենան։ Այս ամենին զուգահեռ` Հայարփին հասցրեց ուսումնասիրել նաև, թե ովքեր են Երևանի ավագանու անցանկալի անդամները, ստուգեց ֆինանսական խարդախությամբ զբաղվողների տարածած տեսանյութը, ամփոփ ներկայացրեց՝ միջազգային ինչ օգնություն է հատկացվել Հայաստանին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համար։ Բայց մեր Հայարփին հո սաղ կյանքը լրագրությամբ չի զբաղվել. այս տարի նա Վազգեն Սարգսյանի անվան «Կամք» գրական մրցույթում ստացավ 3-րդ մրցանակը՝ իր «303 կմ հեռվից» արձակ ստեղծագործության համար։ Տարեսկզբին մեր գիտական լրագրող Աննա Սահակյանը, չբավարարվելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին հայաստանյան քննարկումներով, մեկնեց Լեհաստան՝ ուսումնասիրելու՝ ինչպես է այնտեղ  աշխատում բարձրագույն կրթության և գիտության համակարգը, իսկ Հայաստան վերադարձին գրեց իր կարիերայի ամենաերկար հոդվածը՝ Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների մասին։  Այս տարի Աննան շարունակեց նաև «Լաբորատորիայից ներս» շարքը, որի միջոցով բացահայտեց և հանրամատչելի պատմեց՝ ինչով են զբաղվում Հայաստանում գործող  գիտական տարբեր թիմեր: Ինչ-որ փուլում, երբ Աննայի հարցերը գիտնականներին գրեթե սպառվել էին, մենք հասկացանք, որ նույնքան հետաքրքրասեր միայն երեխաներն են, և Աննան սկսեց «Փոքրումեծ հարցեր» շարքը, որի ընթացքում գիտությամբ հետաքրքրված երեխաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու գիտնականներին։ Տարվա վերջում էլ Աննան ուսումնասիրեց՝ ովքեր են կառավարում բուհերը, և պարզեց, որ Կառավարության անդամների` համալսարանները քաղաքական ազդեցությունից ազատելու խոստումները, մեղմ ասած, չեն իրականացել։ Այ Աննային կլոնավորել այս տարի հաջողվեց. «Ինֆոքոմի» թիմին միացավ Անի Խաչատրյանը։ Եկած-չեկած Անին երկարամյա բանավեճի վերջ դնելու հանդուգն փորձ ձեռնարկեց` պարզելով, թե, ի վերջո, ինչի համար են Սյունիքի Զորաց քարեր հուշարձանի անցքերը։ Դա էլ քիչ է, Անին «ձեռնոց նետեց» նաև Հերոդոտոսին՝ հանրամատչելի ներկայացնելով Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականների հոդվածը, որը հերքում է Հերոդոտոսի` հայերի բալկանյան ծագման տեսությունը։ Մինչ մեր Անին միջգիտակարգային ճամփորդությունների էր՝ Աննայի խիստ մենթորությամբ, այս տարի մեզ միացած Սուսինան և Լիլիթը «ռայոն» էին գնացել։ Ուսումնասիրելով համայնքային պաշտոնյաների հայտարարագրերը՝ նրանք հետաքրքիր մանրամասներ բացահայտեցին համայնքային պաշտոնյաների թափանցիկության և հաշվետվողականության մասին, դե իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, ուսումնասիրելով մեր լրագրողների հրապարակումը, պարզեց, որ կան համայնքային պաշտոնյաներ։ Սուսինա Խաչատրյանը նաև «ուղևորվեց» Վեդի, հայտնաբերեց, որ համայնքի ղեկավարը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել, ապա՝ Ճամբարակ՝ ուսումնասիրելու համայնքապետարանի գնումները. պարզվում է՝ համայնքապետարանը գնումներ է կատարում համայնքապետին առնչվող ընկերությունից։ Լիլիթ Գրիգորյանն էլ ուսումնասիրեց Ստեփանավանի գնումները, պարզեց, որ համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի օգնականի եղբոր ընկերության հետ։ Լիլիթի հաջորդ կանգառը Քաջարանն էր. նա պարզեց, որ Քաջարան համայնքը համայնքապետի կնոջ մասնակցությամբ ընկերությունից ավելի քան 700 միլիոն դրամի գնում է կատարել։ Այս տարեսկզբին էր, երբ բոլորս չափից շատ ուրախ էինք, որովհետև իմացել էինք, որ աշխատավարձերը բարձրանալու են 20%-ով. չափավոր ուրախ էր միայն «Ինֆոքոմի» տվյալների լրագրող Կատյա Մամյանը, որովհետև առաջինը նա հաշվեց աշխատավարձի 20%-ը և հասկացավ, որ ուրախանալու՝ 20 տոկոսից շատ բան չկա։ Կատյայի անունը մեր նյութերում շատ չի հանդիպել այս տարի, բայց մեր բոլոր տվյալները, հաշվարկներն ու վիզուալներն անցել են նրա ձեռքի տակով։ Մեր նյութերում շատ չեն հանդիպել նաև խմբագիրների՝ Անի Հովհաննիսյանի և Սևակ Մամյանի անունները, բայց նրանք ևս մեզ հետ հավասար աշխատել են, որպեսզի փորձենք ձեզ ներկայացնել կարևոր բացահայտումներ։ Մեր «ուսանողուհի, կոմսոմոլուհի, սպորտսմենուհի և ուղղակի գեղեցկուհի» Զարա Խաչատրյանը օպերատորներ Ռոման Աբովյանի և Սարգիս Խարազյանի հետ շարունակեց իրականացնել «Ինֆոքոմի» «Գիտարբուք» նախագիծը, որի շնորհիվ ևս 11 գիտնական մեկ գավաթ ոգելից խմիչքի շուրջ այս տարի իր գործունեության ու գիտակարգի մասին պարզ ու մատչելի պատմեց մեր շատ հետաքրքրասեր, բայց ոչ մասնագետ լսարանին։  «Ինֆոքոմի» աշխատանքը, մեր ընթերցողներից զատ, գնահատեցին նաև անկախ մասնագետները՝ մեր և հարակից ոլորտներից․ Միլենա Խաչիկյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությանը լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում արժանացավ  գլխավոր մրցանակին՝  «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձևը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» և  «Արցախի կալանավորների և դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել» վերտառությամբ հրապարակումների համար։  Երևանի մամուլի ակումբի կազմակերպած լրագրողների ամենամյա մրցանակաբաշխությանը Հայարփի Բաղդասարյանն արժանացավ ԵՄԱ Էթիկական լրագրության մրցանակի։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմապերպած «Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սուսինա խաչատրյանի, Լիլիթ Գրիգորյանի և Կատյա Մամյանի «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» հոդվածը։ Նույն մրցույթի «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հաղթող  ճանաչվեց Զարա  Խաչատրյանը՝ «Գիտարբուք» շարքի համար, իսկ Անի Խաչատրյանը խրախուսական մրցանակի  արժանացավ «Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր» հոդվածի համար։ Սիրելի՛ ընթերցող, Թեև մեզ ուրախացնում են մրցանակները, բայց ամեն ինչից շատ ու ամեն ինչից վեր մեզ խրախուսում է ձեր գնահատականը։  Գալիք տարում ևս հետևեք «Ինֆոքոմին», կարդացեք մեր հրապարակումները, քննադատեք, խրախուսեք, առաջարկեք նոր գաղափարներ ու թեմաներ, իսկ մենք նույն սիրով ու եռանդով կշարունակենք աշխատել՝ իրականացնելով նոր ու ավելի հետաքրքիր բացահայտումներ, ուսումնասիրություններ՝ օգնելու ձեզ կայացնել առավել հիմնավոր, տվյալահեն ու տեղեկացված որոշումներ։ Ապատեղեկատվության, մանիպուլյացիայի, պոպուլիզմի ծաղկման այս ժամանակաշրջանում առավել քան երբևէ կարևոր են ճշմարտությունը, փաստերի վրա հիմնված վերլուծությունները և տեղեկացված որոշումների կայացումը։ Մենք խոստանում ենք 2025-ին ևս մնալ ձեր կողքին՝ որպես անկախ, անաչառ և փաստահեն լրատվամիջոց։Թող 2025 թվականը լինի այն տարին, երբ մեր երկրում ամեն փոքր ու մեծ, անձնական ու պետական որոշում հիմնված կլինի ոչ թե աղմուկի, այլ ստույգ փաստերի, տվյալների և խորքային վերլուծության վրա։ Թող 2025 թվականին լրագրողական հետաքննությունները, հետազոտությունները, տվյալահեն հոդվածները հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը դառնան մեր հանրային կյանքի անբաժանելի մասը։ Թող 2025-ը լինի ճշմարտության, արդարության և արժանապատիվ խաղաղության տարի։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։

Loading...