Թուրքիայում ձերբակալվել և արդեն Մոսկվա է տեղափոխվել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Իգնատ Կուզինը, որը մեղադրվում է մեքենայում ռումբ տեղադրելու մեջ, որի պայթյունից սպանվել էր գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։ Նշենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը մահացել էր մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ |tert.am|
Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարին։ Մի խումբ քաղաքացիներ դեպքի վայրում այս պահին լուռ մոմավառություն են անցկացնում՝ ի հիշատակ Սոնայի եւ նրա չծնված առաջնեկի։ Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցն անցնելիս է եղել կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանշումներով, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է նրան, որի ղեկին եղել է «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանը, որին մեղադրանք է առաջադրվել: Դատարան ուղարկվելուց գրեթե 3 տարի անց գործի քննությունը դեռեւս չի ավարտվել։
Ռուսաստանը պնդում է, թե ամբողջովին ազատագրել է Կուրսկը ուկրաինացի զինվորականներից, որոնք անցած օգոստոսին՝ անակնկալ ներխուժման ժամանակ սահմանակից նահանգում տասնյակ բնակավայրեր էին գրավել: ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Պուտինին այսօր զեկուցել է, որ բանակը դուրս է մղել ուկրաինացիներին վերջին՝ Գորնալ բնակավայրից։ Մինչդեռ Կիևը հերքում է ռուսական կողմի այս հայտարարությունները։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը Telegram-ում նշել է, որ իրենց ուժերը շարունակում են գործողությունները «Կուրսկի մարզի որոշ շրջաններում»։ |azatutyun.am|
Իրանի հարավում՝ Բանդար Աբբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջաիի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան 561 մարդ է տուժել։ Ինչպես հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել գազատար լցանավի պայթյուն։
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արդյունավետ քննարկում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից առաջ։ Նա նաև հաղորդել է, որ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո շարունակել բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում տևել է մոտ 15 րոպե։ Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ |armenpress.am|
Խոշոր պայթյուն է որոտացել Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում. պատճառն, ըստ իրանական «Թանսիմ» գործակալության, դեռ հայտնի չէ: «Ֆարս գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 47 մարդ վնասվածքներ է ստացել։ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը հայտարարում է, որ պայթյունը չի ազդել էներգետիկ օբյեկտների վրա։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ |azatutyun.am|
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «[․․․]ՀՀ-ն շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին, կարող է փուլ-փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, և սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ», - ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդը, որը առաջին անգամ մուտք է գործում ՀՀ, սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը և սա չափազանց կարևոր առանձնահատկություն է:
Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում՝ հրաժեշտ տալու կաթոլիկ եկեղեցու առաջին լատինամերիկացի առաջնորդին՝ Ֆրանցիսկոս պապին։ Շատերը գիշերվանից են հերթ կանգնել՝ Պապին հրաժեշտ տալու համար։ Արարողությանը մասնակցում են նաև աշխարհի առաջնորդներ։ Հիշեցնենք, որ արգենտինացի պապը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ 12 տարվա պապականության ընթացքում նա ջանացել է եկեղեցին դարձնել ավելի ներառական։
Կայա Կալլասը Հռոմում քննարկել է Հայաստան կատարելիք այցը
21:23 - 26 ապրիլի, 2025Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների հերթական փուլը |1lurer.am|
20:54 - 26 ապրիլի, 2025Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը |azatutyun.am|
20:35 - 26 ապրիլի, 2025ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ |tert.am|
20:10 - 26 ապրիլի, 2025Այսօր լրանում է վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ մահվան 3-րդ տարին
19:10 - 26 ապրիլի, 2025Պուտինը «պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ուկրաինայի հետ» |azatutyun.am|
18:35 - 26 ապրիլի, 2025Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը
18:32 - 26 ապրիլի, 2025Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը |armenpress.am|
17:55 - 26 ապրիլի, 2025Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. հայտարարություն
17:25 - 26 ապրիլի, 2025Ռուսաստանը պնդում է, թե ամբողջովին ազատագրել է Կուրսը, Ուկրաինան չի հաստատում |azatutyun.am|
16:41 - 26 ապրիլի, 2025Կայա Կալլասը Հռոմում քննարկել է Հայաստան կատարելիք այցը

16:41 - 26 ապրիլի, 2025