Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը, որը պահանջել էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը։ Ձայների գերակշիր մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը որակելով «անհիմն ու կանխակալ», Ադրբեջանի Միլլի Մեջլիսը պնդում է, թե այն «անտեսում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները, ինչպես նաև ծանր հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ Ադրբեջանի օրինական իրավունքը»։ |azatutyun.am|
ՀՅԴ գերագույն մարմինը այսօր հայտարարություն է տարածել նշելով, որ «խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»: Ըստ հայտարարության՝ ՀՀ-ին ներկայացվող նոր նախապայմանները խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանը «նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը»։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (խմբ․ - ISIS) առաջնորդին ոչնչացնելու մասին: «Նրա թշվառ կյանքն ընդհատվել է ԻՊ-ի մեկ այլ անդամի հետ՝ Իրաքի կառավարության եւ Քրդստանի տարածաշրջանային կառավարության հետ համագործակցությամբ: Խաղաղություն՝ ուժի միջոցով»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։ Ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացման մասին հայտնել է նաև ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, նշելով՝ սպանվածը ԴԱԻՇ-ի թիվ 2 ղեկավար էմիր Աբդալլահ Մակկի Մուսլիհ ալ-Ռիֆային՝ «Աբու Խադիջա» մականունով: |armenpress.am| |armenpress.am|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի գործողության ավարտի մասին։ Զելենսկու այս հայտարարությունը հնչում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող Կուրսկի մարզի Սուջա քաղաքի վերջնական գրավման մասին Մոսկվայի հայտարարությունից մեկ օր անց։ |azatutyun.am|
«Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա նշում է՝ վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու՝ միջազգային հայցերից հրաժարվելու, Մինսկի խմբի լուծարման և այլն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները՝ խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ: «2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները հանձն են առել աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Այժմ անչափ կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով», - ասված է հաղորդագրությունում։ |azatutyun.am|
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը։ Նա ընդգծել է, որ ոգևորված է գրանցված առաջընթացով և վճռականորեն աջակցում է ջանքերին, որ ուղղված են բոլոր չլուծված խնդիրների լուծմանը։ |1lurer.am|
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։ |armenpress.am|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»։ |factor.am|
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ «Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,- ասել է Զախարովան։ |armenpress.am|
Ցույցեր Բելգրադում․ ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել |azatutyun.am|
Այսօր 19:23«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը |news.am|
Այսօր 19:13Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը. Ջեյմս Ուորլիք |amerikayidzayn.com|
Այսօր 18:45Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել |azatutyun.am|
Այսօր 18:26Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին աջակցության համար
Այսօր 18:12Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա |armenpress.am|
Այսօր 18:07ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»
Այսօր 17:05Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր 15:48ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որ դեղատներից հետ կանչված դեղերը պայմանավորված չեն որակի հետ
Այսօր 15:28Պետությանը վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2024 թվականի աշխատանքները
Այսօր 14:44Ցույցեր Բելգրադում․ ոստիկանությունը հավելյալ ուժեր է տեղակայել |azatutyun.am|
Այսօր 19:23«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալները, որոնք մարտի 13-ից հացադուլ էին սկսել, դադարեցրել են հացադուլը |news.am|
Այսօր 19:13Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը. Ջեյմս Ուորլիք |amerikayidzayn.com|
Այսօր 18:45Եվրախորհրդարանի բանաձևը Բաքուն «անհիմն ու կանխակալ» է որակել |azatutyun.am|
Այսօր 18:26Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին աջակցության համար
Այսօր 18:12Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա |armenpress.am|
Այսօր 18:07ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»
Այսօր 17:05Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ
Այսօր 15:48ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որ դեղատներից հետ կանչված դեղերը պայմանավորված չեն որակի հետ
Այսօր 15:28Պետությանը վերադարձված գույքեր, դատարան հանձնված գործերի աճ. Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են 2024 թվականի աշխատանքները
Այսօր 14:44