ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ 2021թ. հոկտեմբերի 26-ն առանձնահատուկ էջ կդառնա հայ-արաբական և մասնավորապես ՀՀ- Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ: Հայաստանի անկախությունից ի վեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ պաշտոնյա երբևիցե չէր այցելել այդ երկիր, նախագահը կատարեց պատմական քայլ՝ առաջին անգամ այցելելով արաբական և իսլամական աշխարհում բացառիկ դեր և նշանակություն ունեցող այդ պետություն: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորման համար մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ «Եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ «կգա օրը, երբ կկարողանան Զանգեզուրից Ստամբուլ մեկնել, իսկ տարածաշրջանի դիրքերը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»: |factor.am|

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև, անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել Covid19-ի դեմ: Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում, Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով: [ՀՀ ԱՆ]

Փակ քննարկմանն անդրադարձ եղել է նաև ճանապարհների խնդրին, Փայլասարին: Իրենք ասում են, որ դիրքերի որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել: Նրանք հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ՝ երկու երկրների հենակետերի միջև, ՌԴ հենակետը դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։ |armenpress.am|

ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009թ․ հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց։ [Ոստիկանություն]

Դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են պետական գաղտնիք է, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չեն ասում։ Սա արհամարհանք է խորհրդարանի նկատմամբ։ Քննարկումը անիմաստ եմ համարում։ [«Պատիվ ունեմ» խմբ․ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ԱԺ-ում սահմանների հարցով փակ նիստի մասին] |tert.am|

Ադրբեջանական զինված ուժերը դեռևս մայիսի ներխուժման ժամանակ մի քանի կիլոմետր առաջ են եկել սահմանագծից Վերին Շորժայի հատվածում։ Նույնիսկ կան տեղեր, որ այդ առաջխաղացումն ուղիղ գծով կազմում է 3-ից 4 կմ։ Եվ չնայած հայկական կողմը յուրաքանչյուր ադրբեջանական դիրքի դիմաց ունի սեփական դիրքը, սակայն Ադրբեջանն այս ամիսների ընթացքում էապես ամրացրել է իր դիրքերը, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր է տեսնել անվադողերով և հատուկ պատնեշներ կառուցելու համար նախատեսված գաբիոններով ամրացված դիրքեր։ |fip.am|

Երևանի քաղաքապետարանը 67 միլիոն 800 հազար դրամ կուղղի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը, որով նախատեսվում է ձեռք բերել մետաղադրամների 405 հաշվիչ մեքենա՝ ավտոբուսներում ուղևորափոխադրումները արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նախագիծն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ։ |armenpress.am|

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով Արցախի գրավված Վարանդայում է (Ֆիզուլի)։ Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայանում, որտեղ Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք կտրել են կարմիր ժապավենն ու պաշտոնապես բացել օդանավակայանը։ |factor.am|

Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից՝ 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից, ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով։ [ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան] |armenpress.am|

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա

22:39 - 26 հոկտեմբերի, 2021

Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

22:10 - 26 հոկտեմբերի, 2021

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին․ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

22:00 - 26 հոկտեմբերի, 2021

Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին |armenpress.am|

21:53 - 26 հոկտեմբերի, 2021

ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը․ԱՆ

21:19 - 26 հոկտեմբերի, 2021

Համաճարակով պայմանավորված խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքը Իտալիա

21:08 - 26 հոկտեմբերի, 2021

Վահրամ Դումանյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

21:00 - 26 հոկտեմբերի, 2021

Բայդենը G20-ի գագաթնաժողովին քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը |armenpress.am|

20:36 - 26 հոկտեմբերի, 2021

Պատերազմ «Իմաստի» դեմ․ առանց աշխարհագրական սահմանների

19:41 - 26 հոկտեմբերի, 2021

N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ

19:34 - 26 հոկտեմբերի, 2021

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (ICL) գիտաշխատող Կարապետ Մկրտչյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանի զրույցը՝ - Հայաստանի գիտության զարգացման տեսլականի, - արտասահմանից մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության, - փոքր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության, - մասնավոր ներդրողների հետ աշխատելու խաղի կանոնների ձևավորման, - մասնավոր-պետություն համագործակցության մոդելի, - զարգացման անհրաժեշտ ուղղությունների, - իրավագիտության, լեզվաբանության, տնտեսագիտության, հասարակագիտական այլ ուղղությունների զարգացման անհրաժեշտության, - գերազանցության կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության, - գիտության միջազգայնացման, - ներկայումս գիտության առաջ խնդիրներ դնելու անհնարինության, - մասնավոր-պետական համակարգ առկա անվստահության, - Հայաստանի գիտական հետաքրքրությունների հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
Loading...