Գրեթե 1․5 տարվա կալանքից հետո փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն ազատ կարձակվի։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը՝ երկրից բացակայելու արգելքի հետ համակցությամբ․ «Ես իրապես հավատում եմ, որ Դուք պատշաճ վարքագիծ կդրսեւորեք, եւ որ ես որեւէ օր չեմ մտնի այս դահլիճ այն գիտակցումով, որ ինձ խաբել եք»,– ասաց դատավորը։ «Չի լինի տենց բան, պարո՛ն դատավոր»,– արձագանքեց Գաբրիելյանը՝ թաց աչքերով շնորհակալություն հայտնելով։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։ [ՀՀ կառավարություն]
Հայաստանի և Թուրքիայի միջև ահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։ [ՀՀ ԱԳՆ]|azatutyun.am|
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ Նիկոլայ Վալուևին․ նրա մուտքը Ադրբեջան արգելված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Երկրի ԱԳՆ-ն «անընդունելի է որակել Վալուևի վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին»։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, առաջարկել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։
Փաստաբանները գործադուլ են հայտարարել: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլի:Փաստաբան Սերգեյ Հարությունյանը news.am-ի հետ զրույցում նշել է. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում»: |news.am|
Դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող ՀՀ ՊՆ զորամասի ծառայողների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024թ. ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է. «Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024թ. սեպտեմբերին։ [...] Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։ Փետրվարի 17-ին կհայտարարվի բաց մրցույթ և կընտրի նոր [բժշկական] ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025թ. ավարտը: Ընկերությունը կոչ է անում վերադառնալ աշխատանքի»:
Մեր տեսանկյունից Գազայի հետ կապված ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները՝ սիոնիստական լոբբիի ճնշման ներքո, ուշադրության և քննարկման արժանի չեն. սա կատարյալ անհեթեթություն է, դրանք ջուր ծեծելու փորձեր են: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնողական աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի ամբողջ աշխարհի համար։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն այլ երկրներ՝ իրենց բնակության համար առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Թրամփը նաև չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա, և խոստացել է, որ անձամբ կայցելի անկլավ։ |civilnet.am|
Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ: Ոչ, որովհետեւ Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի: Այո, որովհետեւ ՀՀ անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության, Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ, [որոնք] ամբողջական կերպով ձեւակերպված են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, ...: Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ: [Նիկոլ Փաշինյանի հոդվածը]
Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն ցուցաբերել և միանալ հակառուսական պատժամիջոցներին: Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։ [ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզին] |news.am|
ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է
22:27 - 10 փետրվարի, 2025Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
22:26 - 10 փետրվարի, 2025Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21:25 - 10 փետրվարի, 20252026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը
20:59 - 10 փետրվարի, 2025«Արմավիր» ՔԿՀ–ի պետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից |news.am|
20:30 - 10 փետրվարի, 2025Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները |azatutyun.am|
19:58 - 10 փետրվարի, 2025Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը
19:48 - 10 փետրվարի, 2025Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները
19:30 - 10 փետրվարի, 2025Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին
19:09 - 10 փետրվարի, 2025Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը
19:09 - 10 փետրվարի, 2025ԶՊՄԿ-ն կվերսկսի աշխատանքը, գործադուլը դադարել է
22:27 - 10 փետրվարի, 2025Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
22:26 - 10 փետրվարի, 2025Փաշինյան-Մակրոն հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21:25 - 10 փետրվարի, 20252026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը
20:59 - 10 փետրվարի, 2025«Արմավիր» ՔԿՀ–ի պետը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից |news.am|
20:30 - 10 փետրվարի, 2025Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան. ԱԳՆ-ն մեկնաբանել է տարածված տեղեկությունները |azatutyun.am|
19:58 - 10 փետրվարի, 2025Վաղն ԱԺ-ն կքննարկի «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը
19:48 - 10 փետրվարի, 2025Ափոփվել են Քաջարան համայնք ՄԻՊ ներկայացուցիչների կատարած այցի արդյունքները
19:30 - 10 փետրվարի, 2025Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին
19:09 - 10 փետրվարի, 2025Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը
19:09 - 10 փետրվարի, 2025