«Գումարտակի հրամանատարի հրամանը՝ «տեղներիցդ չշարժվեք», հնարավոր չէր կատարել տեւական ժամանակ, ես ինչքան կարողացել եմ, մնացել եմ տեղում, եւ երբ զգացել եմ, որ այլեւս հնարավոր չէ, իմ անձնակազմը դուրս եմ հանել»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում օրերս կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանը, որն այժմ մեղադրյալի աթոռին է։ Հայկազ Գրիգորյանը նշել է, որ սեպտեմբերի 27-ին վաշտը զորամասի վերադաս հրամանատրության հրամանով մեկնել է նստեցման շրջան, որտեղ անձնակազմը պետք է ցրվեր մարտական հերթապահություն իրականացնող 4 գումարտակների միջեւ, բայց այդ ամենը, Գրիգորյանի պնդմամբ, չի կատարվել՝ իր համար անհայտ պատճառներով։ Ըստ սպայի՝ արդեն հոկտեմբերի սկզբին զորքի բարոյահոգեբանական վիճակը լավ չի եղել, իսկ մարտական դիրքը թողնելու համար պատճառներ են ունեցել՝ իրենց թիկունք անցած դիվերսիոն խմբերը, հարեւան ստորաբաժանումների ուղղությամբ հրետանային ու օդային հարվածների ինտենսիվությունը եւ այլն։
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 15.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ [«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ]
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում Հայաստան է ժամանել փորձագիտական առաջին առաքելությունը։ ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու են առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն՝ նպաստելով համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ: [ՀՀ ՆԳՆ]
Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը: [ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով] |azatutyun.am|
«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնությունը առաջարկ է հրապարակել տոմսային փաթեթների սակագների վերաբերյալ: ««Չենք վճարելու» նախաձեռնությունը կարծում է, որ Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգ ունենալը այլընտրանք չունի։ [...] Մենք առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար։ Այս սակագները մատչելի կլինեն գրեթե բոլորի համար, իսկ թիրախային զեղչային արտոնությունները կմեղմեն նաև խոցելի խմբերի միանգամյա վճարելու բեռը»,- նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ:
«Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է մեկ ուղևորատոմսի համար սահմանել 100 դրամ արժեք՝ 10 օր տևողությամբ, իսկ մնացած փաթեթները շարունակեն գործել նույն արժեքներով: Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը: Նա նշեց, որ իշխող խմբակցությունը տրանսպորտի թանկացման նախագիծը ներկայացնելուց ի վեր առնվազն վեց անգամ փոփոխություն է կատարել դրանում՝ նվազեցնելով սակագինը և երկարացնելով փաթեթների ժամկետները: Թորոսյանի խոսքով դա արվել է հանրության ճնշման և ընդդիմադիր ուժերի դիմադրության արդյունքում:
Երևանի ավագանին 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը:
ԱԺ-ն քննարկեց նախագիծը, որի ընդունման դեպքում ոստիկանությունը կպահանջի և կստանա տեսագրություններ, ինչպես նաև 24/7 հասանելիություն կունենա հետևյալ տարածքների՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին՝ ՀՀ պետական համակարգի մարմիններ, ՏԻՄ-եր, պետական և համայնքային կազմակերպության մարմիններ և հիմնարկներ, ավտոկայանատեղիներ, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետեր:
Ալեն Սիմոնյանը «քիչ հավանական» է համարում Հայաստանի կողմից Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ բոլոր առաջարկները քննարկվում են: «Բայց անցած փորձը շատ վատ հուշեր է թողել, և վերջիվերջո մենք շատ չլուծված հարցերի պատասխաններ [չունենք]: Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում, թե՛ Հայաստան-ՌԴ հարաբերությունների: Եթե խոսենք «ինչ ենք ակնկալում»-ից, ապա Ռուսաստանն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք: Ի պատասխան հնչեց՝ դե ձեր սահմանը դելիմիտացված չէ, դե պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ ենք ընդհանրապես պայմանագիր կնքել: Այսինքն՝ ուղղակի ինչ-որ պատճառաբանություն գտնվեց: Հիմա գալ ասել՝ «մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ», մի քիչ ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ»,- ասել է ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Մեկնարկել ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: Քննարկվելու է նաև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշված է օրենքի նախագծում:
Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները
22:55 - 11 փետրվարի, 2025«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը
21:46 - 11 փետրվարի, 2025ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը
21:27 - 11 փետրվարի, 2025Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
21:04 - 11 փետրվարի, 2025Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին
20:25 - 11 փետրվարի, 2025Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կատարվելու են պայթեցման աշխատանքներ
19:21 - 11 փետրվարի, 2025ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը
19:18 - 11 փետրվարի, 2025Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները
18:49 - 11 փետրվարի, 2025Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի |civilnet.am|
18:38 - 11 փետրվարի, 2025Իհա՛րկե, հենց կրակում են, բոլորը դուրս են գալիս, հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք. Ալեն Սիմոնյան |tert.am|
18:16 - 11 փետրվարի, 2025Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները
22:55 - 11 փետրվարի, 2025«Ես չեմ փախել իմ դիրքից, ես փրկել եմ անձնակազմիս կյանքը»․ մայոր Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը
21:46 - 11 փետրվարի, 2025ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը
21:27 - 11 փետրվարի, 2025Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է
21:04 - 11 փետրվարի, 2025Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին
20:25 - 11 փետրվարի, 2025Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կատարվելու են պայթեցման աշխատանքներ
19:21 - 11 փետրվարի, 2025ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը
19:18 - 11 փետրվարի, 2025Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները
18:49 - 11 փետրվարի, 2025Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի |civilnet.am|
18:38 - 11 փետրվարի, 2025Իհա՛րկե, հենց կրակում են, բոլորը դուրս են գալիս, հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք. Ալեն Սիմոնյան |tert.am|
18:16 - 11 փետրվարի, 2025