Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։ «Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», - նշել է նախաձեռնությունը։
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլինքենի հետ զրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը:
Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել։Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ [ՔԿ]
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն»,- գրել է Խուդոյանը, ապա հայտնել, որ խափանման միջոցի նիստը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին:
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ |arm.sputniknews.ru|
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Այսօր 10:18Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն
Այսօր 09:59Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը |tert.am|
Այսօր 09:33Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:20Բերքաբերից հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՀՀ ՊՆ իրազեկումը
Այսօր 09:18Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը
23:08 - 28 ապրիլի, 2024«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին
21:11 - 28 ապրիլի, 2024Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում
20:17 - 28 ապրիլի, 2024«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
19:18 - 28 ապրիլի, 2024Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց. Գեղամ Մանուկյան
17:46 - 28 ապրիլի, 2024Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Այսօր 10:18Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն
Այսօր 09:59Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը |tert.am|
Այսօր 09:33Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:20Բերքաբերից հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն. ՀՀ ՊՆ իրազեկումը
Այսօր 09:18Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ՝ ողջունելով Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը
23:08 - 28 ապրիլի, 2024«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին
21:11 - 28 ապրիլի, 2024Ոսկեպարի, Կիրանցի եւ Բերքաբերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար․ Փաշինյանը՝ Բլինքենի հետ զրույցում
20:17 - 28 ապրիլի, 2024«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
19:18 - 28 ապրիլի, 2024Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց. Գեղամ Մանուկյան
17:46 - 28 ապրիլի, 2024