ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։ [ՀՔԾ]
Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը, որ Պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: [«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան]
Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) տրամադրել է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ բանավեճերի ձևաչափի, բովանդակության, մոդերացիայի կանոնների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ քանակով պայմանավորված՝ բանավեճերի խմբավորման, բաժանման սկզբունքի շուրջ։ Սկզբունքը պետք է լիներ ճշգրիտ, չափելի և օբյեկտիվ։ Ընտրված երկու սկզբունքներն էլ երրորդ կառույցի կողմից սահմանված, ստուգելի սկզբունքներ են։ Տեղական և միջազգային փորձագետների համատեղ քննարկումների արդյունքում, Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հեռուստաբանավեճերը կազմակերպել վերոնշյալ սկզբունքներով։
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Հարուցվել է քրեական գործ։ [Գլխավոր դատախազություն]
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: [Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան] |armenpress.am|
Մենք սպառող հասարակությունից պետք է դառնանք ստեղծող ու արտադրող հասարակություն՝ սկսած գիտական գիտելիքից, վերջացրած սեփական պետությունը պաշտպանելուն ուղղված տարբեր ռազմական համալիրների ստեղծմամբ, ինչու չէ նաև դրանց իրացմամբ այլ շուկաներ։ Ըստ էության, «Արդար Հայաստանի» առանցքը հայ մարդն է՝ իր հոգսերով, իր խնդիրներով, իր երազանքներով ու նպատակներով: Ամեն ինչ պետք է ուղղված լինի մարդու բարեկեցությունն ապահովելուն ու նրա խնդիրները լուծելուն: [«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանի ուղերձը]
2021 թ. հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Կրկին հայ ժողովուրդը իր պատմությունից դասեր չքաղելով պայքարում է իրար դեմ, ատելության, բռնության քարոզչություն, որն ըստ էության հասել է իր գագաթնակետին։ Հունիս 20-ին հնարավորություն է ստեղծվել պատմությունից դասեր քաղելով վերջ տալ երկրի պառակտությանը, ատելությանը, բռնության քարոզին և այս անհաշտ միջավայրին։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք 9-րդ քվեաթերթիկը և ասեք, որ դուք համերաշխության, համախմբման և երկրի հերսում հաշտությունը վերականգնելու կողմնակից եք: [«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ուղերձը]
Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները։ Եկեք մերժենք սուտը ու ապրենք մարդավայել, իրար հարգելով։ Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելարագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ոնց ենք դուրս գալու այս ավերակներից։[«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ուղերձը]
Մուրճով մարդկանց առկայությունը երեկվա հավաքին հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով: Հավաքն ուղիղ եթերով հեռարձակվել է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ու մինչև հիմա էլ առկա է այդ էջում, որտեղ մուրճով մարդիկ երևում են 1 ժամ 16-րդ րոպեի 39-րդ վայրկյանից: Ավելին, հավաքի մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Անգամ հնչել են մուրճերը «կվալդով» փոխարինելու կոչեր: Ակնհայտ է, որ սա կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 12
23:08 - 18 հունիսի, 2021«5165» շարժման անդամները՝ Գյումրիում և Էջմիածնում
22:52 - 18 հունիսի, 2021Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին, փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, հետևանքը լինում է պատերազմ. Վանեցյան |tert.am|
22:46 - 18 հունիսի, 2021Ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր և իմ մարտական ընկերներին ասել՝ Հայրենիքը փրկված է օտարի շահը սպասարկող իշխանություններից․ Սերժ Սարգսյան |tert.am|
22:30 - 18 հունիսի, 2021Առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն
22:24 - 18 հունիսի, 2021Հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից. դատախազություն
22:18 - 18 հունիսի, 2021Վերջին պատերազմում կորցրինք Ղարաբաղը, այս ընտրություններից հետո կարող ենք կորցնել Հայաստանը. Լևոն Տեր-Պետրոսյան |hetq.am|
21:58 - 18 հունիսի, 2021Ընտրական գործընթացի մասնակիցները. դերեր, իրավունքներ, լիազորություններ
21:42 - 18 հունիսի, 2021Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացված և չիրականացված կետերը
21:38 - 18 հունիսի, 2021«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է
21:27 - 18 հունիսի, 2021ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 12

21:27 - 18 հունիսի, 2021