Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» լրատվամիջոցը, այս մասին հայտնում՝ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, նշելով, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ապրիլի 11-ին հրապարակել է արդարացման վերդիկտ՝ արձանագրելով, որ Առստամյանի մեղադրանքն ապացուցված չէ։ Դատարանում կկայանան լրացուցիչ դատալսումներ՝ քննարկելու բարոյական վնասի և այլ հարցեր։ Ալբերտ Առստամյանը, հիշեցնենք, մեղադրվում էր 2024թ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։ |pastinfo.am|
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք բողոքում են, որ երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Նրանք պահանջում են բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։ Ես 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, լույսինը, գազինը, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա»,- ասաց թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը։ |tert.am|
2020 թ․ հոկտեմբերի 11-ին Մարտունի 3 զորամասի՝ շրջափակման մեջ հայտնված վաշտի կազմում է եղել ընդամենը մեկ ամսվա ժամկետային զինծառայող Գարիկ Մովսեսյանը։ Նրա հայրը՝ Էդգար Մովսեսյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ որդու հետ կատարվածի շուրջ հարցաքննվելու․ «Եթե ես, որպես ծնող, որպես քաղաքացի, հոկտեմբերի 8-ին իմացել եմ, որ Հադրութում ադրբեջանցի կա, ինքը, ղեկավար լինելով, էդքան բարձր պաշտոնի լինելով, չգիտի՞, որ թուրքը էնտեղ է, որ զորքին ուղարկում է։ Իմ եզրակացությունը սա է։ Սրանից լավ փա՞ստ»,- ցուցմունք տալիս վրդովված ասաց Մովսեսյանը։ Փաստաբան Դավիթ Կարապետյանը հետաքրքրվեց՝ «ինքը» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի տուժողի իրավահաջորդը։ «Եթե Գոռ Իշխանյանն է, Գոռին, եթե Ջալալ Հարությունյանն է, Ջալալին, ես չեմ կարող դա ասել»,- պատասխանեց նա։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը: Նա բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը: [ՀՀ ԱԳՆ]
Ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսիններ են մահացել․ նախնական տվյալներով՝ խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
«Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես է բացատրել վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։ «Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։ Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է։ |azatutyun.am|
Եթե ՍԴ-ն որոշի, որ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության և հակամարտության միջև: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով, իր խոսքով, երկրորդ հարցին որը Ադրբեջանը պաշտոնական մակարդակով կապում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ:
ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ: Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
ԵՄ թեկնածու երկրներին «հասկացվել է», որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժեքներին: Այս մասին հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Բաիբա Բրաժեն նախօրիեն Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ: Սա մամուլի ասուլիսում հաստատել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ |factor.am|
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Իրանի և նրա վստահված անձանց կողմից տարածաշրջանային անվտանգության և կայունության համար սպառնացող վտանգները»։ Ռուբիոն և Ֆիդանը կարևորել են նաև հակաահաբեկչական համագործակցությունն և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ |azatutyun.am|
Դատարանը Թուրքիայի ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է էրդողանին 2000 դոլար վճարել |factor.am|
22:51 - 15 ապրիլի, 2025Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը |pastinfo.am|
22:21 - 15 ապրիլի, 2025Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|
21:14 - 15 ապրիլի, 2025ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ
20:31 - 15 ապրիլի, 2025Սլովենիայի փոխվարչապետը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընգծել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին
20:24 - 15 ապրիլի, 2025ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա |armenpress.am|
19:52 - 15 ապրիլի, 2025Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հնարավոր է կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում |azatutyun.am|
19:15 - 15 ապրիլի, 2025«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
18:58 - 15 ապրիլի, 2025Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել |tert.am|
18:54 - 15 ապրիլի, 2025«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր
18:50 - 15 ապրիլի, 2025Դատարանը Թուրքիայի ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է էրդողանին 2000 դոլար վճարել |factor.am|
22:51 - 15 ապրիլի, 2025Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը |pastinfo.am|
22:21 - 15 ապրիլի, 2025Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|
21:14 - 15 ապրիլի, 2025ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ
20:31 - 15 ապրիլի, 2025Սլովենիայի փոխվարչապետը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընգծել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին
20:24 - 15 ապրիլի, 2025ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա |armenpress.am|
19:52 - 15 ապրիլի, 2025Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հնարավոր է կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում |azatutyun.am|
19:15 - 15 ապրիլի, 2025«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
18:58 - 15 ապրիլի, 2025Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել |tert.am|
18:54 - 15 ապրիլի, 2025«Եթե ես իմացել եմ, որ թուրքը Հադրութում է, ինքը ո՞նց է էրեխեքին ուղարկել այնտեղ»․ զոհվածի հայր
18:50 - 15 ապրիլի, 2025