Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Աբդոլլահիանը նշել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է և հավելել ․ «Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է ցանկացած անհրաժեշտ քայլ։ Դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ վերջին եղելությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնյաների երկխոսության միջոցով։ [Իրանի ԱԳՆ] |armenpress.am|
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Տոնոյանը կալանավորվել է 2 ամսով։ [Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյան]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները: Հայկական կողմը բարձր է գնահատել ՀՀ-ի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։[ԱԳՆ]
ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ էին առաջացնում կողմերի միջև: Մենք ընդգծել ենք, որ խնդրի լուծումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել ու առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին` համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը։ [ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցև] |armenpress.am|
Համայնքում երկար տարիներ նաեւ գազաֆիկացման խնդիր կա․ «Գազը գնում է Մեղրիով, բայց բնակչությունը գազից չի կարողանում օգտվել։ Պետք է լուծվի խնդիրը՝ ե՛ւ գյուղերում, ե՛ւ Մեղրի, Ագարակ համայնքներում։ Խնդրով պետք է դիմել կառավարությանը, ֆինանսավորման հարց կա։ Չեմ կարող ասել, թե ինչու խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ, գուցե անփութության հետեւանք է։ Ամոթ էլ է, մի փոքր քաղաքում 12 հազար բնակչություն է, կարելի է հարցը մեկ-երկու ամսում լուծել»,- ասաց Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ աշխատելու են այդ հարցն առաջնահերթ դնել ու լուծում պահանջել, Սամվել Բաբայանն էլ է ասել, որ կմիջնորդի կառավարությանը։ [Մեղրիում «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Խաչատուր Անդրեասյան]
Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը: Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք ապագայում նմանօրինակ ողբերգական իրադաձությունների բացառման հուսալի երաշխիքն են: [ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցև] |tert.am|
Չեխիայի արտաքին գործերի նախարարն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Յակուբ Կուլհանեկը վաղը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ, ապա նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Վարչապետը և Չեխիայի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հարցեր: Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն: [Նիկոլ Փաշինյանը`կառավարության նիստում] |armenpress.am|
Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանը այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի։ [Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» մասին] |azatutyun.am|
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: [ԱՀ ԱԻՊԾ]
Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը |armenpress.am|
23:36 - 30 սեպտեմբերի, 2021Կովսականում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել |tert.am|
23:34 - 30 սեպտեմբերի, 2021ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի
23:30 - 30 սեպտեմբերի, 2021Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|
23:28 - 30 սեպտեմբերի, 2021Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
21:31 - 30 սեպտեմբերի, 2021ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Մանգասարյանը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին
21:00 - 30 սեպտեմբերի, 2021ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը
20:54 - 30 սեպտեմբերի, 2021Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված |armenpress.am|
20:49 - 30 սեպտեմբերի, 2021Դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը կալանավորվեց |armtimes.com|
20:42 - 30 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին
20:25 - 30 սեպտեմբերի, 2021Ալեքսանդր Լուկաշենկոյին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպան Ռազմիկ Խումարյանը |armenpress.am|
23:36 - 30 սեպտեմբերի, 2021Կովսականում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել |tert.am|
23:34 - 30 սեպտեմբերի, 2021ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի
23:30 - 30 սեպտեմբերի, 2021Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագաների հովանու ներքո |tert.am|
23:28 - 30 սեպտեմբերի, 2021Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
21:31 - 30 սեպտեմբերի, 2021ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Մանգասարյանը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին
21:00 - 30 սեպտեմբերի, 2021ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել ՀՀ արդարադատության նախարարության հետ փոխգործակցությունը
20:54 - 30 սեպտեմբերի, 2021Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների հետ կապված |armenpress.am|
20:49 - 30 սեպտեմբերի, 2021Դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը կալանավորվեց |armtimes.com|
20:42 - 30 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին
20:25 - 30 սեպտեմբերի, 2021