Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: [ԱԻՊԾ]
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է կայունության և հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը] |factor.am|
Ես մեկնում եմ Բաքու, որտեղ հանդիպում կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Որն է ամենակարևորը, մենք վստահում ենք միմյանց. երբ վստահություն կա երկրների և առաջնորդների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն։ Ես նույնպիսի հարաբերություններ ունեմ պարոն Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։ Առաջիկայում նախատեսում եմ նաև այցելել Հայաստան։ Ես կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում և դրական դեր խաղալ։ [Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի] |civilnet.am|
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։ [ՀՀ ԱԳՆ]
Մի իրավիճակում, երբ երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և ամենաբարձր մակարդակով գործում են կապի խողովակներ, նման հայտարարությունները զարմանք են առաջացնում։ Սահմանային զորավարժությունների անցկացումը Իրանի ինքնիշխան իրավունքն է։ [Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն՝ ի պատասխան Իլհամ Ալիևի հայտարարությանը Իրանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ] |civilnet.am|
«Այս պահի դրությամբ թշնամին օկուպացրել է միջպետական ճանապարհը, այլընտրանքային ճանապարհների խնդիր կա Շուռնուխում, Բարձրավանում եւ Որոտանում։ Առաջիկայում ձմեռ է, եթե հանկարծ նորից վտանգավոր իրավիճակ լինի, բնական է՝ որպեսզի այս գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն եւ արտաքին աշխարհի հետ կապն ընդհանրապես չկորցնեն, պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ։ Բազմաթիվ օրհասական հարցեր կան, որոնք հրատապ լուծում են պահանջում»։ [«Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյան]
Սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: Երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, 22 մահվան դեպք:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ [ԱՀ Անվտանգության խորհուրդ]
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 3 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ [ԱՀ ԱԻՊԾ]
Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր
23:49 - 29 սեպտեմբերի, 2021«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
22:18 - 29 սեպտեմբերի, 2021ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան
21:25 - 29 սեպտեմբերի, 2021G-20-ը Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրի |armenpress.am|
20:38 - 29 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին
19:27 - 29 սեպտեմբերի, 2021Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի․ ԻԻՀ դեսպանության մեջբերումը՝ ի պատասխան իրանական թերթի
19:24 - 29 սեպտեմբերի, 2021Մեր ժամանակակից երգարվեստը մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկոյի մահվան կապակցությամբ
19:12 - 29 սեպտեմբերի, 2021Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն
18:35 - 29 սեպտեմբերի, 2021Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ
18:14 - 29 սեպտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
17:51 - 29 սեպտեմբերի, 2021Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր
23:49 - 29 սեպտեմբերի, 2021«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
22:18 - 29 սեպտեմբերի, 2021ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան
21:25 - 29 սեպտեմբերի, 2021G-20-ը Աֆղանստանի հարցով գագաթնաժողով կհրավիրի |armenpress.am|
20:38 - 29 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին
19:27 - 29 սեպտեմբերի, 2021Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի․ ԻԻՀ դեսպանության մեջբերումը՝ ի պատասխան իրանական թերթի
19:24 - 29 սեպտեմբերի, 2021Մեր ժամանակակից երգարվեստը մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկոյի մահվան կապակցությամբ
19:12 - 29 սեպտեմբերի, 2021Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն
18:35 - 29 սեպտեմբերի, 2021Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ
18:14 - 29 սեպտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը
17:51 - 29 սեպտեմբերի, 2021