Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: [ՏԿԵՆ]
Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։ [ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]
Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է՝ միտված ԱՀ հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ [Արցախի ԱԳՆ]
Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։ [Արցախի ՆԳՆ ոստիկանություն]
Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայները հավաքած, սակայն ինքնաբացարկ ներկայացրած ՔՊ-ականները նոր ընտրություններ նշանակելու պահանջով դիմել են վարչական դատարան։ Այս մասին հայտնեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։ |factor.am|
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ: [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանական կրակոցից այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է: [ԱՀ ՆԳՆ ոստիկանություն]
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Իրականում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է քաղաքացիական անձին պատկանող, մանկապարտեզի հարակից տարածքում կայանված ավտոմեքենան: Ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ: [ԱՀ ՊԲ]
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել համատեղ նիստ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ՝ օրենքով սահմանված մի շարք պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Ռուսաստանը հնարավոր է համարում Ուզբեկստանի վերադարձը ՀԱՊԿ՝ Ղազախստանի իրադարձությունների պատճառով |factor.am|
23:15 - 10 հունվարի, 2022Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել
22:38 - 10 հունվարի, 2022Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք |armenpress.am|
22:31 - 10 հունվարի, 2022Ոչ մեկի թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը. ԱՄՆ-ն մերժել է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պահանջը |tert.am|
22:26 - 10 հունվարի, 2022Առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը. Արցախի ՄԻՊ
22:09 - 10 հունվարի, 2022Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ
21:58 - 10 հունվարի, 2022ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը |tert.am|
21:35 - 10 հունվարի, 2022Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
20:59 - 10 հունվարի, 2022Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ․Արցախի ԱԳՆ
20:50 - 10 հունվարի, 2022ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում
20:22 - 10 հունվարի, 2022Ռուսաստանը հնարավոր է համարում Ուզբեկստանի վերադարձը ՀԱՊԿ՝ Ղազախստանի իրադարձությունների պատճառով |factor.am|
23:15 - 10 հունվարի, 2022Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել
22:38 - 10 հունվարի, 2022Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 830 նոր դեպք |armenpress.am|
22:31 - 10 հունվարի, 2022Ոչ մեկի թույլ չենք տա վերջ տալ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը. ԱՄՆ-ն մերժել է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը թույլ չտալու պահանջը |tert.am|
22:26 - 10 հունվարի, 2022Առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը. Արցախի ՄԻՊ
22:09 - 10 հունվարի, 2022Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման վերաբերյալ տեղեկություն տրամադրելը դուրս է ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակից․ ԲԴԽ
21:58 - 10 հունվարի, 2022ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը |tert.am|
21:35 - 10 հունվարի, 2022Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
20:59 - 10 հունվարի, 2022Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ․Արցախի ԱԳՆ
20:50 - 10 հունվարի, 2022ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում
20:22 - 10 հունվարի, 2022