Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը: Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը: [ՀՀ ԱԳՆ]
Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ՄԻՊ աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է: [ՄԻՊ]
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ [ՊՆ]
Հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։ [ՊՆ]
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի համար։ Նա նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ՀՀպատրաստակամությունը: [ՀՀ նախագահի աշխատակազմ]
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ]
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանումը։ Նրանք աջակցություն են հայտնել Ղազախստանի կառավարությանը՝ ահաբեկիչների, ծայրահեղականների և հանցագործների դեմ պայքարում: |1lurer.am|
Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով: Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: [Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան] |armenpress.am|
Ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանում տիրող իրավիճակին։ |tert.am|
ՔՊ խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: [ՔՊ խմբ․ քարտուղար Արթուր Հովհաննիսյան] |armenpress.am|
Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած հանձնառությունը. ԱԳՆ
23:07 - 11 հունվարի, 2022Ադրբեջանի ԱԳ նախարարն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ |tert.am|
22:38 - 11 հունվարի, 2022Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ
22:26 - 11 հունվարի, 2022Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը |armtimes.com|
22:17 - 11 հունվարի, 2022ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր |armenpress.am|
22:13 - 11 հունվարի, 2022Հայկական կողմն ունի 2 զոհ, ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
21:49 - 11 հունվարի, 2022Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը
21:05 - 11 հունվարի, 2022Եվրախորհրդարանի նոր ղեկավարը կընտրվի հունվարի 18-ին |armenpress.am|
20:45 - 11 հունվարի, 2022Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան
20:01 - 11 հունվարի, 2022Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ
19:11 - 11 հունվարի, 2022Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում կատարել Սոչիում և Բրյուսելում ստանձնած հանձնառությունը. ԱԳՆ
23:07 - 11 հունվարի, 2022Ադրբեջանի ԱԳ նախարարն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի հետ |tert.am|
22:38 - 11 հունվարի, 2022Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում․ խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է․ ՄԻՊ
22:26 - 11 հունվարի, 2022Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը |armtimes.com|
22:17 - 11 հունվարի, 2022ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր |armenpress.am|
22:13 - 11 հունվարի, 2022Հայկական կողմն ունի 2 զոհ, ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
21:49 - 11 հունվարի, 2022Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԼՀԿ վերաքննիչ բողոքը
21:05 - 11 հունվարի, 2022Եվրախորհրդարանի նոր ղեկավարը կընտրվի հունվարի 18-ին |armenpress.am|
20:45 - 11 հունվարի, 2022Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան
20:01 - 11 հունվարի, 2022Ադրբեջանը վերսկսել է կրակը՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ–ներ․ հայկական կողմն ունի 3 վիրավոր․ ՊՆ
19:11 - 11 հունվարի, 2022