Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [Արցախի ԱԱԾ]
«Ռեստարտ» նախաձեռնության գործով պաշտպանները դատարանում հանդես եկան ճառով՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալները Նարեկ Մալյանին առեւանգելու նպատակ չեն ունեցել, այլ ցանկացել են նրան նետել աղբարկղը՝ որպես ակցիա հայհոյանքի դեմ»։ Ներկայացնելով իրենց հիմնավորումները՝ պաշտպանները պնդեցին՝ առաջադրված մեղադրանքում տղաները պետք է արդարացվեն։ Ելույթ ունեցավ նաեւ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ այս ողջ ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երեւույթը, որին իրենք բախվել էին, բարձրաձայնվեց, եւ իրենք հուսով են, որ իրավապահ մարմիններն այսուհետ նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, իսկ քաղաքացիները իրավունքներն էլ պաշտպանված կլինեն։
Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։ [Վլադիմիր Պուտինը՝ Վահագն Խաչատուրյանին]
Արարատ Միրզոյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: «Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող ԼՂ կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել»։ |armenpress.am|
Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է: [Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին]
«Եվրատեսիլ 2023» մրցույթը Ուկրաինայի տարածքում անցկացվել չի կարող՝ այդ երկրում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Այս պահին բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի հետ՝ հաջորդ տարվա «Եվրատեսիլն» այդ երկրի տարածքում անցկացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ [Մրցույթի կազմակերպիչ hեռարձակողների եվրոպական միությունը (EBU)] |azatutyun.am|
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Թերթը համեմատել է նրան նախկին 3 գլխավոր դատախազների՝ Գեւորգ Կոստանյանի, Աղվան Հովսեփյանի եւ Արամ Թամազյանի հետ՝ ընդգծելով, որ նրանք, ի տարբերություն Վարդապետյանի, ունեն ե՛ւ գիտական կոչումներ, ե՛ւ դասային աստիճաններ։ Իրականում, սակայն, գիտական կոչում եւ աստիճան ունի նաեւ Վարդապետյանը․ նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։ Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը օրենքով պարտադիր պահանջ չէ։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։ Նա նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։
Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ: |armenpress.am|
«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
22:23 - 18 հունիսի, 2022Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|
21:45 - 18 հունիսի, 2022ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:26 - 18 հունիսի, 2022Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|
20:30 - 18 հունիսի, 2022ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|
19:48 - 18 հունիսի, 2022Գյումրիում փլուզում է տեղի ունեցել․ տուժածներ չկան
18:36 - 18 հունիսի, 2022Արցախի նախագահը ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
18:33 - 18 հունիսի, 2022Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Միհրան Խաչատրյան
17:54 - 18 հունիսի, 2022Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը
17:07 - 18 հունիսի, 2022Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
16:27 - 18 հունիսի, 2022«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
22:23 - 18 հունիսի, 2022Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը. Արամ Վարդևանյան |news.am|
21:45 - 18 հունիսի, 2022ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
21:26 - 18 հունիսի, 2022Առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ. Տիգրան Աբրահամյան |news.am|
20:30 - 18 հունիսի, 2022ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|
19:48 - 18 հունիսի, 2022Գյումրիում փլուզում է տեղի ունեցել․ տուժածներ չկան
18:36 - 18 հունիսի, 2022Արցախի նախագահը ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
18:33 - 18 հունիսի, 2022Քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք կվերականգնենք հայկական ավիացիայի երբեմնի փառքը. Միհրան Խաչատրյան
17:54 - 18 հունիսի, 2022Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը
17:07 - 18 հունիսի, 2022Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
16:27 - 18 հունիսի, 2022