«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր հայտարարել են ռուսական ոսկու ներկրումն արգելելու մտադրության մասին։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ G7-ը ոսկու ներկրման արգելքի մասին պաշտոնական հայտարարություն կտարածի երեքշաբթի՝ հունիսի 28-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցած Ճանպարհային ոստիկանության սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է։ |factor.am|
Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է․ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ [ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան]
FlyOne Armenia-ն մինչև հուլիսի 21-ը չեղարկում է Երևան-Բեյրութ-Երևան չվերթերը։ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FlyOne Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
Թուրքիայի դատարանը փակել է Ջամալ Խաշոգջիի սպանության գործը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա այցից առաջ: Նա սպանվել է 2018 թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, ինչի պատճառով Անկարայի և Էր Ռիադի հարաբերությունները զգալիորեն վատացել էին: |1lurer.am|
Ապարանում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում վերջերս Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված և հրազնենային վնասվածքներից մահացած քաղաքացիների հարազատները։ Նրանք պնդում են, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան է հրահրել միջադեպը ու պահանջում, որ հեռանան Ապարանից։ Ժորա Փարվանյանը հերքեց դա ու ասաց, որ Ապարանից ոչ մի տեղ չեն գնալու։ |tert.am|
Վանաձորի նախկին համայնքապետ, ՏԻՄ ընտրություններին առավել շատ ձայներ հավաքած դաշինքը գլխավորող, այժմ կալանավորված Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 23-ին համայնքի ավագանու չկայացած նիստին, ու նշել․ «Քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, [«Մամիկոն Ասլանյան դաշինքը] չի մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում՝ անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների»։
Հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։ [ԱՀ ՊՆ]
G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց
22:00 - 26 հունիսի, 2022Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
21:02 - 26 հունիսի, 2022Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի
20:44 - 26 հունիսի, 2022SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|
19:46 - 26 հունիսի, 2022Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Աթենք
18:04 - 26 հունիսի, 2022Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ
17:26 - 26 հունիսի, 2022«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին
16:13 - 26 հունիսի, 2022«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը
15:22 - 26 հունիսի, 2022Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում
14:42 - 26 հունիսի, 2022Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք |tert.am|
13:59 - 26 հունիսի, 2022G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց
22:00 - 26 հունիսի, 2022Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
21:02 - 26 հունիսի, 2022Մադրիդում ցույց է անցկացվել՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի
20:44 - 26 հունիսի, 2022SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|
19:46 - 26 հունիսի, 2022Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Աթենք
18:04 - 26 հունիսի, 2022Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվել․ ԱՀ ՆԳՆ
17:26 - 26 հունիսի, 2022«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին
16:13 - 26 հունիսի, 2022«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը
15:22 - 26 հունիսի, 2022Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում
14:42 - 26 հունիսի, 2022Շոյգուն ժամանել է Ուկրաինայի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածք |tert.am|
13:59 - 26 հունիսի, 2022