Զոհված երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։ Նշենք, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով երեք զոհ կա։ [ԱԻՆ]
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց․ «Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։ Փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար: Զոհված քաղաքացիներից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝ մինչև 50 և մինչև 40 տարեկան։ |tert.am|
«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։ [Գոռ Աբրահամյան]
Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մեկ քաղաքացու դի: Այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: [ՀՀ ԱՆ]
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղցադրվող Սուրեն Մանուկյանը կալանավորվեց: Այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը՝ նշելով․ «Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի»։
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ [Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյան]
Այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: [ՀՀ ՊՆ]
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը նշել է, որ, ենթադրաբար, փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ, ինչը հնարավորություն չի տալիս ծանր տեխնիկա գործի դնել․ «Աշխատանքներն իրականացվում են ձեռքով։ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով։ Միաժամանակ, խորքում կրակը չի մարել, և թունավոր ծուխը թույլ չի տալիս մոտենալ պայթյունի էպիկենտրոնին»։
Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկու է: [ՀՀ ԱՆ]
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: [ՀՀ ԱՆ]
Պայթյունի 3 զոհերից երկուսի ինքնությունը պարզված է․ հայտնի է նաև 25 անհետ կորածի անուն
23:40 - 14 օգոստոսի, 2022Ահազանգ ունենք որ անհետ կորած հղի կին կա՝ իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարարը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին |tert.am|
22:56 - 14 օգոստոսի, 2022Նախաձեռնվել է քրեական վարույթ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ
22:37 - 14 օգոստոսի, 2022«Սուրմալու»-ի փլատակների տակից հայտնաբերվել է ևս 1 քաղաքացու դի
22:29 - 14 օգոստոսի, 2022Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը
21:57 - 14 օգոստոսի, 2022Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
21:45 - 14 օգոստոսի, 2022Մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանը․ ՀՀ ՊՆ
20:36 - 14 օգոստոսի, 2022Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ձեռքով․ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ․ Լևոն Սարդարյան
20:25 - 14 օգոստոսի, 2022Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի
19:49 - 14 օգոստոսի, 2022Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ նրա ու պտղի կյանքին վտանգ չի սպառնում
19:46 - 14 օգոստոսի, 2022Պայթյունի 3 զոհերից երկուսի ինքնությունը պարզված է․ հայտնի է նաև 25 անհետ կորածի անուն
23:40 - 14 օգոստոսի, 2022Ահազանգ ունենք որ անհետ կորած հղի կին կա՝ իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարարը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին |tert.am|
22:56 - 14 օգոստոսի, 2022Նախաձեռնվել է քրեական վարույթ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ
22:37 - 14 օգոստոսի, 2022«Սուրմալու»-ի փլատակների տակից հայտնաբերվել է ևս 1 քաղաքացու դի
22:29 - 14 օգոստոսի, 2022Կալանավորվել է Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող Սուրեն Մանուկյանը
21:57 - 14 օգոստոսի, 2022Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
21:45 - 14 օգոստոսի, 2022Մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանը․ ՀՀ ՊՆ
20:36 - 14 օգոստոսի, 2022Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ձեռքով․ փլատակների տակ կարող են լինել ողջ մնացած մարդիկ․ Լևոն Սարդարյան
20:25 - 14 օգոստոսի, 2022Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի
19:49 - 14 օգոստոսի, 2022Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի․ նրա ու պտղի կյանքին վտանգ չի սպառնում
19:46 - 14 օգոստոսի, 2022