Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: Զինծառայողի առողջական վիճակը բավարար է: [ՀՀ ՊՆ խոսնակ]
Սեպտեմբերի 27-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՊՆ խոսնակ]
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իլհամ Ալիևին:Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը։ [Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն] |tert.am|
ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, մեկ ամսից ավելի է՝ չեն պատասխանում Infocom-ի գրավոր հարցմանը՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ իրենք նախկինում բազմիցս խոսել են։ Խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի առթիվ, դրա ընթացքում եւ դրա որեւէ դրվագին այս կամ այն կերպ առնչվող քրեական գործերի եւ դրանց ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ տրամադրելուն։
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը։ Բազմաթիվ երիտասարդների կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այդ ամենն էլ չի կրկնվի։ [Հայաստանում Եվրամիության պատվիրակություն] |1lurer.am|
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ այսօր վերահաշվարկվել են թվով 46 տեղամասերի արդյունքներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյուքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։ [ԿԸՀ]
2020 թվականի ողբերգական իրադարձությունների մեկնարկի հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածների ընտանիքների հետ, ապաքինում մաղթում վիրավորներին։Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար։Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ [ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն] |tert.am|
Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ գրանցվել է 5․1 մագնիտուդով երկրաշարժ, օջախի 10 կմ խորությամբ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։ [ԱԻՆ]
Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները։ [ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ]
Նիկոս Դենդիասը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը․ «Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար: Լուծումներն և խաղաղությունը, սակայն, չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք»: |armenpress.am|
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային զինծառայողը
23:18 - 27 սեպտեմբերի, 2022Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ խոսնակ
22:14 - 27 սեպտեմբերի, 2022Աղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոս
22:12 - 27 սեպտեմբերի, 2022Մակրոնն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը |tert.am|
22:10 - 27 սեպտեմբերի, 2022Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»
21:52 - 27 սեպտեմբերի, 2022Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից |tert.am|
20:56 - 27 սեպտեմբերի, 2022Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում Եվրամիության պատվիրակություն |1lurer.am|
20:37 - 27 սեպտեմբերի, 2022Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատման դիմում է գրել
20:31 - 27 սեպտեմբերի, 2022Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
20:27 - 27 սեպտեմբերի, 2022Ռուսաստանը Հայաստանի հետ միասին սգում է 2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |tert.am|
19:44 - 27 սեպտեմբերի, 2022Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային զինծառայողը
23:18 - 27 սեպտեմբերի, 2022Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ խոսնակ
22:14 - 27 սեպտեմբերի, 2022Աղոթում եմ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց արյունը թափած մեր նահատակների համար. Արամ Ա կաթողիկոս
22:12 - 27 սեպտեմբերի, 2022Մակրոնն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների մոտալուտ մեկնարկը |tert.am|
22:10 - 27 սեպտեմբերի, 2022Դատախազությունն ու ՔԿ-ն հրապարակում են տվյալներ, որոնց վերաբերյալ «վիճակագրություն չի վարվում»
21:52 - 27 սեպտեմբերի, 2022Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից |tert.am|
20:56 - 27 սեպտեմբերի, 2022Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը. ՀՀ-ում Եվրամիության պատվիրակություն |1lurer.am|
20:37 - 27 սեպտեմբերի, 2022Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատման դիմում է գրել
20:31 - 27 սեպտեմբերի, 2022Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
20:27 - 27 սեպտեմբերի, 2022Ռուսաստանը Հայաստանի հետ միասին սգում է 2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |tert.am|
19:44 - 27 սեպտեմբերի, 2022