Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։ 15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։
Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։ |armeniasputnik.am|
Դատավոր Դավիթ Հարությունյանի գործով այսօր դիմում է ուղարկվել ՄԻԵԴ։ Այս մասին հայտնել է փաստաբան Զորայր Հարությունյանը։ «Դիմումով արձանագրվել են Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից դատաքննության, հրապարակային դատաքննության, պաշտպանության, ընտրված պաշտպանների միջոցով ներկայացված լինելու, զենքերի հավասարության իրավունքների, ինչպես նաև ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտումները։ Դիմումին կից ներկայացվել են խախտումների փաստերը հաստատող շուրջ 400 թերթից բաղկացած նյութեր»,- նշել է փաստաբանը։
«Նարեկ Մալյանի անունից ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել՝ կապված 2019 թվականի մարտի 4-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ»: Այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք՝ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նախաձեռնության 6 անդամներին մեղսագրվող հանցանքի՝ Նարեկ Մալյանի առեւանգման փորձի մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել։ Այս տարվա մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել «Ռեստարտ»-ի գործով Նարեկ Մալյանի բողոքը։
Տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Հարկ ենք համարում նշել, որ Արցախի կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը։[Արցախի ֆինանսների նախարարություն]
Արցախի հարցով Երևանում փակ քննարկում է տեղի ունենում, որին մասնակցում են նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորներ։ Հանդիպմանը ներկա են նաև հասարակական, քաղաքական գործիչներ Արցախից ու Հայաստանից։ Ընթացքում փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը դուրս եկավ դահլիճից՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով, որ «ոչ մի նշանակովի պաշտոնյա չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը»։ |azatutyun.am|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 և 2020 թվականներին չի հրապարակել իր գործունեության մասին կիսամյակային և տարեկան հաղորդումներն ու բարեվարքության համակարգի վիճակի մասին տարեկան հաղորդումը, որոնք պահանջվում են օրենքով։ Իսկ 2021 և 2022 թվականներին հրապարակվել է այս հաշվետվությունների միայն մի մասը։
ԵՄ դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում նոր գրասենյակ բացեց։ «Ազատության» դիտարկմանը, թե դիտորդներն իրենց զեկույցը ուղիղ Բրյուսել են ուղարկում և հարցին, թե այդուհանդերձ կարո՞ղ է ասել՝ այս պահին ինչ վիճակ է սահմանին, առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատասխանել է․ «Խաղաղ է, այս պահին լարվածություն չկա»։ |azatutyun.am|
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։ «Ադրբեջանը վաղուց էր փափագում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մաս։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնագրավումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում»,- նշված է հաղորդագրությունում։ |panorama.am|
Հայաստանը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացել է, արձագանքել է։ «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»,- «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ |azatutyun.am|
ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաձիգներ, նռնակներ
22:40 - 01 նոյեմբերի, 2023Հյուսիսային Կորեան առնվազն 10 երկրում կփակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները |hetq.am|
22:30 - 01 նոյեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
22:28 - 01 նոյեմբերի, 2023Վլադիմիր Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին |armenpress.am|
22:13 - 01 նոյեմբերի, 2023ՀՀ փոխարտգործնախարարը Ռումինիայում խոսել է Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին
22:12 - 01 նոյեմբերի, 2023Նշանակվել են Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարները
21:57 - 01 նոյեմբերի, 2023Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը
21:34 - 01 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին
21:06 - 01 նոյեմբերի, 2023Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սյունիքի զորամասերից մեկը
20:52 - 01 նոյեմբերի, 2023Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը
20:50 - 01 նոյեմբերի, 2023ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է ինքնաձիգներ, նռնակներ
22:40 - 01 նոյեմբերի, 2023Հյուսիսային Կորեան առնվազն 10 երկրում կփակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները |hetq.am|
22:30 - 01 նոյեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը
22:28 - 01 նոյեմբերի, 2023Վլադիմիր Պուտինը հատուկ ներկայացուցչի միջոցով ուղերձ է փոխանցել Իրանի նախագահին |armenpress.am|
22:13 - 01 նոյեմբերի, 2023ՀՀ փոխարտգործնախարարը Ռումինիայում խոսել է Արցախի հայկական ժառանգության պահպանման մասին
22:12 - 01 նոյեմբերի, 2023Նշանակվել են Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարները
21:57 - 01 նոյեմբերի, 2023Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը
21:34 - 01 նոյեմբերի, 2023Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին
21:06 - 01 նոյեմբերի, 2023Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Սյունիքի զորամասերից մեկը
20:52 - 01 նոյեմբերի, 2023Երևանի քաղաքապետարանը հորդորում է մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տեղական հարկերը
20:50 - 01 նոյեմբերի, 2023