ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին հրամանագիր է ստորգրել։ Այն կլինի երկրորդը Հայաստանում, առաջինը Գյումրիում է։ |tass.ru|
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր։ Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նիստի մասնակիցների հարցերին։ [ՔՊ]
44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան: Եվրոպայի խորհրդից հայտնում են՝ համազեկուցողները Երևանում մի շարք հանդիպումներ կունենան, այդ թվում՝ ՀՀ վարչապետի հետ։ Նրանք կլինեն նաև Երասխում, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: |armenpress.am|
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: |azatutyun.am|
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը․ «Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այսքան խստորեն չի խրախուսել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին։ ԱՄՆ-ն Հայաստանին ուղղորդել է սխալ ուղղությամբ, որպեսզի պաշտպանի անջատողականների անօրինական գործունեությունը, հնարավորություն է ստեղծել նրանց ԱՄՆ այցերի համար, հատկացրել է ֆինանսական միջոցներ։ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է։ Ադրբեջանի դեմ ցանկացած նոր գործողություն չի բերի դրական արդյունքի, այդ գործողություններին կտրվի համարժեք պատասխան»,- ասել է Հաջիզադեն։
Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ, այսօր որոշեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ փոխարինելով այն տնային կալանքով եւ գրավով։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գրավի չափ է ընտրվել 2 միլիոն ՀՀ դրամը։
ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։ Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։
Ջերմուկի հատվածում 2022-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա: Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են։ Այս ընթացքում կրակոցներ չեն եղել: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան] |armenpress.am|
ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է։ Փաշինյանը Կառավարության նիստին տեղեկացրել է, որ այն վերջերս ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում է։ Ստորաբաժանման գործառույթներից կլինի նաև ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդակցության գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։ Փաշինյանի խոսքով՝ ԱԱԾ նոր ստորաբաժանումն արդեն գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները։
Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|
22:52 - 02 նոյեմբերի, 2023Բահրեյնը խզել է տնտեսական հարաբերություններն Իսրայելի հետ և հետ կանչել իր դեսպանին |factor.am|
22:41 - 02 նոյեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ. քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր
22:37 - 02 նոյեմբերի, 2023«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել
22:15 - 02 նոյեմբերի, 2023ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ |azatutyun.am|
22:10 - 02 նոյեմբերի, 2023Դեսպան Միսակ Բալասանյանը հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին
21:40 - 02 նոյեմբերի, 2023ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ
21:23 - 02 նոյեմբերի, 2023Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
20:55 - 02 նոյեմբերի, 2023Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
20:35 - 02 նոյեմբերի, 2023Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին |armenpress.am|
20:11 - 02 նոյեմբերի, 2023Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|
22:52 - 02 նոյեմբերի, 2023Բահրեյնը խզել է տնտեսական հարաբերություններն Իսրայելի հետ և հետ կանչել իր դեսպանին |factor.am|
22:41 - 02 նոյեմբերի, 2023Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ. քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր
22:37 - 02 նոյեմբերի, 2023«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել
22:15 - 02 նոյեմբերի, 2023ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ |azatutyun.am|
22:10 - 02 նոյեմբերի, 2023Դեսպան Միսակ Բալասանյանը հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին
21:40 - 02 նոյեմբերի, 2023ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ
21:23 - 02 նոյեմբերի, 2023Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
20:55 - 02 նոյեմբերի, 2023Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
20:35 - 02 նոյեմբերի, 2023Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին |armenpress.am|
20:11 - 02 նոյեմբերի, 2023