Քիչ առաջ Ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել նախօրեին տեղի ունեցած  բողոքի ակցիայի համար։

Քիչ առաջ Ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը:  Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Ֆոլկեր Տյուրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:

Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակեց քննարկել 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանի միջնորդությունն այն մասին, որ գործին առնչվող մի շարք հանգամանքներ պարզելու համար հարկավոր է նշանակել ռազմագիտական փորձաքննություն։
Դեռ նախորդ նիստին էր պաշտպանը հանդես եկել նման միջնորդությամբ, սակայն դատարանը հայտարարել էր, որ այն չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին եւ առաջարկել էր լրացնել միջնորդությունն ու նորից ներկայացնել։ Մասնավորապես, դատարանը նշել էր, որ փորձաքննության նշանակում միջնորդող կողմը պարտավոր է դատարանին գրավոր ներկայացնել փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը:

Հակակոռուպցիոն դատարանն այսօր շարունակեց քննարկել 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանի միջնորդությունն այն մասին, որ գործին առնչվող մի շարք հանգամանքներ պարզելու համար հարկավոր է նշանակել ռազմագիտական փորձաքննություն։ Դեռ նախորդ նիստին էր պաշտպանը հանդես եկել նման միջնորդությամբ, սակայն դատարանը հայտարարել էր, որ այն չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին եւ առաջարկել էր լրացնել միջնորդությունն ու նորից ներկայացնել։ Մասնավորապես, դատարանը նշել էր, որ փորձաքննության նշանակում միջնորդող կողմը պարտավոր է դատարանին գրավոր ներկայացնել փորձագետին առաջադրվելիք հարցերը, փորձագիտական կազմակերպության կամ որպես փորձագետ ներգրավման ենթակա անձի տվյալները, ինչպես նաև փորձագիտական հետազոտության համար անհրաժեշտ առարկաները կամ փաստաթղթերը:

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ. հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին», - հայտնել է ՆԳՆ խոսնակը՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ hաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների բողոքի ակցիա իրականացվեց։ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ ՀՀ իշխանություններից գործողություններ են պահանջում․ «Այսօր Կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, որ իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշում զգան»։ Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին՝ ուղղված ԿԽՄԿ տնօրենին: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ Ռուբեն Վարդանյանին այցելել են, երբ նա արդեն հացադուլի մեջ էր, բայց իրենց մանդատը թույլ չի տալիս հրապարակայնացնել՝ թե՛ այցի մանրամասները, թե՛ առհասարակ միջազգային կազմակերպության արձանագրած դիտարկումները: Ամատունին ընդգծեց, որ Կարմիր խաչը հետևողական է, պարբերաբար այցելում է բոլոր ռազմագերիներին և մանդատի շրջանակում տեղեկություններ փոխանցում այդ երկրի իշխանություններին: |azatutyun.am|

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի կառավարման խորհուրդը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի բառապաշարին. «Որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն՝ մեզ համար լուրջ մտահոգության տեղիք է տվել վերջին շրջանում մեր երկրում տնտեսության զարգացման պատասխանատու գերատեսչության ղեկավարի հանրային հայտարարությունների բովանդակությունները։ Ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից, դրանից բխող և սահմանված վարքագծի կանոնագրքից, որպես ՀՀ կառավարության ղեկավարի խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որ մեր երկրում հանրային պաշտոն զբաղեցնող, այդ թվում պետական քաղաքական պաշտոն զբաղեցնող անձն առաջին հերթին հենց օրինակով պահպանի իր պաշտոնին ներկայացվող նվազագույն պահանջները»:

 Եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է չորս կետից բաղկացած ծրագիրը՝ շարունակել ռազմական օգնության հոսքը դեպի Ուկրաինա և շարունակել մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի խաղաղության բանակցություններին, խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ամրապնդել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները՝ ապագա ներխուժումը կանխելու համար, զարգացնել «կամեցողների կոալիցիա»՝ Ուկրաինայում պայմանավորվածությունը պաշտպանելու և հետագայում խաղաղությունը երաշխավորելու համար։ |civilnet.am|

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել 5 անվանակարգում (նոմինացված էր 6-ում)՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն ռեժիսոր» -  Շոն Բեյքեր, «Lավագույն դերասանուհի» - Մայքի Մեդիսոն, «Լավագույն մոնտաժ»:

 Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, մասնակցում են եվրոպական մի շարք երկրների առաջնորդները։ Եվրոպացի պաշտոնյաները քննարկելու են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:  |azatutyun.am|

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից։ «Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։ Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել», - այս մասին գրել է Շաբոյանը իր ֆեյսբուքյան էջում։

Հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամները ազատ են արձակվել

Հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամները ազատ են արձակվել

22:48 - 03 մարտի, 2025
Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ

22:33 - 03 մարտի, 2025
ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

ՆԳ նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը

22:32 - 03 մարտի, 2025
Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

22:30 - 03 մարտի, 2025
Ամերիկան այլևս չի հանդուրժի. Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին
 |azatutyun.am|

Ամերիկան այլևս չի հանդուրժի. Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին |azatutyun.am|

22:26 - 03 մարտի, 2025
Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և մեր պետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր ստեղծելն է. վարչապետ

21:22 - 03 մարտի, 2025
Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են. ԱլԳ քաղաքհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Ռուբեն Վարդանյանին Բաքվում խոշտանգել են. ԱլԳ քաղաքհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

21:09 - 03 մարտի, 2025
Մանե Թանդիլյանը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը

Մանե Թանդիլյանը ողջունել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը

20:53 - 03 մարտի, 2025
Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ է նշանակվել Յուջի Իվասավան

Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ է նշանակվել Յուջի Իվասավան

20:24 - 03 մարտի, 2025
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

20:18 - 03 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի մոր վերջին հուշերը որդուց

«Ես ժառանգ ունեմ, կկռվեմ, դուք փախեք»․ 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար Հովիկ Մուրադյանի այս խոսքերն է հիշում մայրը՝ Սաթենիկ Աղաջանյանը, որ այսօր ներկայացել էր դատարան՝ որդուն առնչվող քրեական գործով ցուցմունք տալու։ Հովիկ Մուրադյանը 2020 թ․ եղել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատարը, հոկտեմբերի 9-ին գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գլխավորությամբ մեկնել է Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Արդեն 3 տարի դատարանը քննում է այդ սարում տեղի ունեցած դեպքերի, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների հանգամանքները։ Ըստ քրեական գործի՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել եւ հեռացել։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։ Հովհաննես Մուրադյանը երկրորդ խմբի՝ Հադրութի ուղղությամբ գնացածների կազմի միակ սպան է եղել։ Դատարանում հարցաքննված վկաների մեծ մասը հայտնել է, որ նա գյումրեցի մի կամավորականի հետ խորհրդակցելու արդյունքում է որոշել շարժվել այդ ուղղությամբ։ Ճանապարհին, սակայն, թշնամու կրակի տակ է ընկել։ Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում  է իշխանության անգործություն դրսեւորելու եւ վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Ձախից՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, Մուրադյանին այսօր ճանաչեց տուժող, նրա մորը՝ տուժողի իրավահաջորդ։ Ցուցմունք տալով՝ որդեկորույս մայրը հայտնեց, որ վերջին անգամ Հովիկի հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․ «Տղաս զանգեց, ժամը 4-ն էր, 2 բառ խոսեց՝ մամ, ասավ, լավ եմ, էլ չեմ կարող խոսել, հետո կզանգեմ, բայց հետո էլ զանգ չստացանք»։ Տիկին Սաթենիկի խոսքով՝ ծանոթներից հետաքրքրվելով են տեղեկացել, որ Հովիկ Մուրադյանը մեկնել է Խուռհատ սար, հետագայում՝ Վահանյանի փախուստից հետո, հայտնվել շրջափակման մեջ․ «Նույնիսկ տղաս զանգել է, ասել` մենք անտառում ենք,  շրջափակման մեջ ենք, եկեք մեզ օգնության, ոչ մեկը չի գնացել, ոչ տեղ է եղել, ոչ մի բան․․․ Նույնիսկ ես եկել եմ նախարարություն, ասել եմ` էրեխեքը շրջափակման մեջ են, եկեք, օգնեք, նախարարությունից ինձ ասացին՝ որ գնանք, մենք էլ զոհվե՞նք, մեր ընկերներից մեկը գնացել է, որ փրկի, զոհվել է, մենք ու՞ր գնանք․․․ Ես չգիտեմ ինչ ասեմ, էս սարքած գործ էր թե ինչ էր, էդ էրեխեքին միանգամից կոտորեցին, որ  բանակի վերջը տան, որ իրանց արածը անեն, երկիրը ծախեն․․․ Գոնե որ Ղարաբաղը  մնար, ասեինք՝ հա․․․»,– վրդովվեց տուժողի իրավահաջորդը։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ հրամանատարության մասին որդին ի՞նչ է ասել, Սաթենիկ Աղաջանյանը պատասխանեց․ «Ինքը ինձ ոչ մի բան չի ասել, ուժեղ հազում էր, ես ասեցի՝ Հովիկ ջան, դեղ չկա՞՝ խմես, ասաց` հա, մամ, հեսա կգնամ, կպառկեմ բուժկետ․․․ Բայց հա, Իշխան Վահանյանը միշտ լարված է եղել է իմ տղայի հետ, էդ էլ ասեմ, տղայիս ասում էր՝ դու զինվորին լավ մի նայիր, Ալիեւի նման նայիր»։ Կողմերը այլ հարցեր չունեին տուժողի իրավահաջորդին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով նրան, հարցրեց՝ ինչ-որ բան ունի՞ ավելացնելու․ «Ի՞նչ ասեմ․․․ Մեր երեխեքը հերոս են, ժառանգները նրանց կհիշեն որպես հերոս, իսկ Իշխան Վահանյանի երեխան նրան կհիշի որպես դավաճան»։ Հովիկ Մուրադյանի դին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2021 թ․ հունվար ամսին։ Մոր տեղեկություններով՝ որդին զոհվել է գլխի շրջանում հրազենային վիրավորումից։ Դատարանում հարցաքննված զինծառայողներից մեկը՝ Նարեկ Սիրունյանը, Մուրադյանի զոհվելու ականատեսն է եղել․ «Ես մոշի թփի մեջ եմ ընկնում, ինձ ասում է՝ ի՞նչ եղավ, ու էդ պահին ինքն էլ է ընկնում, էդ հայացքը մինչեւ հիմա իմ աչքի առաջ է, ես էդ հայացքը չեմ կարող մոռանալ, իր խոսքերը չեմ կարող մոռանալ»,– նշել է նա՝ հավելելով, որ միայն Մուրադյանն է պատերազմի առաջին օրից մինչեւ վերջին օրը կանգնել իրենց կողքին․ «Ու եթե մի բան էլ չենք կողմնորոշվել, ձեռքներս բռնել է, ասել է՝ սա սենց պիտի արվի, ուրիշ մարդ ես չեմ տեսել, որ կանգներ մեր կողքին, ասեր՝ էս ուղղությամբ գնա կամ սենց արա»։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը տուժողի իրավահաջորդ ճանաչեց նաեւ զոհված ժամկետային զինծառայող Էրիկ Մխիթարյանի եղբորը՝ Վարազդատ Մխիթարյանին։ Վարազդատ Մխիթարյանը Էրիկն այն զինվորն է, որի գերեվարման տեսանյութը ադրբեջանական զլմ–ները ակտիվորեն տարածում էին։ Այդ տեսանյութով է ընտանիքը հաստատել նրա գերեվարման փաստը։ Հետագայում, սակայն, նրա դին է ստացել։ Եղբայրը պատմեց, որ Էրիկը ծառայել է 5-րդ գումարտակի առանձին՝ հետախուզական դասակում՝ որպես հետախույզ։ Տեղյակ է, որ եղել է Խուռհատ սարում, բայց թե ինչպես է գերեվարվել, ինչ հանգամանքներում, առ այսօր չգիտեն․ «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երբ Հադրութի դպրոցում էր,  ոչ մի բան չի ասել, ասել է՝ լավ ենք, դպրոցում ենք, չի ասել` ուր են գնալու, ինչ են անելու, ինչ գործողություններ են անելու, իսկ այն տեղեկությունները, որ գտնվել է սարում, հետո իջել է, գերեվարվել մեդնք հետո ծառայակիցներից ենք իմացել․․․ Նարեկ անունով մի զինվոր, որ վիրավոր էր, բերել էին Աշտարակի հիվանդանոց, նա ասաց՝ սաղ փախել են, պատասխանատուն եղել է ինքը`  Իշխան Վահանյանը, որ վիրավոր զինվորների է վերցրել ու իջել, բայց ինքը վիրավոր չի եղել»,– պատմեց եղբայրը։ Նիստի ավարտին դատավորը հայտնեց, որ դատարանը, ըստ էության, սպառեց գործի ապացուցողական զանգվածը․ Սակայն դատարանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին հարցումներ է կատարել, որոնց պատասխանները դեռեւս չեն ստացվել, ուստի անհրաժեշտ է այս դատական նիստը հետաձգել, ստանալ այդ պատասխանները, հրապարակել նիստում եւ նոր անցնել քննության հաջորդ փուլին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին։     Չկանոնակարգված նահանջի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։ Գլխավոր լուսանկարում՝ Սաթենիկ Աղաջանյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Loading...