Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, մասնակցում են եվրոպական մի շարք երկրների առաջնորդները։ Եվրոպացի պաշտոնյաները քննարկելու են Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:  |azatutyun.am|

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից։ «Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։ Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել», - այս մասին գրել է Շաբոյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք երեկ երեկոյան ձերբակալվել են և անազատության մեջ են։ «Ֆուտբոլը երկրպագուներինն է, ֆուտբոլ խաղում ենք նրանց համար։ Եթե ՀՖՖ դեռ գործող ղեկավարներին թվում է՝ ուժայիններ ներգրավելով կարող է լռեցնել նրանց ու շարունակել սեփական կործանարար գործը, ապա չարաչար սխալվում են։ Շիրակ ՖԱ-ն դա թույլ չի տա, անգամ պատրաստ ենք դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետ խոչընդոտել իրացնելու իր իրավունքն ու անհիմն ձերբակալել», - այս մասին գրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ։

Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ձայների 54,73 տոկոսը և դարձել Աբխազիայի նախագահ: Ընդդիմության թեկնածու Ադգուր Արձինբան հավաքել է 41,54 տոկոս։ Նշված է, որ քվեարկությանը մասնակցել է Աբխազիայի քաղաքացիների։ Նշենք, որ Աբխազիայում մարտի 1-ին կայացել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ |armenpress.am|

Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունը հայտարարություն է տարածել, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես՝ Telegram ալիքներում, Ռուսաստանի կողմից տարածվում է կեղծ տեղեկություն՝ նպատակ ունենալով վատթարացնելու ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները։  «Ակտիվորեն ապատեղեկատվություն տարածողները «հիմնավորում» են, որ նոր ադրբեջանա-հայկական պատերազմը կստիպի Ռուսաստանին բացել «երկրորդ ճակատ» և այդպիսով ՌԴ-ն կցրի իր ռազմական ուժերը, ինչը օգտակար կլինի Ուկրաինային։ Տեղեկատվական այս օպերացիան հիմնված է կեղծ զեկույցի վրա, որը իբր թե Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունն է հասցեավորել Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Իվան Հավրիլյուկին», - նշված է հայտարարությունում։

Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Արտավազդ Լալայանը։ Երեկ երեկոյան շտապօգնություն են հրավիրել, որովհետև տղաներից մեկի վերջույթները թմրել էին։ Գիշերը շատ ցուրտ է եղել, և ոստիկանները թույլ են տվել փակել վրանը։ Մանե Թանդիլյանի ընկեր, բժիշկ Կարեն Մաթևոսյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ հացադուլից առաջ երեք հացադուլավորներն էլ բժշկական զննություն անցել են։ Նա նաև հավելել է՝ իրենք մտահոգ են տիկին Թանդիլյանի առողջության համար և զգուշացրել են հնարավոր վտանգների մասին, սակայն սա նրա գիտակցված որոշումն է։|arm.sputniknews.ru|

Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ |1lurer.am|

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում սկսում է հացադուլ։ Այս մասին գրում է նա իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ նա դա անում է՝ որպես խնդրանք, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իր հացադուլը։  «Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով  է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները», - նշված է քաղաքական գործչի հայտարարությունում։

Թուրքիայում շուրջ 40 տարի պայքարող քուրդ զինյալները հայտարարել են հրադադարի մասին։ Հայտարարությունը հնչել է Քրդական բանվորական կուսկացության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից երկու օր անց։ Զինյալ խմբավորումը պնդել է՝ «մեր ուժերից որևէ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ հարձակման չեն ենթարկվել»: Միաժամանակ կոչ արել Թուրքիայի իշխանություններին Օջալանին ազատել բանտից։ Քուրդ զինյալները տասնամյակներ շարունակ արյունալի պայքար էին մղում անկախ պետության կամ ինքնավարության համար, հիմնականում՝ Թուրքիայի արևելքում։ Հակամարտության ընթացքում մոտ 40,000 մարդ է զոհվել։ Սիրիայի հյուսիսում գործող քուրդ զինյալները, մինչդեռ հայտարարել են, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում: |azatutyun.am| |azatutyun.am|

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «տոկունություն և արիություն» է մաղթել Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: Վրացի քաղաքական գործիչներին և եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցություն են հայտնել Զելենսկուն, Կոբախիձեն «պատերազմի ջատագովներ» է անվանել։ «Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են արյունալի պատերազմ թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրիրտ սպանության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում: |1lurer.am| |1lurer.am|

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը |azatutyun.am|

19:45 - 02 մարտի, 2025
Արմեն Մելիքբեկյանը՝ ՈՒԵՖԱ գործկոմի անդամի թեկնածու |armenpress.am|

Արմեն Մելիքբեկյանը՝ ՈՒԵՖԱ գործկոմի անդամի թեկնածու |armenpress.am|

19:04 - 02 մարտի, 2025
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից

18:55 - 02 մարտի, 2025
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող երկրպագուներին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող երկրպագուներին

18:04 - 02 մարտի, 2025
Այսօր ՀՀ-ն կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում.  ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով․ Արարատ Միրզոյան

Այսօր ՀՀ-ն կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում.  ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով․ Արարատ Միրզոյան

17:42 - 02 մարտի, 2025
Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ․ Տիգրան Աբրահամյան

Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է, որ և՛ նախաքննության փուլում, և՛ հիմա արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ․ Տիգրան Աբրահամյան

17:39 - 02 մարտի, 2025
Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ՝ մտքեր են փոխանակելով տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ՝ մտքեր են փոխանակելով տարածաշրջանային և գլոբալ անցուդարձերի վերաբերյալ

16:25 - 02 մարտի, 2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա
 |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա |azatutyun.am|

16:02 - 02 մարտի, 2025
Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը |armenpress.am|

Հայտնի է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը |armenpress.am|

15:45 - 02 մարտի, 2025
Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

15:41 - 02 մարտի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Երեք նիստ է՝ դատարանում քննարկվում է Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու հարցը

Երեք նիստ է՝ դատարանում քննարկվում է Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու հարցը

2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն կա՞ թե՞ ոչ․ արդեն 3 նիստ է՝ Հակակոռուպցիոն դատարանում չի ավարտվում այս հարցի քննարկումը։ Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ՝ այն բանի համար, որ նա զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաև ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, ավագ պետի կողմից նահանջ կատարելու հրաման կամ թույլտվություն չունենալու, անգամ նման արգելքի պայմաններում 13-րդ վաշտի անձնակազմին տվել է «նահանջ» հրաման՝ չսահմանելով նաև նահանջի ուղղություն և նոր բնագիծ, որպիսի պայմաններում վաշտը Կանոնադրությամբ չսահմանված զորաշարժ է կատարել դեպի խոր թիկունք և անզգուշությամբ առաջացրել մարտական առաջադրանքի խափանում և այլ ծանր հետևանքներ։ Գրիգորյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունել, պնդել է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել, փրկել է իր անձնակազմի կյանքը։ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը դատարանին միջնորդել է նշանակել ռազմագիտական փորձաքննություն՝ պատասխանելու համար մի շարք հարցերի, առանց որոնց, ըստ նրա, հնարավոր չէ գնահատական տալ Գրիգորյանի գործողություններին՝ 1․ տվյալ իրադրության պայմաններում արդյո՞ք իրավաչափ են եղել Հայկազ Գրիգորյանի ձեռնարկած քայլերը եւ տրված հրամանները նահանջի մասին, 2․ կոնկրետ ո՞ր հանգամանքներն են հանդիսացել Հայկազ Գրիգորյանի կողմից նշված հրամանի իրական նպատակներն ու պատճառները, 3․ արդյո՞ք Գրիգորյանը իր ենթակա անձնակազմով իր զորու էր կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը կամ դիմագրավել հակառակորդին։  4․ արդյո՞ք տվյալ տարածքում գտնված ժամանակահատվածում զինծառայողները չեն եղել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Գրիգորյանի գործողությունները միտված չեն եղել անձնակազմի անվտանգությունն ապահովելուն, 5․ Հայկազ Գրիգորյանի կողմից ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի անձնակազմին տրված նահանջ հրամանի արդյունքում արդյո՞ք խափանվել է որեւէ մարտական առաջադրանքի կատարում, եթե այո, ապա ի՞նչ մարտական առաջադրանք է խափանվել հատկապես այդ հրամանի հետեւանքով, 6․ եթե չլիներ այդպիսի հրաման, արդյո՞ք կկատարվեր վերը նշված մարտական առաջադրանքը, թե ոչ, 7․ արդյո՞ք Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանով կազմաքանդվել են նշյալ զորամասի եւ 5-րդ ուսումնական գումարտակի մարտակարգերը եւ զորաշարվածքը, արդյո՞ք բացառապես դրանով պայմանավորված են հակառակորդի ստորաբաժանումները 13-րդ վաշտի պաշտպանության հատվածով մխրճվել պաշտպանության խորքը, 8․ արդյո՞ք բացառապես Հայկազ Գրիգորյանի նահանջի հրամանի պատճառով է հակառակորդին հաջողվել գրավել նույն վաշտի ձախակողմյան հատվածում պաշտպանության անցած առաջին հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետը եւ հարակից մարտական դիրքերը, 9․ Հայկազ Գրիգորյանի գործողությունների արդյունքում ի՞նչ վնաս է հասցվել կամ առհասարակ դրանք ի՞նչ հետեւանք են թողել մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա։  Դատարանը նրան առաջարկել էր լրացնել միջնորդությունը՝ այդ թվում մանրամասնելով նաեւ այն իրադրությունը, որով պաշտպանական կողմը հանգել է փորձաքննության անհրաժեշտության։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ փորձաքննություն կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ: Պաշտպանը կասկածի տակ է դնում մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը Այսօրվա նիստին պաշտպան Նորիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, վկա Արսեն Խաչատրյանը իր ցուցմունքում հայտնել է, որ հակառակորդը ունեցել է 3 տանկ, 100 հետեւակ, կենդանի ուժը շատ է եղել, դրա համար էլ կարողացել է գրավել հրամանատարական դիտակետը․ Խաչատրյանը նշել է, որ նորակոչիկներին մարտական գործողություններում ներգրավելը չի բխում գործող Մարտակարգից, եւ որ նորակոչիկների անձնակազմը ներդաշնակման ցածր մակարդակի վրա է եղել. «Իմ հարցին՝ եթե Հայկազ Գրիգորյանը չնահանջեր, ըստ վկայի՝ հակառակորդը դարձյալ չէ՞ր գրավի այդ բնագիծը, վերջինս կոնկրետ պատասխան չի տվել, ասել է՝ 50/50»,– նշեց պաշտպանը։ Նրա խոսքով՝ թեեւ Մարտական կանոնագիրքը պաշտպանական կողմին ամբողջությամբ հասանելի չէ, սակայն դատարանում հրապարակված դրույթներում ուղղակիորեն նշված է, որ այդ կանոնները պետք է կիրառել ստեղծագործաբար․ «Այսինքն՝ ցանկացած հրամանատար իրավասություն ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու, հատկապես՝ պատերազմական իրավիճակում»,– շեշտեց Նորիկյանը՝ հավելելով, որ հնարավոր չէ առաջնորդվել ձեւական կանոններով։ Իրր ցուցմունքում վկան թեեւ ընդունել է, որ նահանջի հետեւանքով են դիրքերը գրավվել, բայց եւ նշել է՝ մարտունակության տեսանկյունից անձնակազմը չէր կարող լուծել իր առջեւ դրված խնդիրը։ Նորիկյանը մեջբերեց նաեւ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքից դրվագներ՝ հիշեցնելով, որ ըստ Պողոսյանի՝ ուժերի հարաբերակցությունը 1/15 է եղել․ «Իմ այն հարցին՝ երբ Հայկազի վաշտը դուրս է եկել այդ դիրքից, արդյոք չի խախտվել ձեր այդ բնագիծը, Պողոսյանը պատասխանել է՝ եւ խնդիր է առաջացրել, որ դուրս է եկել, եւ ոչ, քանի որ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբեր տարբեր տեղերում եղել են, հիմա ասել՝ այլ տեղով են անցել թե նրանց պաշտպանական շրջանով, ես չեմ կարող։ Մյուս հարցին՝ եթե վաշտը մնար ու 80 նորակոչիկ զոհ տար, մարտական խնդիրը այդպիսով կլուծվե՞ր, Պողոսյանը պատասխանել է՝ եթե մնար, միասին էինք նահանջելու։ Միաժամանակ հրամանատարը հստակ նշում է, որ եթե ինքը նահանջի հրաման չտար, ապա 2-րդ եւ 3-րդ վաշտերի անձնակազմը կզոհվեր։ Հարցին, թե ի վերջո ինչ վնաս են կրել նահանջի արդյունքում, եթե 1-ին գումարտակի հրամանատարն ասում է՝ նահանջից մի քանի օր անց հետ են գրավել ՀԴԿ–ն, զորամասի հրամանատարը դժվարացել է հստակ պատասխանել»։ Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ նշված ցուցմունքներով առնվազն կասկածի տակ են դրվում Հայկազ Գրիգորյանի մեղադրանքի հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը եւ հավաստվում իրենց միջնորդության պատճառաբանվածությունն առ այն, որ փորձագիտական մակարդակով գնահատված չեն Գրիգորյանի գործողությունները։ Ըստ մեղադրողի՝ Գրիգորյանի գործողությունների իրավաչափությունը գնահատելը իրավաբանական հարց է, ոչ փորձագիտական Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առարկեց պաշտպանի միջնորդությանը՝ պնդելով, որ վերջինս ցուցմունքները մեջբերում է հատվածական․ «Երբ 1-ին հարցի մեջ նշում եք «տվյալ իրադրության պայմաններում», ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչ իրադրության մասին է խոսքը, ո՞րն է իրադրությունը, ի՞նչ նկատի ունեք, որ նորակոչիկնե՞ր են, իրադրությունը սա՞ է։ Եթե ասում ենք իրադրություն, պիտի ներկայացնենք հակառակորդի հարձակում, բարոյահոգեբանական վատ վիճակ եւ այլն, եւ այլն։ Ինձ համար հասկանալի չէ՝ մենք փորձագետին ինչ ենք հարցնելու։ Փոխարենը ունենք իրադրություն, որտեղ չկա հարձակում, իրադրությունը այն է եղել, ինչ սեպտեմբերի 27-ին, սա հաստատվել է վկաների ցուցմունքներով։ Եթե բարոյահոգեբանական վիճակն է հարցը, դա էլ է սահմանված՝ վաշտի հրամանատարըտ պատասխանատու է բերել, այդ վիճակը պարզել, ոչ թե ասել՝ ճիշտ եք ասում, եկեք գնանք, տեսնենք ինչ է, մի հատ էլ մի դիրք էն կողմ գտնվող անձնակազմին ասել՝ դուրս ենք գալիս»։ Գեւորգ Ավետիսյանի խոսքով՝ գնահատելու համար՝ Հայկազ Գրիգորյանի գործողությունները իրավաչա՞փ են եղել թե ոչ, պետք է դրանք համադրեն նորմատիվ իրավական ակտերի հետ, իսկ դա լրիվ իրավաբանական հարց է․ «Մարտական կանոնադրության համաձայն՝ պաշտպանությունն իրականացվում է հակառակորդին առավելագույն կորուստ պատճառելով, նրա գերազանցող ուժերով հարձակումը կասեցնելու, տեղանքի կարեւորագույն կետերը, նույնիսկ շրջափակման եւ հարեւանների կապի բացակայության պայմաններում առանց ավագ պետի հրամանի չթողնելով։ Հիմա մենք ունենք ցուցմունքներ, որ ոչ շրջափակման մեջ են եղել, ոչ կապի բացակայություն է եղել։ Մեզ ի՞նչ հատուկ գիտելիքներ են անհրաժեշտ, որ համադրենք Հայկազի դեպքի հետ եւ նոր կարողանանք եզրակացություն կատարել»։ Նույն կանոնադրության համաձայն՝ նահանջը կատարվում է վաշտը մարտունակ վիճակում ժամանակին, որոշված շրջան հասնելով կամ նշանակված պաշտպանության շրջան զբաղեցնելով։ Մեջբերելով այս դրույթը՝ մեղադրողը պնդեց՝ ցուցմունքներով հաստատված է, որ ոչ պաշտպանական շրջան են որոշել, ոչ հասել․ «Հիմա արդյո՞ք այդքան բարդություն է ներկայացնում իրավաչափությունը գնահատելը»։ Անդրադառնալով պաշտպանի երրորդ հարցին՝ արդյո՞ք Գրիգորյանի վաշտը ի զորու էր կատարել իր առջեւ դրված խնդիրը կամ դիմագրավել, մեղադրողը հիշեցրեց, որ հարեւան երկու վաշտերը ի զորու են եղել, ավելին՝ հարեւան վաշտից 20 հոգի Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջից հետո եկել եւ տեղակայվել է այդ դիրքերում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ այն 200 հոգին այդ հնարավորությունը ունեին, Հայկազ Գրիգորյանի 100 հոգին՝ ոչ»,– հարց հնչեցրեց Ավետիսյանը՝ հիշեցնելով, որ զորամասի հրամանատարը Հայկազ Գրիգորյանի գործողությունները որակել է փախուստ։ Պաշտպան Նորայր Նորիկյանը հակադարձեց, թե՝ այդպիսի փախուստ չի լինում․ «Հնարավոր չէ՝ մարդ փախչի մի գործողությունից, երկու օր հետո բարձր պաշտոնի նշանակեն, ասեն՝ դե շարունակիր նույն գործողությունները։ Եթե փախչեր, կգնար, ընդհանրապես չէր մասնակցի պատերազմին։ Կարող եք ասել՝ սխալ նահանջ է, կանոնադրությանը չհամապատասխանող գործողություն է, բա մենք էլ էդ ենք ասում, թող մասնագետները դա գնահատեն»։ Անդրադառնալով պաշտպանի 4-րդ հարցին՝ արդյո՞ք չեն գտնվել վտանգավոր տեղանքում, մեղադրողը ընդգծեց՝ թե՛ տրամաբանորեն, թե՛ ներքին ծառայության կանոնագրքով՝ եթե պետք է զորքի անձնակազմի անվտնգությունը հանգեցնի առաջադրանքի խափանման, պիտի ընտրես առաջադրանքի կատարումը․ «Էս դեպքում էլ ի՞նչ հարցադրում անենք փորձագետին, հարցնենք՝ լա՞վ է արել, որ անվտանգությունն է կարեւորել»։ Պաշտպանը դարձյալ առարկեց մեղադրողին՝ պնդելով, որ վարույթի հիմքում մասանգիտական խոսք չկա, կա գեղեցիկ ձեւակերպված իրավաբանական տեքստ, բայց պաշտպանության կողմը կարծում է, որ դա բավարար չէ։ Տեւական ժամանակ հակադարձումներից հետո կողմերը ավարտեցին ելույթները, նախագահող դատավոր Վարդգես Ստեփանյանը հայտնեց՝ միջնորդության լուծման համար դատարանը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին։   Միլենա Խաչիկյան

Loading...