ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ։ Մեր բնականոն եւ բնական շահերի վրա հիմնված հարաբերությունները հենց են գործոնն են, որ մեզ փոխադարձաբար զգայուն են դարձնում միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի կայունությունը չափազանց կարեւոր է մեզ համար, Իրանի զարգացումը, անվտանգությունը չափազանց կարեւոր են մեզ համար։ [Նիկոլ Փաշինյան]
«Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»․ այս խոսքերով էին այսօր մեկը մյուսի հետեւից սկսում իրենց ցուցմունքները 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհված զինծառայողների ծնողները։ Գործով, հիշեցնենք, մեղադրվում են Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Դատարանի որոշմամբ՝ նրանք նիստերին չեն մասնակցում, ազատության մեջ են, բայց երկրից բացակայելու իրավունք չունեն։ Զոհված զինծառայող Սուրեն Դեմիրճյանի մայրը՝ Արմինե Ալավերդյանը, դատարանին հայտնեց, որ պատերազմի ընթացքում անընդհատ խոսել են որդու հետ, միշտ ասել է, որ լավ է․ «Անգամ հայրը ցանկացավ գնալ, ասաց՝ հանկարծ տեղիցդ չշարժվես, ամեն ինչ նորմալ է․․․ Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտից մինչ երեկո, ոչինչ չի հայտնել, ասել է՝ մնաց 100 օր, չանհանգստանաք։ Դրանից հետո կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից հետո փնտրել եմ նրան տարբեր վայրերում՝ Գորիսի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում եւ դիահերձարանում»։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հոդվածին․ «Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների կատարումից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի բացմանը վերաբերող իր իսկ ստորագրած գրավոր պարտավորությունների մասին, դրանք դեռ չի կատարե։ Երևանի կողմից ներկայացված առաջարկներն ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի և գործնականում երթուղին երկարացնող»,- հայտարարել է Հաջիզադեն։ |azatutyun.am|
Էրդողանի հրավերով Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպմանը երկու նախագահները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ |civilnet.am|
Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին։ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։ |azatutyun.am|
Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար:... Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն ՀՀ հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,- ասաց Սինանյանը։ |armenpress.am|
Ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար: Կա հարկային բեռների համեմատման ընդունված չափանիշ: Որպեսզի հասկանան՝ ոլորտը շատ, թե քիչ է հարկվում, ոչ թե խաղադրույքների ծավալի համեմատ են հաշվում հարկի չափը, այլ շահումների և խաղադրույքների տարբերության... Նշված ցուցանիշով 2022թ. ոլորտի հարկը 16.6% է կազմել, 2023-ին՝ 19%, 2024թ. 34%-ից ավելի: Այս փոփոխությամբ ցուցանիշը կազմելու է մոտ 45-50%, ինչը աշխարհում ամենաբարձր հարկային շեմերից մեկն է»,- ասաց Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով Հայկ Սարգսյանի ներկայացրած տվյալներին: [Բաբկեն Թունյան]
Ֆուտբոլի երկրպագուների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ երկրպագուների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։ [ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյան] |armenpress.am|
Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: Նախագիծը քննարկվում է ԱԺ լիագումար նիստին: Այն ներկայացրեց ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը: «2010թ. ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը կազմել է 2.6 միլիոն դոլար կամ 7.2 տոկոս: 2023թ. կազմել 15.8 միլիարդ դոլար, հավաքագրվող հարկերը՝ 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4 տոկոսը: Այսինքն՝ շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ կառավարության գործընկերների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նախագիծը, և վերջինս կողմ է եղել ու առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս անց, այլ նախագծի ընդունումից անմիջապես հետո. «... Սույն ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր: Պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»:
Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում անցկացված շինծու գործով հերթական դատական նիստին |factor.am|
23:04 - 04 մարտի, 2025ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Նիկոլ Փաշինյան
22:26 - 04 մարտի, 2025«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով
21:52 - 04 մարտի, 2025Քննարկվել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և Եգիպտոսի միջև համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները
21:29 - 04 մարտի, 2025Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին |1lurer.am|
20:50 - 04 մարտի, 2025Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը. Շոմեյքեր
20:09 - 04 մարտի, 2025Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:00-ի դրությամբ
19:58 - 04 մարտի, 2025Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են
19:57 - 04 մարտի, 2025Հաջիզադե․ «Փաշինյանի առաջարկները անհարկի են և դժվար իրագործելի» |azatutyun.am|
19:28 - 04 մարտի, 2025Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա |civilnet.am|
19:07 - 04 մարտի, 2025Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում անցկացված շինծու գործով հերթական դատական նիստին |factor.am|
23:04 - 04 մարտի, 2025ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Նիկոլ Փաշինյան
22:26 - 04 մարտի, 2025«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով
21:52 - 04 մարտի, 2025Քննարկվել են առողջապահության տարբեր ոլորտներում ՀՀ և Եգիպտոսի միջև համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները
21:29 - 04 մարտի, 2025Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին |1lurer.am|
20:50 - 04 մարտի, 2025Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը. Շոմեյքեր
20:09 - 04 մարտի, 2025Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19:00-ի դրությամբ
19:58 - 04 մարտի, 2025Այգավան գյուղի բենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են
19:57 - 04 մարտի, 2025Հաջիզադե․ «Փաշինյանի առաջարկները անհարկի են և դժվար իրագործելի» |azatutyun.am|
19:28 - 04 մարտի, 2025Իլհամ Ալիևը մարտի 5-ին կմեկնի Անկարա |civilnet.am|
19:07 - 04 մարտի, 2025