Եթե Քոչարյանի տանը թանկ աթոռ, սեղան տեսներ, քննիչը դա՞ էլ պիտի առգրավեր. դատավորի հարցը՝ դատախազին |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Դատավորը դատախազներից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Քոչարյանի տանից առգրավվել 27 հազար դոլար գումարը: Դատախազը պատճառաբանեց, որ դա կապված է եղել գույքի վրա կալանք դնելու որոշման հետ:

Հաշվի առնելով, որ գույքի վրա կալանք է դրված, իսկ առկա գումարն էլ բավականին մեծ է եղել, քննիչը որոշել է առգրավել այն: Դատավորն այս հարցին արձագանքեց՝ եթե Քոչարյանի տանը թանկ աթոռ, սեղան տեսներ, քննիչը դա՞ էլ պիտի առգրավեր: 

x