Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն, հնարավոր է տեսակետները չհամընկնեն. Բակո Սահակյան |armtimes.com|

armtimes.com: «Մենք շահգրգռված ենք, որ Արցախում կազմակերպվող ընտրություններին մանակցեն հնարավորինս տարբեր միջազգային կառուցներ, Հայաստանի հասարակական հատվածի ներկայացուցիչները, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ու արտախորհրդարանական ուժերը, մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որ ցանկացած կազմակերպություն, որը կցանկանա հետեւել Արցախում ընթացող ընտրություններին, դրա լիարժեք հնարավորությունն ունենա»։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մեկնաբանելով հայաստանյան դիտորդական առաքելությունների եւ կազմակերպությունների կողմից Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու հանգամանքը:

«Շատ ուրախ եմ, որ ինչպես միշտ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակադրակով եւ համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբր դիտորդ մասնակցել ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան խորը արմատներ ունեն եւ ժողովրդի համար արժեք են ներկայացնում»,-ասաց Բակո Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ կան անհամաձայնություններ եւ կառավարման համակարգերի ներդաշնակեցման անհրաժեշտություն, Բակո Սահակյանը նշեց, որ անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն:

«Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»,-ասաց նա:

x