Ադրբեջանցի սպանված դիվերսանտը հատուկ նշանակության (Յաշմա) բրիգադից էր

Սեպտեմբերի 22-ին ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից խոցվածն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Հայկական կողմից շարժը նկատվել է և կանխվել դիվերսիոն ներթափանցման փորձը:
Ադրբեջանցի զինծառայողներից մեկը սպանվել է հրաձգության ժամանակ: Ադրբեջանական կողմը հաստատել է զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը,սակայն պնդում է, որ դիվերսիա չի եղել, զինծառայողը մոլորվելու հետևանքով է հայտնվել միջդիրքային գոտում։
Արցախյան կողմը թույլ է տվել, որ դիվերսիայի եկած ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից։

x