Պուտինը Երեւանում հանդիպումներ կունենա Փաշինյանի եւ Ռոհանիի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երեւանում, առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

x