«Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է կրթության որակի բարձրացման քաղաքականությանը. նախարար

news.am։ «Կրթություն բոլորի համար» կարգախոսը լիովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որը պետությունն՝ ի դեմս նախարարության անցկացնում է կրթության որակի բարձրացման նպատակով: Հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդպիսի մեծ ներկայացվածությունը, տարբեր մեթոդաբանության ուսումնասիրումն անչափ օգտակար են կրթության ոլորտում ռազմավարության մշակման եւ իրականացման համար:

«Այս ծրագրից տարբեր մասնագետներ ներգրավված են Հայաստանի դպրոցների աշխատանքին: Արդեն շոշափելի արդյունքներ կան: Կրթական մթնոլորտի փոփոխությունները, փակ տարածքներից աշակերտների դուրսբերումը նրանց մոտիվացնում են եւ գիտելիքներ ստանալու ձգտում առաջացնում»,- նշեց նա:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 21-23-ը ընթանում է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը:

Համաժողովին մասնակցում է 75 երկրից 450 ներկայացուցիչ:

x