Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գիտեք, ես չգիտեմ, թե որ ուժերի մասին ով ինչ է մտածում։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների ուղերձին, որն ուղարկվել է այս տարվա ապրիլի 24-ին։ Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին, հավանաբար, ռուս խորհրդարանականները կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում կմեկնաբանեն հրապարակավ։ Հետևաբար, մենք ուժ ենք մաղթում պատասխանը պատրաստելու համար», ասել է Զախարովան։ |hetq.am|
Ադրբեջանը Թուրքիայից գնել է կառավարվող ավիառումբեր, զրահամեքենաներ, հարվածային դրոններ, Իսրայելից՝ հետախուզական արբանյակներ, Իտալիայից՝ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, ԱՄՆ-ից՝ ավիացիոն շարժիչներ։ Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից: Քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ, գնման պատվերն էլ հավանաբար տրվել է 2021-ին: 2022 թ. Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել եւ նույն տարում ստացել է նաեւ 12 հատ (քանակի վերաբերյալ ինֆորմացիան հստակ չէ) «Cobra II» զրահամեքենա, որոնք նախագծում եւ արտադրում է թուրքական «Otokar» մասնավոր ընկերությունը: «Cobra» զրահամեքենաներն առաջին անգամ Ադրբեջան են առաքվել 2010 թ. դեկտեմբերին, սակայն «SIPRI»-ի վիճակագրության մեջ երեւացողը («Cobra II») դրա մոդեռնիզացված տարբերակն է, որն առաջին անգամ Թուրքիան ցուցադրել է 2013-ին:
Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցում․ նրանք քննարկել են «օտարերկրյա գործակալների» օրինագիծը։ Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ. «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- զրույցի մասին գրել է Կոբախիձեն «X»-ում:
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
Դեպի Կիրանց ճանապարհը շարունակում է ոստիկանական տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ուժերի կողմից փակ մնալ։ Այստեղ են Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Բագրատ Սրբազանը ոստիկանների հետ բանակցում էր՝ թույլ տալ կարճ ժամանակով գյուղ մտնել, բնակիչներին ողջունել, նրանց վիճակի մասին տեղեկանալ, ապա դուրս գալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․ «Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և ՀՀ ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Սահմանագծումը կատարվում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման, այլ իրականացվում է սահմանազատման հանձնաժողովների համաձայնության հիման վրա, որոնք դեռևս չունեն հստակ և նախապես ընդունված լիազորությունների շրջանակ և աշխատանքային կանոնակարգեր, ինչը ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրավաչափ գործընթաց համարվել չի կարող։ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակվող քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովումը հրամայական է։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների դելիմիտացիայի հիմք օգտագործելու ուղղությամբ։Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը՝ լիակատար հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը: [Կիպրոսի ԱԳՆ] |arm.sputniknews.ru|
Իրան-Իրաք սահմանին կրակել են իրանցի զինվորների վրա. մեկ սահմանապահ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը |tert.am|
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
Մոսկվայում սպասում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ պատասխանին. Մարիա Զախարովա |hetq.am|
Այսօր 20:06Կիրանց տանող ճանապարհը բացվել է |azatutyun.am|
Այսօր 19:49Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
Այսօր 19:31Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր
Այսօր 19:11Կիրանցի բնակիչները հավաքվել են գյուղում, քննարկում են անելիքները |azatutyun.am|
Այսօր 19:06Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
Այսօր 18:12«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ
Այսօր 18:00Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են |civilnet.am|
Այսօր 17:28Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.am|
Այսօր 16:48Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|
Այսօր 16:35Մոսկվայում սպասում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ պատասխանին. Մարիա Զախարովա |hetq.am|
Այսօր 20:06Կիրանց տանող ճանապարհը բացվել է |azatutyun.am|
Այսօր 19:49Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
Այսօր 19:31Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր
Այսօր 19:11Կիրանցի բնակիչները հավաքվել են գյուղում, քննարկում են անելիքները |azatutyun.am|
Այսօր 19:06Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
Այսօր 18:12«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ
Այսօր 18:00Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են |civilnet.am|
Այսօր 17:28Ադրբեջանի ռազմական պատվերներն ու գնումները 2021-2023 թթ.՝ ըստ «SIPRI»-ի |hetq.am|
Այսօր 16:48Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ |panorama.am|
Այսօր 16:35