Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է։ Հրդեհը սկսվել է Երևանի ժամանակով 20։00-ին։ Այնտեղ վերականգնողական աշխատանքներ էին իրականացվում։ Բռնկումը կարող է կապված լինել շինարարական աշխատանքների հետ։

Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն ասում է, որ հրշեջները փորձում են կառավարել «սարսափելի կրակը»։

Տաճարը սկսել էին կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։

Հրդեհի հետևանքով փլվել է տաճարի զանգակատունը։

 

x