«Պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները». Պուտինը մեկնաբանել է Զելենսկիի հաղթանակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է այն մասին, թե ինչ ընթացք կստանան ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո, գրում է РИА Новости-ն:

Պուտինը հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Կիևի քաղաքականությունից, և որ Ռուսաստանը պատրաստ է ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները:

«Մենք ուզում ենք, պատրաստ ենք ամբողջ ծավալով վերականգնել հարաբերությունները, սակայն չենք կարող դա միակողմանի կերպով անել»,- ասել է նա:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, Պուտինը պատասխանել է. «Ի՞նչ կա այդտեղ գնահատելու: Դա Պորոշենկոյի քաղաքականության լիովին և բացարձակ տապալումն է»:

x