Մեծ ցավով հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով։ Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց։ [Առողջապահության նախարարություն]
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Վարչապետն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների կարգավորման մեջ: Դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն ինչ՝ երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները առաջ մղելու համար: Նա հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»: [ՀՀ Կառավարություն]
Զարմացած ենք, որ պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը: ՄԻՊ դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել: Թեման համարում ենք փակված: [ՄԻՊ Արման Թաթոյան]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։ ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով: [ՀՀ ԱԳՆ]
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում։ [ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը]
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՄԻՊ արած հայտարարության առնչությամբ ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում ՄԻՊ-ը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե ՀՀ ո՞ր տարածքում են իրականացվում իր ներկայացրած լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ։ ՄԻՊ գրասենյակին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։ [ՀՀ ՊՆ]
Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռնարկած սադրանքի արդյունքում մենք հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Մեկ տարի է անցել, որ հարձակում գործվեց Արցախի, հայ ժողովրդի նկատմամբ: Եվ այդ մեկ տարվա ընթացքում լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին: Այս իրավիճակի ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում ՀՀ և Արցախի հեռանկարի համար։ Մեզ համար ակնհայտ են պատերազմի և´ պատճառները, և´ հետևանքները, բայց պատերազմի հետ նաև ցավալի է այն երևույթը, որ շարունակական է դարձել ՀՀ-ի, Արցախի համար պարտությունների և անհաջողությունների շարանը։ [Սեյրան Օհանյանը՝ «Հայաստան» դաշինքի կազմակերպած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը] |armenpress.am|
Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայր ձևավորելու հրամայականում: Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: [ՀՀ ԱԽ գրասենյակ]
620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: [Անահիտ Ավանեսյան]
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ավելացնելով, որ մանդատը վայր դնելու դիմում ներկայացնելու պատճառներն անձնական են։ |tert.am|
Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ՍԱՏՄ
23:13 - 22 հոկտեմբերի, 2021Պենտագոնի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու ցանկության մասին |armenpress.am|
22:56 - 22 հոկտեմբերի, 2021Հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսից մահացել է զոհվածի մայրը
21:50 - 22 հոկտեմբերի, 2021Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ |armenpress.am|
20:55 - 22 հոկտեմբերի, 2021Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան
20:05 - 22 հոկտեմբերի, 2021Գնել Սանոսյանը Լիտվայի կապի նախարարի հետ քննարկել է տրանսպորտային նորարարությունների և թվայնացման վերաբերյալ հարցեր
20:01 - 22 հոկտեմբերի, 2021ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններին |1lurer.am|
19:43 - 22 հոկտեմբերի, 2021Վարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերն ու նախատեսվող քայլերը
19:21 - 22 հոկտեմբերի, 2021Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել․ Թաթոյանն անդրադարձել է ՊՆ հայտարարությանը
18:53 - 22 հոկտեմբերի, 2021Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ․ Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը մանրամասներ են քննարկել
18:40 - 22 հոկտեմբերի, 2021Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ՍԱՏՄ

18:40 - 22 հոկտեմբերի, 2021