Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան X-ի իր էջում գրել է․ «Զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան:Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվել ենք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»: |tert.am|
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և ընդգծել, որ Բաքուն հաստատակամ է իրական արդյունքների հասնելու կարգավորման գործընթացի բոլոր կետերում։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում։
«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից: [ՀՀ ՊՆ]
Երեկվանից Կառավարության մոտ 72 ժամով նստացույց է հայտարարել «Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Գեւորգյանը։ Գեւորգյանը անհաշտ է իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ Տավուշի գյուղերը պետք է տրվեն Ադրբեջանին։ «Այս քարտեզի վրա մարդիկ ունեն կադաստրի վկայական, որը չի տարբերվում իմ ու ձեր տան կադաստրի վկայականներից։ Եթե մեկի հողը ենթակա է խլման ու Ադրբեջանին տալու, ուրեմն յուրաքանչյուրի հողն է ենթակա խլման ու Ադրբեջանին տալու, իսկ դա սահմանադրական կարգի տապալում է։ Սրա դեմը պետք է առնվի, պետք է համահայկական անհաշտությամբ արվի դա, բոլոր ոչ հաշտ մարդկանց ես այստեղ սպասում եմ, որ խելք խելքի տանք, հավաքվենք ու պարալիզացնենք իրենց, չենք կարողանա աշխատել։ Ես հաշտ չեմ, սա կուլ տալ չի կարելի, սա կուլ տվողներն արժանանալու են իրենց տան կորստին»,- իր խոսքում նշեց նա։ |news.am|
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնից ազատելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Factor.am-ին փոխանցել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ NEWS.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկայում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի: Պատճառն, ըստ լրատվամիջոցի, առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված ենթադրյալ չարաշահումների դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված են Ավանեսյանի պաշտոնավարման ընթացքում մասնավոր բժշկական հաստատություններին հատկացված մեծածավալ պետպատվերների և քրեական վարույթներով բացահայտված ուշագրավ այլ փաստերի հետ։
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը: [ՀՀ ՊՆ]
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ նշելով, որ դա սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։ Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»: |armenpress.am|
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի: Ըստ այդմ՝ «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ամբողջ հանրապետությունում: |1lurer.am|
ԲԴԽ որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեԼ Է ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։[Դատական իշխանություն]
Կիրանցից բերման ենթարկված քաղաքացիներից մեկի խոսքով՝ վաղ առավոտյան ոստիկանները եկել պահանջել են՝ բացել դարպասները, բնակիչները մերժել են, ինչից հետո ոստիկանության ծառայողները միանգամից անցել են գործողության։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բնակիչներին ողջամիտ ժամկետ է տրվել դարպասները բացելու, քաղաքացին նշեց, որ ոչ, միանգամից անցել են գործողության։ Մեկ այլ բնակիչ պատմեց, որ չնայած ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, բայց բերետավորները խփելով, քաշ տալով տեղափոխել են մեքենա․ «Ակնթարթ ա տևել, չեմ կարող բառերով գտնեմ, թե ոնց եղավ էդ ամեն ինչը, մեզանից մարդ չեղավ, որ ուժ գործադրի։ Ձեռքներս բարձրացրած, 10 հոգով, քաշելով, պոկելով տանում էին, ու քիչ չի՝ խփելով էին տանում»,- ասաց բնակիչը։
ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով
Այսօր 20:10Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել․ Ուկրաինայի ԱԳ նախարար |tert.am|
Այսօր 20:09Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով
Այսօր 20:05Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
Այսօր 18:46Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Այսօր 18:35Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին |1lurer.am|
Այսօր 18:29Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Այսօր 18:25Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին |armenpress.am|
Այսօր 18:19Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր
Այսօր 18:01ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Այսօր 17:28ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և այլ մարզերում բողոքի ակցիաներով և հավաքներով
Այսօր 20:10Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել․ Ուկրաինայի ԱԳ նախարար |tert.am|
Այսօր 20:09Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով
Այսօր 20:05Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
Այսօր 18:46Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Այսօր 18:35Մեր ստացած տեղեկությունները հակասական են եղել. ՄԻՊ-ը՝ Կիրանցում առավոտյան տեղի ունեցած միջադեպի մասին |1lurer.am|
Այսօր 18:29Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Այսօր 18:25Տան սեփականության վկայական չունենալու դեպքում անգամ քաղաքացին պետք է ստանա փոխհատուցում․ ՄԻՊ-ը՝ Տավուշում սահմանազատման մասին |armenpress.am|
Այսօր 18:19Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր
Այսօր 18:01ՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Այսօր 17:28