Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Համաշխարհային առևտրի քարտեզը վերաձևավորվում է։ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանին նախագծում ներառելու մասին առաջին անգամ հայտարարել է թուրքական Turkiye gazetesi-ն տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ |factor.am|

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից:
[Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն]

Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից: [Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն]

Ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը՝ 2025 և 2026 թվականների համար, և հուլիսի 1-ը՝ հետագա տարիների համար: Համապատասխան նախագիծն ամբողջությամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով: Բացի վերջնաժամկետից՝ սահմանվել է նաև, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայացնելու են Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ամբիոնից հայտարարեց. «Դուք ուրացել եք Դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, Խատիսյանին: [...] Ցեղասպանությունից երեք տարի անց Դաշնակցությունը բարեկամության պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ: Դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք, 110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծը: Հարց եմ տալիս՝ դուք համարո՞ւմ եք, որ Քաջազնունին, Վրացյանը, Խատիսյանը ուրացել են»: Կոնջորյանի ելույթից հետո քաշքշուկ սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:

Երևանի ավագանին աղբանության վճարի արտոնություններ սահմանեց որոշակի խմբերի համար: Աղբահանության վճարից կազատվեն միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները, մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով)։ Աղբահանության վճարից կազատվեն նաև ավտոտնակ ունեցողները։ |hetq.am|

Երևան-Աշտարակ ճանապարհը բացվեց: Կառավարությունն առաջարկել է ապրիլի 25-ին հանդիպել երկու համայնքների բնակիչների ներկայացուցիչների հետ և դարձյալ քննարկել հարցը: Չնայած հավաքվածները դժգոհեցին, որ այս պահին չի լուծվում հարցը, և որ հույս էլ չունեն, որ հանդիպման արդյունքում կլուծվի, բայց համաձայնեցին բացել ճանապարհը:

Քաղաքացիներից մեկը արձագանքեց ՏԿԵ նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ նրանք առաջարկություններով հանդես են եկել, բայց բնակիչները այդ առաջարկներին չեն համաձայնել, քանի որ դրանք չեն բխում համայնքների բնակիչների շահերից, և իրենք սա ասել են հանդիպումների ժամանակ: «Ասել ենք՝ մեր պահանջը հստակ է. թողնել անփոփոխ այն ամենը, ինչ կա, անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով՝ հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա»: Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը հրապարակած հայտարարության մեջ ներկայացրել է այն առաջարկները, որ արվել են խնդրին լուծում տալու համար:

[Մի շարք հանդիպումների ընթացում հնչած] առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում: [ՏԿԵՆ]

Կապամոնտաժվեն Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան՝ դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի աջ լրացուցիչ սեկցիան՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար:

Քասախի և Պռոշյանի բնակիչները դարձյալ դուրս են եկել բողոքի ակցիայի իրենց համայնքներում՝ պահանջելով, որ 59 և 25 համարի ավտոբուսները հասնեն մինչև իրենց համայնքներ: Պռոշյանցիները հայտնեցին, որ պահանջում են՝ իշխանական թևից մեկը և Կոտայքի մարզպետը գան ու իրենց հետ հանդիպում ունենան: Նրանք քայլերթ են իրականացնում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին դեպի Քասախ, ընթացքում կանգնեցրին 25 համարի երթուղին՝ կոչ անելով դրանում գտնվող քաղաքացիներին իջնել և միանալ իրենց: Երթևեկող քաղաքացիները իջան տրանսպորտից, և այն դատարկ հեռացավ: Նշենք, որ այսօրվանից արդեն «Մուլտի տրանս» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցները սկսել են ծառայություն մատուցել: Ի տարբերություն 59 և 25 համարի երթուղիների՝ նոր տրանսպորտը արժե 250 դրամ, և դրա վերջնակետը ֆիզիկայի խաչմերուկն է:

Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար |factor.am|

Պեկինը ծրագրում է ՀՀ-ին ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում․ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար |factor.am|

22:49 - 22 ապրիլի, 2025
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու |armenpress.am|

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու |armenpress.am|

22:00 - 22 ապրիլի, 2025
Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

21:29 - 22 ապրիլի, 2025
Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

20:40 - 22 ապրիլի, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

20:34 - 22 ապրիլի, 2025
Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

Այսօրվանից ընդունվում են դիմումներ՝ ԼՂ-ից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում

20:30 - 22 ապրիլի, 2025
«Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները». Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական
 |regionmonitor.com|

«Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները». Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական |regionmonitor.com|

18:26 - 22 ապրիլի, 2025
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

18:03 - 22 ապրիլի, 2025
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

18:01 - 22 ապրիլի, 2025
Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի
 |1lurer.am|

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում. Բոճորիշվիլի |1lurer.am|

17:58 - 22 ապրիլի, 2025

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

Հավակնություն չունենք, որ համակարգի միջոցով բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է բացահայտվեն. ԿԿՀ անդամ

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հետ՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործընթացի, ռիսկային չափորոշիչների ու այս համատեքստում Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Ինչ է լինում, երբ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացնում - Ինչ պատասխանատվություն է սպասվում այն պաշտոնյաներին, որոնք նվիրատվություններ են արել ՔՊ կուսակցությանը չհայտարարագրված միջոցներից - Ինչ ռիսկեր են պարունակում հայտարարագրված կանխիկ միջոցները - Ինչպես է Հանձնաժողովը ստուգում՝ արդյո՞ք գոյություն ունի հայտարարագրված կանխիկը - Ինչպես է Հանձնաժողովը սահմանում հայտարարագրերի ստուգման ռիսկային չափորոշիչ - Արդյոք հայտարարագիր ներկայացնելու գործընթացը բարդ է պաշտոնյաների համար - Ինչու գրավիչ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատելը - Կարողանում է արդյոք Հանձնաժողովը ներկայիս ռեսուրսներով ամբողջությամբ իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները - Ինչ փուլում է Հանձնաժողովի աշխատանքի ավտոմատացումը - Արդյոք ռիսկային են խաղատներից կամ շահումով խաղերից ստացված եկամուտները - Արդյոք Հանձնաժողովի համար ռիսկային են պաշտոնյաների ստացած նվիրատվությունները - Եկամուտի որ աղբյուրներն է Հանձնաժողովը համարում ռիսկային
«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

«Գրեթե 15 տարի է՝ պայքարում եմ որդուս սպանության բացահայտման համար»․ սպանված զինվորի մայր

Ոչ մարտական պայմաններում զոհերի թեման մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում․ դրանց թվում են նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու հանրաքվեները, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, հավաքների ազատության իրավունքի խախտումները, պետության կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումները, սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները։ Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է 2025 թ․ առաջին եռամսյակում։ Նանա Մուրադյանը, ում որդու կյանքի իրավունքի եւ արդյունավետ քննության խախտումն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թերահավատորեն է մոտենում սպասվելիք ուսումնասիրությանը, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։ Վալերիկ Մուրադյանի դին 2010 թվականի մարտի 15-ին զորամասում հայտնաբերվել է կախված վիճակում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ, սակայն, տուժող կողմը համաձայն չէ։
Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

Կան գումարներ քաղաքականության մեջ, որոնք չկան հաշվետվություններում. ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյան

«Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին։ - Քանի՞ կուսակցություն չի ներկարացրել տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը կասեցնել կուսակցությունների գործունեությունը։ - Ո՞ր կուսակցությունների հաշվետվություններն է ստուգում Հանձնաժողովը։ - Ի՞նչ քայլերով է Հանձնաժողովը ստուգում կուսակցությունների հաշվետվությունները։ - Կարո՞ղ է Հանձնաժողովը պարզել՝ արդյոք նվիրատուներն իրենց գումարն են փոխանցել կուսակցություններին, թե՞ երրորդ անձի։ - Կան գումարներ, որոնք կան քաղաքականության մեջ, բայց չկան հաշվետվություններում։  - Քաղաքական կամքը կարևորագույն գործոն է Հանձնաժողովի բոլոր գործառույթների հաջողության հարցում։  - Նախընտրական շրջանում կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանն ուղղված Հանձնաժողովի լիազորությունները։ - Ունի՞ Հանձնաժողովը քաղաքական կաշկանդվածություն։  - Որքանո՞վ է Հանձաժողովը կարողանում իրականացնել իր վրա դրված լիազորությունները։
Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի է ունեցել Մեծահասակների մաթեմատիկայի 2-րդ օլիմպիադան․ հայտնի են այս տարվա հաղթողները

Տեղի ունեցավ Մեծահասակների մաթեմատիկայի օլիմպիադայի մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր Armenian Code Academy (ACA)-ի և գլխավոր գործընկեր Hoory AI-ի կողմից՝ հովանավորվելով առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Yandex Armenia-ի, WorldQuant-ի և այլոց կողմից։ Այն նպատակ ուներ գնահատելու մաթեմատիկական տաղանդը Հայաստանում և նպաստելու մասնակիցների մասնագիտական զարգացմանը։ Օլիմպիադայի առաքելությունն էր՝ աջակցել մասնակիցներին՝ ապահովելով նոր մասնագիտական հնարավորություններ և խթանելով համագործակցությունը ակադեմիական և տեխնոլոգիական ոլորտների միջև։ Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրեց Հայկ Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Ռուբեն Համբարձումյանը, երրորդը՝ Վահագն Հովհաննիսյանը։ Հաղթած մասնակիցները ստացան համապատասխանաբար՝ 1 միլիոն, 500 հազար և 300 հազար ՀՀ դրամի չափով դրամական մրցանակներ: Գխավոր մրցանակակիրներից բացի 150 000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր ստացան նաև 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները։ Նվեր-քարտերը կարող են օգտագործվել տվյալագիտության հիմունքներ կամ խորացված մեքենայական ուսուցում սովորելու համար։
Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունները․ քաղաքագետ Էրիկ Դավթյան

Գիտարբուքի բանախոսը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Էրիկ Դավթյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, միջազգային հարաբերությունների, փոքր պետությունների, Վրաստանի թեմայով ուսումնասիրությունների, դրանց կարևորության մասին։ Հանդիպում ենք երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Ինչպես են հաջողում փոքր պետությունները» թեմայով։ Էրիկ Դավթյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ ինչպե՞ս են սեփական ներուժի մասին ընկալումները նպաստում փոքր պետությունների հաջողության պատմությունների կերտմանը, մասնագիտացման ռազմավարություն․ ի՞նչ է դա, և ի՞նչ է այն տալիս փոքր պետություններին, ինչո՞ւ է աշխարհակարգը ճանաչելը առանձնապես կարևոր միջազգային հարաբերությունների համակարգում փոքր պետությունների հաջողության համար։
Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Հուշարձանների, պատմության հանդեպ մանկական հետաքրքրությունից՝ մասնագիտություն․ հնագետ Բեն Վարդանյան

Գիտարբուքի հյուրը հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բեն Վարդանյանն է։ Այս տեսանյութում նա պատմում է մասնագիտության ընտրության, այդ որոշման վրա մանկական հետաքրքրությունների ազդեցության, հնագիտության մեջ իր մասնագիտացման, հնագիտական հետազոտությունների, Ջրաձորում իրականացվող պեղումների մասին։ Հանդիպում ենք նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին «Էպոս» ակումբում՝ խոսելու «Հնագիտական հուշարձանները՝ Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին» թեմայով։ Բեն Վարդանյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ սոցիալական լանդշաֆտի վերակազմությունն ըստ հնամշակութային միջավայրերի և թաղման ծեսերի տվյալների, անվավոր փոխադրամիջոցները` սոցիալական լանդշաֆտի վերակազմության սկզբնաղբյուր, հասարակության ձևափոխությունների վրա ազդող գործոնները բրոնզի եւ երկաթի դարերում։
Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Քննչական գործողություններ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությամբ․ Շենգավիթի դատարանում լարված իրավիճակ է

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս պահին լարված իրավիճակ է․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այստեղ քննչական գործողություններ են իրականացնում։ «Ինֆոքոմը» ներկա էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթացող դատական նիստին, երբ այն 10 րոպեով ընդմիջվեց։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը տեղեկացրեց, որ շատ կարեւոր, անհետաձգելի զանգ է ստացել եւ դուրս եկավ նիստերի դահլիճից։ Րոպեներ անց դատարանի միջանցքից աղմուկի եւ իրարանցման ձայներ լսվեցին։ Դատավորի նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Քիչ անց պարզեցինք, որ քննչական գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Գործով տուժողները մեզ տեղեկացրին, որ նկատել են՝ ինչպես են քննիչները Գաբրիելյանին ուղեկցում այլ սենյակ։ Փորձեցինք մանրամասներ ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, որի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց միայն, որ քննիչները դատարանում իրականացնում են քննչական գործողություններ իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։ Հաշվի առնելով, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը՝ դիմեցինք նաեւ ԲԴԽ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը եւս մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նորությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում Մարտունու N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73-հոգանոց անձնակազմի զոհվելու հանգամանքների վերաբերյալ դատաքննությունը։ Կատարվածից հետո որդեկորույս ծնողները մտահոգություն հայտնեցին, որ դատավորի հավանական փոփոխության դեպքում իրենց որդիներին առնչվող գործի քննությունը պետք է նորից սկսվի, մինչդեռ գործով քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետների լրանալուն մնացել է 6 ամիս։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ, 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումը վարույթ էր ընդունել։ 2024 թ․ սեպտեմբերին Արտուշ Գաբրիելյանը ենթարկվել էր նաեւ կարգապահական պատասխանատվության։ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հայտարարել էր խիստ նկատողություն։   Միլենա Խաչիկյան

Loading...