ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության: Կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի ՀՀ-ում առաջացող հրդեհները չտարածվեն, իսկ սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք: [ԱԻՆ]
Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։ [ՀՀ ՊՆ]
Օգոստոսի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր։ [ՀՀ առաջին նախագահի գրասենյակի մամուլի քարտուղար Արման Մուսինյան]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ [ՀՀ կառավարություն]
Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ [ԱՀ ԱԻՊԾ]
Կարող եմ ընդգծել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է վերջերս հաճախացած զինված միջադեպերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում: Չնայած բոլոր ձեռնարկվող քայլերին՝ լարվածությունը սահմանին դեռևս չի նվազում: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման գործում, այդ թվում՝ ապաէսկալացիոն միջոցների և սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործարկմամբ։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտով] |tert.am|
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար: |armenpress.am|
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ՝ ընդդիմության քվոտայով։ Այս անգամ չեն հայտարարի, թե ինչ թվով ավելի քվեարկողներ կլինեն, որպեսզի հանկարծ հնարավոր անվավեր դարձնողների համար կանխատեսելիություն չապահովենք: [«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան] |1lurer.am|
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահմանագծի հետ կապված մոնիթորինգ են իրականացնում։ Հարցին, թե Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունն ինչով է պայմանավորված՝ Ղալումյանը պատասխանել է՝ «իրավունք ունեն»։ Ճշտող հարցին, թե ինչ իրավունքով են ռուս զինծառայողներն այնտեղ, ի՞նչ են նրանք որոշում՝ մարզպետը չի պատասխանել և հեռախոսն անջատել է։
ՀՀ ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ՄԻՊ Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ՝ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաև՝ լրագրողական կազմակերպություններից: Բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել ևս այդ հիմքով ներգործության ենթարկելը՝ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով: Նման վառ օրինակ է այսօր՝ օգոստոսի 5-ին, «Panorama. am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրության՝ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը: [ՀՀ ՄԻՊ]
ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|
22:39 - 05 օգոստոսի, 2021Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը |armenpress.am|
22:23 - 05 օգոստոսի, 2021Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ |tert.am|
22:02 - 05 օգոստոսի, 2021Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել |armenpress.am|
21:30 - 05 օգոստոսի, 2021Ֆրանսիայում հաստատել են սանիտարական անցաթղթերի գործունեության ընդլայնումը |tert.am| |
20:52 - 05 օգոստոսի, 2021ԱԻՆ փրկարարական ուժերը հրդեհների ներթափանցումը կանխելու համար անցնում են երկու հերթափոխով ծառայության
20:05 - 05 օգոստոսի, 2021ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և տասնյակ այլ օրենքներ
20:04 - 05 օգոստոսի, 2021ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն |armenpress.am|
20:01 - 05 օգոստոսի, 2021Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|
19:56 - 05 օգոստոսի, 2021Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին
19:51 - 05 օգոստոսի, 2021ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացման տանող գործողություններից |armenpress.am|
22:39 - 05 օգոստոսի, 2021Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 միլիոնը |armenpress.am|
22:23 - 05 օգոստոսի, 2021Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ |tert.am|
22:02 - 05 օգոստոսի, 2021Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել |armenpress.am|
21:30 - 05 օգոստոսի, 2021Ֆրանսիայում հաստատել են սանիտարական անցաթղթերի գործունեության ընդլայնումը |tert.am| |
20:52 - 05 օգոստոսի, 2021ԱԻՆ փրկարարական ուժերը հրդեհների ներթափանցումը կանխելու համար անցնում են երկու հերթափոխով ծառայության
20:05 - 05 օգոստոսի, 2021ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և տասնյակ այլ օրենքներ
20:04 - 05 օգոստոսի, 2021ՌԴ-ում դեկտեմբերի 29-ից սկսած աշխատանքային բոլոր միգրանտները պետք է պարտադիր մատնադրոշմում անցնեն |armenpress.am|
20:01 - 05 օգոստոսի, 2021Սև ծովում զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի, Վրաստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ |tert.am|
19:56 - 05 օգոստոսի, 2021Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին
19:51 - 05 օգոստոսի, 2021