Հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21։04-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ: [ՀՀ ԱԻՆ]

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։ ՄԻՊ-ը  ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով։ Նա նշել է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների սնուցման աղբյուրը, գլխավոր պատճառն ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո հասել է ծայրահեղական դրսևորման՝ ֆաշիզմի աստիճանի: Նման քաղաքականության պայմաններում առավել ևս անվտանգության գոտին խիստ անհրաժեշտություն է: Ընդ որում, դա արտացոլվել է միջազգային փաստաթղթում՝ ԵԵԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևում:

ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում։ Գյումրու ավագանիում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. «Բալասանյան դաշինքը»՝ 14 մանդատով, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4 , ՀՀԿ-ն՝ 2, «Ապրելու երկիրը»`2 մանդատով:  Գորիսի ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի  «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հայտնում է, որ այսօր Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը, ընդ որում՝ պատվաստումն իրականացվում է այս պահին ՀՀ-ում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա: Առողջպահության ազգային Ինստիտուտի հաղորդմամբ՝ Օպերայի բակում տեղադրված մեկօրյա շարժական պատվաստումային կետերը կգործեն ժամը 11։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 (13,9%) նոր դեպք: Ունենք 1026 առողջացած, 38 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 (13,9%) նոր դեպք: Ունենք 1026 առողջացած, 38 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ: 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիրովին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Իսկ Հենրիկ Ճղրիկյանը 86 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ՝ կրկին հռչակվելով չեմպիոն։

ՄԻՊ աշխատակազմը ահազանգ է ստացել այն մասին, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են 107 ոչխար և 5 այծ: Կենդանիներին արածեցնող քաղաքացին նկատել է, որ երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և մոտեցել են դեպի կենդանիներ, ապա քշել-տարել են իրենց դիրքեր: Կոռնիձորի բնակիչը ժամը 12։15-ի սահմաններում դեպքի մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: Ըստ ՄԻՊ աշխատակազմի տեղեկությունների՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել  ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները: ՄԻՊ-ը վերծանել է ահազանգի հանգամանքները, որոնք փոխակերպված են սույն քարտեզի հատվածի վրա: [ՄԻՊ]

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: |1lurer.am|

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է: Տեղեկությունը հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: |1lurer.am|

Ինձ նման հազարավոր մարդիկ կան, որոնք ունեն նույն իդեալիստական մտածելակերպը՝ ունենալ ավելի լավ հայկական պետություն։ Սակայն ինչ-որ չափով նրանց գործողությունները սահմանափակված են: Այս ամենը մեծապես կապ ունի նաև հավատի հետ: Ես մշտապես մարդկանց ասում եմ, որ մեծ առաջընթացը նախ և առաջ հավատի թռիչքն է: Իսկ հավատի թռիչքները նախ և առաջ հիմնված են այն համոզմունքի վրա, որ նման թռիչք կատարելով՝ կհայտնվես ավելի լավ վայրում: Այդ հավատը սնվում է մարդու կարողությամբ՝ պատկերացնելու և հավատալու նրան, ինչ պատկերացնում ես: [Նուբար Աֆեյան]

Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: [ԱԳՆ մամուլի խոսնակ]

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել․ Շիրակի մարզում՝ 4,  Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել․ Շիրակի մարզում՝ 4, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ

21:39 - 24 հոկտեմբերի, 2021
Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Վահան Ղազումյանը

Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Վահան Ղազումյանը

21:31 - 24 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապությունը

20:55 - 24 հոկտեմբերի, 2021
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը վերջնականորեն կավարտվի գալիք գարնանը․ Պապիկյան

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը վերջնականորեն կավարտվի գալիք գարնանը․ Պապիկյան

20:39 - 24 հոկտեմբերի, 2021
Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հարություն Ղարագոզյանը

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հարություն Ղարագոզյանը

20:32 - 24 հոկտեմբերի, 2021
Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը

19:58 - 24 հոկտեմբերի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում

ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում

18:55 - 24 հոկտեմբերի, 2021
«Շանթ դաշինք»-ի ցուցակը՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում

«Շանթ դաշինք»-ի ցուցակը՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում

18:41 - 24 հոկտեմբերի, 2021
Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

18:11 - 24 հոկտեմբերի, 2021
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ

Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ

18:06 - 24 հոկտեմբերի, 2021

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Հաջորդ կայարանը՝ ակադեմիական քաղաք․ երբ ու ինչպես կկառուցվի քաղաքը

Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Մի քանի ամիս է՝ միայն լսում եմ այս տարածքի մասին կամ լուսանկարներով տեսնում այն։ Այս անգամ որոշում եմ գնալ ու սեփական աչքով տեսնել այն տարածքը, որտեղ Հայաստանի կառավարությունը խոստանում է բարձրագույն կրթության և հետազոտությունների համար լավագույն պայմաններ ապահովել։ Ակադեմիական քաղաքի կառուցումն իրականացվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների համատեքստում։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել պետական բուհերը, դրանց միավորել գիտահետազոտական որոշ կազմակերպություններ։ Արդյունքում ստեղծվելու են 6 համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ։ Դրանցից 4-ը՝ Արվեստների, Տեխնոլոգիական, Կրթական և Սպայական, նախատեսվում է ակադեմիական քաղաք տեղափոխել մինչև 2030 թվականը, իսկ 2-ը՝ Դասականը և Բժշկականը՝ ավելի ուշ։   Թե ինչպիսի կառույցներ են կլաստերները, և ինչ կարգավիճակ են ունենալու բուհերն ու գիտական կազմակերպությունները դրանց ներսում, հայտնի չէ․ այս պահին բուհերի  և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, որոնք համակարգում է 2023-ի ապրիլին ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։   Հանդիպման վայրը՝ «Հայֆիլմ» Աջից՝ Աստղիկ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Սիմոնյանը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին և փորձագետ-ճարտարապետ Աստղիկ Դանիելյանին հանդիպում եմ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որտեղից ապագա ակադեմիական քաղաքը մոտ 15 րոպե հեռավորության վրա է։ 20-րդ դարի սկզբին հիմնադրված կինոստուդիան այժմ լքված և ամայի տեսք ունի։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ սկզբում նախատեսվում էր հենց «Հայֆիլմի» տարածքում կառուցել Արվեստների կլաստերը։ Հետո պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարող մոտ 700 հեկտար տարածքը բավականին մեծ է, և այնտեղ հնարավոր է տեղավորել նաև այս կլաստերը։ Ի վերջո, որոշվեց «Հայֆիլմ»-ի տարածքում կառուցել կինոարտադրության կենտրոն, որը կլինի Արվեստների կլաստերի մի մասը։ Արվեստների կլաստերում, հիշեցնենք, նախատեսվում է ներառել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ «Հայֆիլմ»-ի շենքը Աստղիկ Դանիելյանն ասում է, որ այս պահին ակադեմիական քաղաքի հատակագիծը նախագծող գերմանական  gmp International GmbH Architects and Engineers ընկերությունը աշխարհի տարբեր երկրների ուսանողներից գաղափարներ է հավաքում այն մասին, թե ինչպիսին պիտի լինի ստեղծվելիք կինոարտադրության կենտրոնը։ Նախաձեռնությանը մասնակցում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները։   Հիմնական փոխադրամիջոցը լինելու է գնացքը «Հայֆիլմ»-ից միասին ճանապարհ ենք ընկնում դեպի ակադեմիական քաղաքի տարածք։ Հասնում ենք երկաթգծի մոտ, որը ծառայում է բեռնատար գնացքներով հանքարդյունաբերական բեռներ տեղափոխելու համար։ Երկաթգիծն անցնում է հենց ակադեմիական քաղաքի տարածքով՝ բաժանելով ապագա քաղաքը երկու մասի։ Մեզնից մի փոքր ներքև Սպանդարյան կայարանն է։  Մոտենում ենք ապագա քաղաքի տարածքին, մեր դիմաց երկաթգիծն է Գնացքը լինելու է մայրաքաղաք Երևանն ու ակադեմիական քաղաքը կապող հիմնական փոխադրամիջոցը։ Ապրիլի կեսերին կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքով ուղևորվել էին ակադեմիական քաղաքի տարածք՝ այնտեղ հասնելով 27 րոպեում։ Քաղաքի կառուցումից հետո այստեղով մարդատար գնացք է անցնելու, իսկ Սպանդարյան կայարանից մի փոքր վերև նոր կայարան է կառուցվելու։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ գնացքները կաշխատեն հերթափոխով․ ցերեկը՝ մարդատարները, գիշերը՝ բեռնատարները։  Թե մարտադար գնացքով Երևանից ինչքան ժամանակում հնարավոր կլինի հասնել ակադեմիական քաղաք, կախված կլինի մի քանի բանից։  «Եթե լավ գնացք լինի, ու երգաթգծերը վերանորոգվեն, 20-22 րոպե կլինի հեռավորությունը»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Քաղաքի հատակագծի վրա դեղին գույնով երևում է երկաթգիծը (նկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Նրա խոսքով երկաթգծով հնարավոր կլինի միաժամանակ մեծ քանակով ուղևորներ տեղափոխել։ Բայց այն միակ փոխադրամիջոցը չի լինի․ ակադեմիական քաղաք հասնելու համար կգործի նաև երթուղային տրանսպորտ։ Քաղաքն ընկած է լինելու Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Երևանի հատման վայրում, և ճանապարհային ցանցը նախատեսվում է այնպես կառուցել, որ այնտեղ մուտք գործել հնարավոր լինի ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։ Հիմնադրամի տնօրենն ասում է՝ ճանապարհային ցանցի ստեղծման համար միջազգային գործընկեր են ուզում ներգրավել։  Երկաթգծի ռելսերը Արմեն Սիմոնյանը տրանսպորտային այլ միջոցների՝ մետրոյի կամ տրամվայի մասին հստակ ոչինչ չի նշում, չնայած կառավարությունից եղել են հայտարարություններ, որ քաղաքում մետրո ու տրամվայ է գործելու։ «Չենք կարող լուծումը չապահովել՝ պայմանավորելով դա հնարավոր լուծումներով։ Երկաթգիծը մենք այսօր տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, ուստի շեշտը դնում ենք սրա վրա։ Ճանապարհային ցանցը տեսնում ենք իրատեսական, մեր ժամկետներում հնարավոր լուծում, շեշտը դնում ենք դրա վրա»,- ասում է նա։   Քաղաքը շահագործման է հանձնվելու փուլ առ փուլ Մոտակա ճանապարհով անցնող բեռնատար մեքենաների աղմուկի տակ քայլում ենք երկաթգծի երկայնքով։ Հիմնադրամի տնօրենն ու ճարտարապետը ցույց են տալիս երկաթգծից արևմուտք ընկած հատվածը, որտեղ ապագայում լինելու է Տեխնոլոգիական կլաստերը, դրանից ներքև՝ ստեղծվելիք արհեստական լճից այն կողմ և քաղաքի մյուս հատվածներից մեկուսացած՝ Սպայականը։  Երկաթգծից այնկողմ ընկած է լինելու Տեխնոլոգիական կլաստերը Նայում ենք երկաթգծից աջ, որտեղ էլ լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները։ Հետագայում քաղաքն ընդլայնվելու է՝ ներառելով Դասական և Բժշկական կլաստերները։ Ակադեմիական քաղաքում նաև ազգային ստադիոն, համերգասրահ, հանրակացարանային ֆոնդ է լինելու։ Նախատեսվում է, որ առաջին 4 կլաստերները  քաղաք են տեղափոխված լինելու 2030-ի դրությամբ։ Մինչ այդ պիտի պատրաստ լինեն երկաթուղին, ճանապարհային ցանցը, հանրակացարանները։ Այս հատվածում լինելու են Արվեստների և Կրթական կլաստերները «Եթե մենք կարողանանք 2028-2029 թթ․ գոնե հանրակացարանային մասն ապահովել, թեկուզ հանրակացարաններում բնակվողները շարունակեն Երևանում մնալ ինչ-որ փուլ․․․ Երբ որ քաղաքը պատրաստ լինի, մենք ուզում ենք, որ կյանք լինի արդեն քաղաքում»,- ասում է Արմեն Սիմոնյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է, օրինակ, Բժշկական կլաստերն ավելի ուշ տեղափոխվելու, Արմեն Սիմոնյանը նշում է․  «Բժշկական կրթության մեջ մեծ դեր ունի հիվանդանոցը։ Մեր գլխավոր հատակագծով նախատեսված է նաև, որ քաղաքն ունենալու է բազմաֆունկցիոնալ մեծ հիվանդանոց, բայց այսօր սարքել այդ հիվանդանոցը միայն համալսարանի համար անարդյունավետ է»։ Դիտարկմանը, թե ինչպես է այս փուլում ստադիոնի կամ համերգասրահի կառուցումն արդյունավետ, իսկ հիվանդանոցինը՝ ոչ, նա պատասխանում է․ «Պայմանական 10 տարի հետո այս տարածքի մոտ, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, նոր մեծ հիվանդանոց է պետք ունենալ։ Երբ որ այդ հիվանդանոցն ունենալու բնական կարիքը կլինի՝ պայմանավորված նաև բնակչության սպասարկման կարիքով, այդ ժամանակ նաև տրամաբանական կլինի ունենալ պայմանականորեն Բժշկական կլաստերն այս տարածքում»։ Իսկ Ազգային ստադիոն կառուցեու գաղափար, ըստ հիմնադրամի տնօրենի, այսպես թե այնպես կար, և ստադիոնը պիտի կառուցվեր։ Արմեն Սիմոնյանը Հարց է առաջանում նաև, թե ինչպես է փուլ առ փուլ տեղափոխությունը կազմակերպվելու, և արդյոք 4 կլաստերների տեղափոխությունից հետո շարունակվող շինարարությունը չի՞ խանգարելու քաղաքի բնակիչներին։ Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նախնական աշխատանքներ կան, որոնք ի սկզբանե ամբողջ տարածքի համար են արվելու, օրինակ՝ ճանապարհային ցանցը։ Մնացած աշխատանքներն իրականացվելու են փուլ առ փուլ, և շինարարությունն այնպես է նախատեսված, որ որևէ հատված պատրաստ լինելուց հետո այն շահագործման հանձնվի, հետո անցնեն մեկ այլ հատվածի։ Դասական ու Բժշկական կլաստերների տարածքն, ըստ նրա, բավականին հեռու է, որ շինարարությունը չխանգարի քաղաքի մնացած հատվածներում բնակվողներին։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենն ասում է՝ քաղաքի տարածքը կիսաանապատային է, և կանաչապատման մեծ ծավալի աշխատանք պիտի իրականացվի։ Այս պահին հիմնադրամը բանակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ, որ ինստիտուտի գիտնականներն օգնեն կանաչապատմանը վերաբերող մասնագիտական հարցերով։   Հիմնադրամը համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ Ակադեմիական քաղաքի կլաստերների ստեղծման շուրջ աշխատանքներն ընթանում են արտասահմանյան համալսարանների հետ համագործակցությամբ։ Արվեստների կլաստերի համար հիմնադրամը համագործակցում է Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, իսկ Տեխնոլոգիական կլաստերի համար՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի։ Մյուս կլաստերների մասով բանակցությունները շարունակվում են։ Արմեն Սիմոնյանն ասում է՝ նպատակ ունեն ներգրավելու առաջատար համալսարանների։ Լոնդոնի արվեստների համալսարանը մի քանի ուղղություններ ունի՝ նորաձևություն, դիզայն, կատարղական արվեստներ և այլն։ Սակայն այնտեղ բացակայում է երաժշական կատարողական ուղղությունը։ Մինչդեռ Հայաստանի ապագա Արվեստների կլաստերում նախատեսվում է ներառել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Մեր պատկերացրած Արվեստների կլաստերն իր մեջ ունենալու է, եթե պայմանական անվանենք, երաժշտական ուսումնական հաստատություն։ Մնացած մասով Լոնդոնի արվեստների համալսարանը համընկնում է։ Նրանք չունեն միայն երաժշտական ուսումնական հաստատության բաղադրիչը։ Ու դրա մասով նաև մտածում ենք այլ խորհրդատու ներգրավել։ Իսկ այն, որ մեր պատկերացրած Արվեստների համալսարանը ոչ միայն գեղարվեստի, թատերական, այլ նաև երաժշտական ուղղություն է ունենալու, նման մոդելներ շատ տեղերում կան»,- ասում է Արմեն Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «երաժշտական ուսումնական հաստատության» համար ինչ խորհրդատու են ներգրավելու։ Նա նշում է միայն, որ համագործակիցներ այս պահին փնտրում են Մեծ Բրիտանիայում։ Կենտրոնում՝ Աստղիկ Դանիելյանը, նրանից աջ՝ Արմեն Սիմոնյանը Աստղիկ Դանիելյանն էլ հավելում է․ «Ամենակարևոր բաներից մեկը, թե ինչու է Լոնդոնի արվեստների համալսարանը շատ լավ խորհրդատու, այն է, որ միավորման փորձ է ունեցել․ իրարից անկախ մի քանի համալսարան միավորվել են ու դարձել Լոնդոնի արվեստների համալսարան։ 20 տարի անցել է, ու մինչև հիմա դեռ որոշ խնդիրներ են լուծում։ Այսինքն՝ դա պրոցես է, որին նրանք ծանոթ են»։   Նախագծի ժամկետները Ապրիլին gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանելով հարցին, թե երբ առաջին ու վերջին կլաստերները կտեղափոխվեն ակադեմիական քաղաք, նշել էր․ «Սա այն տեսլականն է, որ մենք կունենանք ապագայում։ Գուցե 30-50 տարվա տեսլական, բայց մենք պետք է սկսենք։ Առաջիկա 10 տարվա ընթացքում մենք պետք է ունենանք արդեն համալսարաններ այնտեղ։ ․․․ Ինձ թվում է 5-7 տարի հետո արդեն կկարողանանք առաջին համալսարանները տեղափոխել»։ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում էլ ընկերության տնօրենն ու փոխտնօրենը նշել էին, որ սա դիտարկում են 15-20 տարի տևողությամբ նախագիծ։ Արմեն Սիմոնյանը 2030-ի դրությամբ 4 կլաստերների տեղափոխումն իրատեսական է համարում, սակայն, խուսափում է նշել, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի ակադեմիական քաղաքը, և այնտեղ տեղափոխված կլինեն նաև Դասական և Բժշկական կլաստերները։  Մուգ կապույտով նշված է Տեխնոլոգիական կլաստերը, փիրուզագույնով՝ Արվեստների, դեղինով՝ Կրթական, շագանակագույնով՝ Սպայական, գազարագույնով՝ Դասական, կանաչով՝ Բժշկական (լուսանկարը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի) Հարցին, թե ինչու են նախագծող կազմակերպության ներկայացուցիչները նշում 15-20 տարի, նա պատասխանում է․ «Նայած՝ ինչ ենք պատկերացնում՝ ասելով վերջնական ստանալ։ Եթե մենք ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք այն միջավայրը, որտեղ գալու է նաև արտադրություն, գալու է նաև բիզնես, այն միջավայրը, որ նախատեսում ենք ստանալ, իհարկե, երարաժամկետ ծրագրի մասին է, այն պետք է նաև հաջողության պատմություն ունենա»։ Ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը հաստատված է․ վերջնական հատակագիծը պատրաստ կլինի այս տարվա հուլիսին։ Հենց դրանից հետո էլ կսկսվեն քաղաքի կառուցման աշխատանքները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը համակարգում է կլաստերների կառուցվածքը որոշելու նպատակով ձևավորված 6 աշխատանքային խմբերի քննարկումները։ Քննարկումներին մասնակցում են բուհերի ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները։  Արմեն Սիմոնյանն ասում է, որ իրենք և՛ լսում են քննարկումների ժամանակ հնչած տեսակետները, և՛ ուշադիր հետևում են մամուլի հրապարակումներին։ «Եթե նայենք՝ ինչ պատկերացում կար [ծրագիրը] մշակողների մոտ, պայմանական, 2023-ի սեպտեմբերին, հետո նոյեմբերին կամ հիմա, ապա կտեսնենք, որ այն որոշակի փոփոխություն, որոշակի էվոլյուցիա ունենում է, և այդ ամեն ինչը պայմանավորված է և՛ քննարկումներով, և՛ հանրային տիրույթում հնչեցրած կարծիքներով»։ Քաղաքի հատակագիծը «Քանի՞ տոկոս է այս նախագիծը ձախողելու հավանականությունը»։ Այս հարցս Արմեն Սիմոնյանը վերաձևակերպում է․ «Հնարավո՞ր է, թե՞ չէ»։  «Իհարկե, հնարավոր է,- պատասխանում է նա իր վերաձևակերպած հարցին։- Տարօրինակ կլիներ, եթե զբաղվեինք մի բանով, որն անհնար է»։ Աստղիկ Դանիելյանն էլ ասում է․ «Այսօր ավելի հնարավոր է, քան մի տարի առաջ։ Որովհետև մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրականացումը մոտենա։ Ամեն քայլը մեզ մոտեցնում է»։ «Եթե կամք, ֆինանս, ցանկություն լինի, հնարավոր է»,- հավելում է Արմեն Սիմոնյանը։   Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Loading...