Ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: [Արցախի ԱԻՊԾ]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում. «Նրանք պատրաստակամություն են հայտնում հանգամանքները թույլ տալուն պես անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»,-ասված է համանախագահների հայտարարության մեջ։ |1lurer.am|
Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին։ |armenpress.am|
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։ |hetq.am|
«Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների հեռախոսներ «Pegasus» տեսակի ծրագրի միջոցով հնարավոր ներթափանցման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ առկա չեն: Փաստական տվյալներ չեն ստացվել ՀՀ իշխանությունների կողմից «Apple» ընկերության ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու վերաբերյալ։ [ԱԱԾ]
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Նա մեղադրվում է իր ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման համար: [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|
Այսօր՝ ժամը 11:26-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտու Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ [ՀՀ ԱԻՆ]
Դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 419 նոր դեպք․ կատարվել է 7438 թեստավորում։ Կա 963 առողջացած։ Գրանցվել է մահվան 25 դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ: [ԱՆ]
ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ] |armenpress.am|
Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում։ Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ [ԱԳՆ մամուլի քարտուղար]
Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
21:25 - 04 դեկտեմբերի, 2021Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին
21:19 - 04 դեկտեմբերի, 2021ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում |1lurer.am|
20:41 - 04 դեկտեմբերի, 2021Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները |armenpress.am|
20:23 - 04 դեկտեմբերի, 2021Դեկտեմբերի 6-ին Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20:18 - 04 դեկտեմբերի, 2021Պուտինն ու Բայդենը տեսակապի միջոցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 7-ին |1lurer.am|
19:57 - 04 դեկտեմբերի, 2021ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
18:59 - 04 դեկտեմբերի, 2021Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
18:34 - 04 դեկտեմբերի, 2021Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերվել
18:10 - 04 դեկտեմբերի, 2021ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|
17:46 - 04 դեկտեմբերի, 2021Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
21:25 - 04 դեկտեմբերի, 2021Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին
21:19 - 04 դեկտեմբերի, 2021ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպել Ստոկհոլմում |1lurer.am|
20:41 - 04 դեկտեմբերի, 2021Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները |armenpress.am|
20:23 - 04 դեկտեմբերի, 2021Դեկտեմբերի 6-ին Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20:18 - 04 դեկտեմբերի, 2021Պուտինն ու Բայդենը տեսակապի միջոցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 7-ին |1lurer.am|
19:57 - 04 դեկտեմբերի, 2021ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
18:59 - 04 դեկտեմբերի, 2021Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
18:34 - 04 դեկտեմբերի, 2021Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 4 խախտում է հայտնաբերվել
18:10 - 04 դեկտեմբերի, 2021ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար |1lurer.am|
17:46 - 04 դեկտեմբերի, 2021