ՀՀ Ազգային ժողովն արդեն ստացել է ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը: [ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյան] |factor.am|
ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում սահմանում է արտահերթ ընտրություն։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Նորից չընտրվելու դեպքում անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից»: [Արմեն Սարգսյանի հայտարարությունը]
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում անցկացնել Թուրքիայում ։ [Թուրքիայի նախագահի գրասենյակ] |tert.am| |tert.am|
Արմեն Բիլյանի անարդարորեն 25 տարվա բանտարկության դատապարտման հարցը, անձնային առումով, մի մարդու ճակատագրի և նրա միայնակ ու հիվանդ մոր ու հիվանդ քրոջ ողբերգության հարցն է: Բայց կոնկրետ անձերի վերաբերող ծանրագույն այդ հանգամանքից բացի, և գուցե դրանից էլ առաջ, այս հարցն արդարության, սկզբունքայնության և բարոյականության հարց է: Ու այս խոսքի առաջին հասցեատերը ոչ միայն «իրավապահ» ու «արդարադատ» մարմիններն են, այլեւ, ու նրանցից էլ ավելի, Արմենի նախկին զինակիցները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման ղեկավարները:
Ադրբեջանական «SOCAR» ընկերությունը հերքել է բիտումի արտադրման հայ-ռուսական գործարանը գնելու մտադրության մասին լուրերը։ Գործարանը չի գործում 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո: |tert.am|
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցերը։ Նշվել է ՄԽ համանախագահների միջոցով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարները։ [Կրեմլի մամուլի ծառայություն]
Ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը՝ 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, այսօր վաղ առավոտյան հասել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան։ Ըստ Ուկարինայում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության՝ մոտ 90 տոննա ընդհանուր քաշով նվիրատվությունը ներառում է նաև Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար նախատեսված զինամթերք։
Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897-ի: Նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 8026 է: Հունվարի 22-ին կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդության պատճառով մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1520 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը 9546 է: Մեկ օրում առողջացածների թիվը 127 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 109։ Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ: Մեկ օրում արվել է 5812 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 669 792 թեստավորում: [ՀՀ ԱՆ]
Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: ԿԽՄԿ-ն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: [ՄԻՊ Արման Թաթոյան]
ԱԺ-ն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը |factor.am|
22:48 - 23 հունվարի, 2022Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը
21:46 - 23 հունվարի, 2022Էմիլ Տարասյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
21:26 - 23 հունվարի, 2022Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից
20:15 - 23 հունվարի, 2022Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|
19:03 - 23 հունվարի, 2022Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար մեքենա
18:50 - 23 հունվարի, 2022Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ուկրաինայի վերաբերյալ հակասական մեկնաբանություններից հետո
18:27 - 23 հունվարի, 2022Հրդեհ Իսակովի պողոտայում․ հայտարարվել է հրդեհի բարդության «2 ԲԻՍ» կանչ
18:07 - 23 հունվարի, 2022Մանուել Պետրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն |hetq.am|
17:46 - 23 հունվարի, 2022Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|
17:14 - 23 հունվարի, 2022ԱԺ-ն ստացել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը |factor.am|
22:48 - 23 հունվարի, 2022Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը
21:46 - 23 հունվարի, 2022Էմիլ Տարասյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
21:26 - 23 հունվարի, 2022Արմեն Սարգսյանը որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից
20:15 - 23 հունվարի, 2022Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|
19:03 - 23 հունվարի, 2022Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար մեքենա
18:50 - 23 հունվարի, 2022Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ուկրաինայի վերաբերյալ հակասական մեկնաբանություններից հետո
18:27 - 23 հունվարի, 2022Հրդեհ Իսակովի պողոտայում․ հայտարարվել է հրդեհի բարդության «2 ԲԻՍ» կանչ
18:07 - 23 հունվարի, 2022Մանուել Պետրոսյանը հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոն |hetq.am|
17:46 - 23 հունվարի, 2022Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|
17:14 - 23 հունվարի, 2022