ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևը: Բանաձևը անդրադարձել է 2018թ. քաղաքական իշխանության փոփոխությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ: [Ռուբեն Ռուբինյան]
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև։ Բիշքեկում հայտնել են, որ իրավիճակի սրման պատճառ է դարձել տաջիկ զինվորականների գործողությունները, որոնք միակողմանիորեն փակել են Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղին: Նշվում է, որ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ տարհանվել են։ Բատկենի (Ղրղզստան) շրջանի ներկայացուցիչ Մարիֆժան Տուլաևը հայտնել է, որ տաջիկական կողմից կրակը դադարեցվել է։ Ավելի ուշ հայտնել են փոխհրաձգության վերսկսման մասին։ Ղրղզստանը հայտարարում է նաև տաջիկական կողմից ծանր տեխնիկայի և զինվորականների տեղափոխման մասին։
Հայկական մի քանի լրատավականներ հրապարակել են լուր, ըստ որի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրն ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են։ Թուրքալեզու աղբյուրներից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: [ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան] |armenpress.am|
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում։ Խորհրդի նախագահ է նշանակվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն»-ից՝ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը: [ՀՀ կառավարություն]
Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում։ [Էդուարդ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին]
Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման դեպքում ԱՄՆ վարչակազմը կձգտի պատժամիջոցների կիրառման։ Դա, մասնավորապես, կներառի միջոցառումներ՝ ուղղված նախագահ Պուտինի, Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսի եւ տնտեսության ոլորտի շահերի դեմ։ [Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքի] |armnepress.am|
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մեկ ամսից քիչ ժամանակում պատրաստ կլինի հայտարարելու ձևավորման մասին. կան պատգամավորների բավարար ստորագրություններ, որոնք քննիչ հանձնաժողովը ստեղծելու առաջարկ են ներկայացրել։ Ինչո՞ւ մի քիչ ուշացավ․ դրա բացատրությունները ես բազմիցս տվել եմ։ Դա կապված էր բանակում լրացուցիչ լարվածություններ չառաջացնելու, կադրային փոփոխությունների փուլը ներդաշնակ սկսելու․ՊՆ ղեկավար փոխվեց, և հիմա մենք ունենք համեմատաբար հանդարտ իրավիճակ։ [ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան] |civilnet.am|
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյան] |armenpress.am|
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ Դոնեցկին և Լուգանսկին ռազմական արտադրանք մատակարարելու խնդրանքով, որն անհրաժեշտ է ագրեսիայի զսպման և քաղաքացիների պաշտպանության համար: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը։ |1lurer.am|
Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|
22:58 - 27 հունվարի, 2022Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել Եվրախորհրդարանի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ
22:56 - 27 հունվարի, 2022ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
22:40 - 27 հունվարի, 2022ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին
22:14 - 27 հունվարի, 2022Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|
21:59 - 27 հունվարի, 2022Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին
20:51 - 27 հունվարի, 2022Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին
20:48 - 27 հունվարի, 2022Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն |armenpress.am|
20:40 - 27 հունվարի, 2022ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր
20:38 - 27 հունվարի, 2022Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին |armenpress.am|
20:31 - 27 հունվարի, 2022Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|
22:58 - 27 հունվարի, 2022Թաթոյանը Բրյուսելում քննարկումներ է ունեցել Եվրախորհրդարանի Ադրբեջանի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցողների հետ
22:56 - 27 հունվարի, 2022ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը
22:40 - 27 հունվարի, 2022ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին
22:14 - 27 հունվարի, 2022Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|
21:59 - 27 հունվարի, 2022Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին
20:51 - 27 հունվարի, 2022Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին
20:48 - 27 հունվարի, 2022Զելենսկին և Բայդենը հեռախոսազրույց կանցկացնեն |armenpress.am|
20:40 - 27 հունվարի, 2022ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր
20:38 - 27 հունվարի, 2022Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանին սկսված կրակոցների դադարեցման մասին |armenpress.am|
20:31 - 27 հունվարի, 2022