Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ռեժիսորի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Ներկայացվել են փաստաթղթեր, որոնց համաձայն` Գարիկ Գալեյանի մոտ ախտորոշվել է«Սրտի իշեմիկ հիվանդություն» և կատարվել է ստենտավորում, իսկ նրա կնոջ մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն։ Դրանով պայմանավորված, նկատի ունենալով, որ բացակայում է անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը, որոշում է կայացվել ձերբակալված Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից։ [ՔԿ]
Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման և հետագա սահմանագծման օգտին՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Պետք է քայլեր ձեռնարկել սահմանի կայունությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս հարցը քննարկվել է Դուշանբեում՝ եռակողմ հանդիպման ժամանակ: Գործընկերները տեղեկացրել են, որ իրենք մոտ են ազգային պատվիրակությունների ձևավորման ավարտին։ ՌԴ-ն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը և հուսով է, որ առաջիկայում կհաջողվի սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանքները։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |1lurer.am|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտնել է, որ Գարիկ Գալեյանը ազատ է արձակվում․ «Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։ Դեռ հստակ չէ՝ կիրառվել է պատգամավորական երաշխավորագիրը, թե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին»։ |tert.am|
Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ նամակով են դիմել վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար»,- նշված է նամակում։
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: [ՀՀ կառավարություն]
ԱԺ 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը։ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Ամենաշատը անհարգելի բացակայած պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97, Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115: [ԱԺ]|hetq.am| |hetq.am|
Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի] |armenpress.am|
Ընդդիմության հավաքի մասնակից Գեղամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Երևանի քաղաքապետարանի մուտքերը սահմանափակելու ժամանակ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով՝ փորձել է գլխով հարվածել ոստիկաններին:
Եթե փողոցում լինելը նշանակում է օգնել այն մարդկանց, որոնց սխալների պատճառով է էս ամեն ինչը կատարվել, իհարկե մենք փողոցում չենք լինի։ Ո՞նց կարող է մենք լինենք փողոցում և աջակցենք մարդկանց, որոնք էս հիմքը դրեցին՝ էս արկածախնդրության։ 98 թվականից սկսած էդ մարդիկ են էդ հիմքը դրել՝ էդ արկածախնդրության։ Սա մեկ, երկրորդը՝ մենք շատ լավ հասկանում ենք և Տեր-Պետրոսյանը դրա մասին գրեց, որ ցնցումներն իրականում շատ վտանգավոր են այսօր Հայաստանի համար և կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը բանակցություններում, հետևաբար մենք զերծ ենք մնում նման գործընթացներից։ [Լևոն Զուրաբյանը պատասխանելով, թե ՀԱԿ-ը, որ անխնա քննադատում է իշխանություններին, ինչո՞ւ այս օրերին փողոցում չէ] |azatutyun.am|
Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ
22:29 - 18 մայիսի, 2022Ռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
22:22 - 18 մայիսի, 2022Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված
21:56 - 18 մայիսի, 2022Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին․ ՔԿ
21:39 - 18 մայիսի, 2022Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա |1lurer.am|
20:51 - 18 մայիսի, 2022Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի |tert.am|
20:36 - 18 մայիսի, 2022Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու
20:05 - 18 մայիսի, 2022Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը |factor.am|
19:26 - 18 մայիսի, 2022Դիմել ենք վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ․ Իշխան Սաղաթելյան
19:04 - 18 մայիսի, 2022Հայտնի են միասնական քննությունների օրերը
18:39 - 18 մայիսի, 2022Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ
22:29 - 18 մայիսի, 2022Ռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
22:22 - 18 մայիսի, 2022Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո իրենց պահանջների հիմնական մասը համարում են բավարարված
21:56 - 18 մայիսի, 2022Գարիկ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին․ ՔԿ
21:39 - 18 մայիսի, 2022Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կսկսեն սահմանազատման գործընթացը. Զախարովա |1lurer.am|
20:51 - 18 մայիսի, 2022Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ կարձակվի |tert.am|
20:36 - 18 մայիսի, 2022Սաղաթելյանը ոստիկանությանը ուղղված հայտարարությամբ հանդես եկավ․ մասնակիցները երթով շարժվեցին ոստիկանություն՝ պահանջները փախանցելու
20:05 - 18 մայիսի, 2022Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը |factor.am|
19:26 - 18 մայիսի, 2022Դիմել ենք վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ․ Իշխան Սաղաթելյան
19:04 - 18 մայիսի, 2022Հայտնի են միասնական քննությունների օրերը
18:39 - 18 մայիսի, 2022